ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.
1994 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 1000-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը վարկ տրամադրելու մասին:
2. «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 նոյեմբերի 1994 թ. ՆՀ-390 |
