ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒԺԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2014 թվականի հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Բրյուսելում ստորագրված՝ «Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1159 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության 1 հոկտեմբերի 2014 թվականի, քաղ. Երևան
Ազգային ժողովի նախագահԳ. Սահակյան
ԱԺՈ-128-Ն