ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄՅՈՒՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 6-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը ընդունել է մի շարք որոշումներ, որոնք, ելնելով հանրապետության ռեալ տնտեսական վիճակից, կանոնակարգում են Հայաստանի Հանրապետության նախագահի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի 6-րդ կետով սահմանված դրույթները, որոշում եմ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի 6-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|