«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 187 -Ն որոշմամբ
__________________________ Արթուր Ջավադյան
15 հուլիսի 2014 թ. |
Հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարի՝ 2014 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 566-Ն հրամանով __________________ Գագիկ Խաչատրյան
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը» կանոնակարգ 10/08-ը հաստատելու մասին» թիվ 314-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «60» թիվը փոխարինել «55» թվով:
2. Որոշմամբ հաստատված «Կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը» կանոնակարգ 10/08-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կանոնակարգով կարգավորվում է մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը:»:
2) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մասնակիցը Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միանվագ վճար ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե
1) լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը և մասնակցի միջոցները, Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը
ա. փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան,
կամ
բ. գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը,
կամ
2) լրացել է մասնակցի 55 տարին և մասնակցի միջոցները Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը:»:
3) Կանոնակարգի 5-րդ կետում «60» թիվը փոխարինել «55» թվով:
4) Կանոնակարգի 5-րդ կետում «տեսակի ընտրության» բառերը փոխարինել «տեսակ ընտրելու» բառերով:
5) Կանոնակարգի 6-րդ կետում «հաշվին» բառը փոխարինել «հաշվի համարին» բառերով:
6) Կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
7) Կանոնակարգի 7-րդ կետում «52» թիվը փոխարինել «47» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |