ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1527-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 17-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 15-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:
2. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:
3. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել, որ`
1) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների իրավահաջորդը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի վարչությունը կարող է ունենալ առնվազն վեց, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բաժինն առնվազն երեք հաստիքային միավոր.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության բաժինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության.
4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության.
5) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության.
6) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության.
7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության.
8) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի քարտուղարությունը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության.
9) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առաջին բաժինը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առաջին բաժնի.
10) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի քարտուղարության հաշվապահական հաշվառման բաժինը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և վերլուծության բաժինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության.
11) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժինն ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության.
12) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության զորահավաքային նախապատրաստության բաժինը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի վարչությունը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության:
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի վարչության ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության միաձուլման արդյունքում կրճատվող քաղաքացիական ծառայողի 11 հաստիքների փոխարեն սահմանել փրկարարական ծառայողների 14 հաստիքներ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ընդհա-նուր թիվը |
Փրկարարական ծառայության |
Քաղաքա-ցիական ծառայողներ |
Տեխնիկական սպասարկող | ||
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայություն |
3548 |
3308, որից՝ գործուղված հաստիքներ են` |
64 |
176 | |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա |
18 |
||||
Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն |
15 | ||||
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում |
1 | ||||
Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում, օտարերկրյա այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ |
5 |
||||
Արտակարգ իրավիճակների օդանավակայան |
10 |
7. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչություն.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (վարչություն):
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) վերնագրում, 5-րդ կետում, N 2 հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում, N 3 հավելվածի վերնագրում «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) N 2 հավելվածի ամբողջ տեքստում «արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) N 3 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`
ա. «Օպերատիվ կառավարման վարչություն» տողից հետո լրացնել «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (վարչություն)» տողով,
բ. «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչություն» բառերը փոխարինել «Քաղաքացիական պաշտպանության վարչություն» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության աշխատողների թվաքանակի փոփոխությանն ուղղված` «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների վերաբերյալ` ելնելով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համար նախատեսված հատկացումների վերահաշվարկից:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1515-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ամբողջ տեքստում «արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» N 1131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ամբողջ տեքստում «արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ամբողջ տեքստում «արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
14. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշումը:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 16 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) տարածքային կառավարման բնագավառում`
ա. Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության մշակումը և դրանց իրագործման ապահովումը,
բ. Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման համամասնությունների ապահովումը,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը,
ե. Երևանում տարածքային կառավարման իրականացման ապահովումը,
զ. Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող առաջարկությունների ներկայացումը և միջոցառումների իրականացման ապահովումը,
է. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը,
ը. Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայության համակարգի ներդրման ու հետագա կատարելագործման ապահովումը.
2) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում`
ա. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակումը, իրականացման համակարգումը,
բ. փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների համակարգումը,
գ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման և ընդունման աշխատանքների, նշված ոլորտներում կառավարման իրականացումը և համակարգումը,
դ. արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը,
ե. արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը և համակարգումը,
զ. հատուկ թույլատրողական և վերահսկողական գործառույթների իրականացումը նախարարությանն օրենքով ամրագրված իրավասությունների շրջանակներում,
է. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը,
ը. արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը,
թ. պետական զորահավաքային ռեսուրսների ձևավորումը և կառավարումը,
ժ. պետական պահուստի պաշարների պահպանումն ու սպասարկումը,
ժա. սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
ժբ. հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը,
ժգ. մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը,
ժդ. գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը,
ժե. հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգումը,
ժզ. արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը,
ժէ. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության ուսուցման կազմակերպման համակարգումը,
ժը. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության և կառավարման մարմինների իրազեկման կազմակերպումն ու ապահովումը,
ժթ. պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության հսկողության ապահովումը,
ի. պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրումը,
իա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ապահովումը,
իբ. արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման, հաշվառման, ինչպես նաև լիցենզավորման որակյալ ծառայությունների մատուցման ապահովումը,
իգ. տեխնածին վթարների մասին տեղեկությունների հաշվառման և վերլուծման ապահովումը,
իդ. արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծման և գնահատման` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգելու նպատակով ապահովումը,
իե. արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության վիճակի փաստաթղթային դիտարկման, վերլուծման, դրա հիման վրա ամփոփ տեղեկատվության կազմման ապահովումը,
իզ. փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարման ապահովումը,
իէ. աղետների բժշկության վերլուծական-համակարգման և տեղեկատվական միասնական գիտավերլուծական կենտրոնի ստեղծման ապահովումը,
իը. աղետների բուժսանիտարական հետևանքների ուսումնասիրման և կանխատեսման ապահովումը,
իթ. բուժօգնության ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակման ապահովումը,
իժ. արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար ընդգրկված անձնակազմի առողջության պահպանման և բուժօգնության ցուցաբերման ապահովումը.
3) միգրացիոն քաղաքականության գործընթացների պետական կարգավորման ապահովումը.
4) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և օգտագործման ապահովումը.
5) նախարարության համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանվածության ապահովումը.
6) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը.
7) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակային ապահովության գործառույթների իրականացումը.
8) նախարարության գործունեության բնագավառների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը և կազմակերպումը, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.
9) արտակարգ իրավիճակներին օդանավերով արձագանքման կազմակերպումը և իրականացումը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառների իրավական կարգավորման նպատակով օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.
2) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան վարչական վարույթի իրականացումը.
3) տարածքային կառավարման բնագավառում`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակումը և դրա իրականացման ընթացքի դիտարկումը,
բ. սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության ստացումը Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը,
դ. Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի քննարկումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
ե. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, Հայաստանի Հանրապետության մարզային և համայնքային նպատակային ծրագրերի, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով միջազգային պայմանագրեր ստորագրելու կամ դրանց միանալու վերաբերյալ առաջարկության ներկայացումը,
զ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկումը,
է. համայնքային ծառայության բնագավառում պետական քաղաքականության մշակումը,
ը. քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը, սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի և համայնքային ծառայողների գրանցամատյանի վարումը, համայնքային ծառայողների վերապատրաստման ընթացքի դիտարկումը, համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին հակասող գործողության և (կամ) անգործության բողոքարկումը դատարան,
թ. մարզպետների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաստատումը, այդ ծրագրում փոփոխությունների և լրացումների կատարումը,
ժ. համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացումը,
ժա. մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը գրավոր համաձայնություն տալը,
ժբ. Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունների իրականացումը,
ժգ. Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների կատարման ընթացքի դիտարկումը,
ժդ. տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով սեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ սահմանված կարգով տալը,
ժե. մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ իրավական հսկողության իրականացումը և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկությունների ներկայացումը,
ժզ. մարզպետների գործունեության արդյունքների գնահատման գործընթացում նախարարության իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատումը, հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատականների ամփոփումը և վերջնական գնահատականի հրապարակումը,
ժէ. օրենքով Հայաստանի Հանրապետության մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացումը Երևանում.
4) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում`
ա. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության (այդ թվում` հրդեհային, սեյսմիկ, տեխնիկական անվտանգության, հիդրոօդերևութաբանության և այլ) ոլորտներում միասնական պետական քաղաքականության մշակումը և մոնիթորինգի իրականացումը,
բ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը,
գ. արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը և իրականացման վերահսկումը,
դ. արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը, կուտակումը և դրանց նպատակային օգտագործման պետական ծրագրերի մշակումը, դրանց իրականացման մոնիթորինգի իրականացումը,
ե. Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջականությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,
զ. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մոնիթորինգի իրականացումը,
է. արտակարգ իրավիճակներում կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակումը,
ը. պետական, պետական կառավարման մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցությունը,
թ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագրերի՝ սահմանված կարգով հաստատումը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,
ժ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,
ժա. քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և պլանների մշակումը, իր իրավասության սահմաններում հաստատումը, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների կառուցման նպատակային ծրագրերի մշակումը,
ժբ. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,
ժգ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ պատերազմի ժամանակ գործելու, այդ թվում` նախարարության փրկարարական, քաղաքացիական պաշտպանության և այլ ջոկատների ներգրավման, ինչպես նաև զորահավաքային պատրաստականության խնդիրների ու գործողությունների համաձայնեցումը,
ժդ. փրկարարական, վթարավերականգնողական, աղետների հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,
ժե. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման ապահովումը,
ժզ. փրկարար ուժերի, կամավորական փրկարարական կազմավորումների գործունեության համակարգումը, դրանց ներգրավումը փրկարարական աշխատանքներին,
ժէ. «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցությունը,
ժը. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների համակարգումը, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումների հաստատումը,
ժթ. բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատման մասնակցությունը,
ի. սեյսմոլոգիայի և բնակչության պաշտպանության աշխատանքների գլխավոր պատվիրատուն է ու Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ու եզրակացություններ ներկայացնում է շենքերի և կառույցների խոցելիության նվազեցման ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերաբերյալ,
իա. սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով՝ իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, արտադրատնտեսական գործունեության զարգացման և այլ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ,
իբ. Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումների հաստատումը,
իգ. Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
իդ. պետական պահուստի և արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև կուտակման նորմերի մշակման կազմակերպումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացումը,
իե. պետական պահուստում և արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների ձևավորման (կուտակման, թարմացման, ապաամրագրման, փոխառման, փոխարինման) պետական ծրագրերի նախագծերի մշակման կազմակերպումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացումը,
իզ. պետական պահուստի և արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների տեղաբաշխման քաղաքականության մշակման համակարգումը և պետական պահուստի համակարգի կառավարումը,
իէ. պետական նյութական պահուստի և պահպանման ծախսերի ֆինանսավորման ապահովումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան,
իը. պետական պահուստի և արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների հետ կապված գործառույթների մոնիթորինգի իրականացումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին ամփոփ տեղեկատվության ներկայացումը,
իթ. համապատասխան ոլորտների աշխատանքները համակարգող՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստի և արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի մշակումն ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացումը,
լ. գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը,
լա. տեխնիկական անվտանգության կանոնների կատարելագործումը, տնտեսության մեջ աշխատանքների արդյունաբերական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,
լբ. աշխատանքների անվտանգ կազմակերպման` մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ շահագործման պահանջների սահմանումը,
լգ. հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը և դրանց իրականացումը,
լդ. հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,
լե. մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության պետական ծրագրերի մշակումը, դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,
լզ. հակահրդեհային քարոզչության ծրագրերի մշակման և դրանց մոնիթորինգի իրականացման ապահովումը,
լէ. շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ հրդեհային անվտանգության, այդ թվում` շենքերի, շինությունների, դրանց շահագործման նորմատիվ փաստաթղթերի մշակումը,
լը. հրդեհային անվտանգության ապահովման պետական ծրագրերի մշակումը, դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,
լթ. իր իրավասության սահմաններում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի հաստատումը.
5) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը.
6) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցելը.
7) արխիվային գործի պետական քաղաքականության մշակումը, արխիվային գործի սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների սահմանումը, դրանց նկատմամբ դիտարկումների իրականացումը.
8) նախարարության իրավասությանը վերապահված գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպումը և որպես դրանց պատվիրատու հանդես գալը.
9) օրենքով սահմանված կարգով համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից վճարովի ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացումը.
10) նախարարության համակարգի մարմինների և կազմակերպությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` քաղաքացիական, փրկարարական և համայնքային ծառայությունների, հայեցողական և այլ պաշտոններ զբաղեցնող) աշխատողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը, ուսուցման ու վերապատրաստման ծրագրերի իրականացումը.
11) միասնական տեղեկատվական համակարգի գործունեությունը և ամենօրյա թարմացումն ապահովելու նպատակով նախարարության համակարգի մարմիններից և կազմակերպություններից, մարզպետարաններից, տեղական ինքնակառավարման մարմիններից անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, ամփոփումը և վերլուծությունը.
12) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային սերվերային կենտրոնի անխափան աշխատունակությունը.
13) իր իրավասությունների սահմաններում նախարարության գործունեության բնագավառներում պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպումը.
14) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործառույթներ:
9. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
11. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
12. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
13. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:
14. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
15. Նախարարը`
1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) սահմանում է նախարարության հաստիքացուցակը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքները.
6) սահմանում է պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թիվը.
7) սահմանում է փրկարար ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կառուցվածքը, հաստատում այդ ստորաբաժանումների կանոնադրությունները.
8) սահմանում է փրկարար ծառայության հաստիքացուցակը.
9) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս նախարարության համակարգի պետական մարմինների պաշտոններում նշանակումներ կատարելու համար.
10) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նշանակումներ է կատարում նախարարության համակարգի պետական մարմինների այլ պաշտոններում և ազատում է այդ պաշտոններից, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
11) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտներին ու օգնականներին.
12) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
13) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին` փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ.
14) փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների հետ կնքում է և լուծում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրերը, այդ պաշոններում կատարում է նշանակումներ ու ազատում է այդ պաշտոններից.
15) շնորհում է փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ, իջեցնում է շնորհված կոչումները.
16) հաստատում է փրկարարական ծառայության վարչությունների պետերի, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների անձնագրերը.
17) սահմանում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը և այն կնքելու կարգը.
18) սահմանում է նախարարության մեդալներ, կրծքանշաններ և պատվոգրեր, ինչպես նաև հաստատում է դրանց շնորհման կարգը և ձևերը.
19) փրկարարական ծառայողներին պարգևատրում է մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով, իսկ նախարարության քաղաքացիական ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և այլ քաղաքացիներին ու անձանց` մեդալներով և պատվոգրերով.
20) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
21) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների, խորհրդականների, ռեֆերենտների և օգնականների միջև.
22) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, նախարարության համակարգի պետական մարմինների ղեկավարների, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների` օրենքի պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
23) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, ուսումնասիրում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
24) իրականացնում է վերահսկողություն նախարարության աշխատակազմին ամրացված սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության և նախարարության համակարգի մարմինների կանոնադրությունները և աշխատակազմի կառուցվածքը.
26) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.
27) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացման նպատակով հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության մարզպետներին և վերահսկում դրանց կատարումը.
28) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզպետների գործունեության մասին ամենամյա ու ընթացիկ հաշվետվությունների քննարկումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
29) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության մարզպետների, նրանց տեղակալների, իսկ մինչև քաղաքային համայնքների նորընտիր ղեկավարների` իրենց պարտականությունների ստանձնումը` քաղաքային համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ.
30) իրականացնում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված այլ լիազորություններ.
31) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա՝ խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման ու սեյսմիկ ռիսկի քարտեզները և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` կիրարկման համար.
32) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
33) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
16. Նախարարի բացակայության դեպքում, նրա հրամանով, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
17. Նախարարի տեղակալը`
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների վերաբերյալ տրված հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
18. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար, ռեֆերենտներ և օգնականներ:
19. Նախարարի խորհրդականները`
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար նախարարին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) նախարարի հրամանով կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.
7) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
20. Նախարարի օգնականները`
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում նախարարին.
2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում են նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.
3) կազմակերպում են նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) նախապատրաստում և նախարարին են ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
6) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
21. Նախարարի մամուլի քարտուղարը`
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
22. Նախարարի ռեֆերենտները`
1) իրականացնում են նախարարի ելույթների և նամակների, ինչպես նաև նրա անունից նախապատրաստվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.
2) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.
3) կատարում են նախարարի առանձին հանձնարարականներ:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
23. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանն օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
24. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
25. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
26. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
27. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
28. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
29. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
30. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
31. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:
32. Նախարարության աշխատակազմի անվանումն է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
33. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
34. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից նախարարության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
35. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ իր տիրապետման տակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
36. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
37. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
38. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը, իսկ նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ: Նախարարության առանձնացված ստորաբաժանման վարչությունների, ինքնուրույն բաժինների և տարածքային մարմինների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
41. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
42. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
43. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
44. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
45. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
46. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
47. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
48. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
49. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
50. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ապահովում է նախարարության աշխատակազմում` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և տարեկան հաշվեկշիռը, ապահովում նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում արձանագրված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանների նախագծերը.
13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իր իրավասության սահմաններում` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ատեստավորման գործառույթներ, ինչպես նաև իրականացնում այլ իրավասություններ.
16) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
17) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանները և զրկում դասային աստիճաններից.
18) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
51. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը` աշխատակազմի ղեկավարը, ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
52. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
53. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային պարտադիր վճարներ և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
54. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
55. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
1. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1) Տարածքային կառավարման և զարգացման վարչություն
2) Տեղական ինքնակառավարման վարչություն
3) Համայնքային ծառայության հարցերի վարչություն
4) Բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչություն
5) Արտաքին կապերի վարչություն
6) Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
7) Ներքին աուդիտի վարչություն
8) Ֆինանսատնտեսագիտական վարչություն
9) Իրավաբանական վարչություն
10) Անձնակազմի կառավարման վարչություն
11) Քարտուղարություն
12) Առաջին բաժին
2. Առանձնացված ստորաբաժանումներ
1) Փրկարար ծառայություն
2) Պետական ռեզերվների գործակալություն
3) Հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն
4) Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն
5) «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
Միգրացիոն պետական ծառայություն
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |