Գլխավոր տեղեկություն
Номер
N 1503-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.12.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2013
Дата вступления в силу
29.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1503-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցի N 20 ա հասցեում գտնվող շենքից 78149 դրամ սկզբնական արժեքով 754.8 քառ. մետր մակերեսով տարածքը, 878300 դրամ սկզբնական արժեքով ջեռուցման համակարգը և շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 1068 քառ. մետր մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2397768, գրանցված 2008 թվականի մայիսի 21-ին) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

(1-ին կետը փոփ. 23.04.14 N 445-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետով իր տնօրինությանը հանձնված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո այն հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցի N 20 ա հասցեում գտնվող շենքից 24020 դրամ սկզբնական արժեքով 232 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(3-րդ կետը փոփ. 23.04.14 N 445-Ա)

4. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք-Ստեփանյան փողոցի N 3/1 շենքի 4-րդ հարկում գտնվող 3459500 դրամ սկզբնական արժեքով, 485 քառ. մետր մակերեսով վարչական շենքի տարածքից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2619195, գրանցված 2008 թվականի սեպտեմբերի 19-ին) աստիճանավանդակի կողմից աջակողմյան հատվածն ամբողջությամբ` ըստ հատակագծի, NN 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24 սենյակները և ձախակողմյան հատվածի 9-րդ սենյակը (ընդամենը` 270.2 քառ. մետր մակերեսով և 1927333.81444 դրամ սկզբնական արժեքով), ինչպես նաև 680000 դրամ սկզբնական արժեքով ջեռուցման համակարգը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:

(4-րդ կետը փոփ. 23.04.14 N 445-Ա)

5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք-Ստեփանյան փողոցի N 3/1 շենքի 4-րդ հարկում գտնվող 3459500 դրամ սկզբնական արժեքով, 485 քառ. մետր մակերեսով վարչական շենքի տարածքից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2619195, գրանցված 2008 թվականի սեպտեմբերի 19-ին) ձախակողմյան հատվածի NN 2, 21, 3, 4, 5, 6, 7, 8 և 10-րդ սենյակները (ընդամենը` 138.4 քառ. մետր մակերեսով և 987205.773195 դրամ սկզբնական արժեքով) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(5-րդ կետը փոփ. 23.04.14 N 445-Ա)

6. Մնացած 76.4 քառ. մետր մակերեսով և 544960.412371 դրամ սկզբնական արժեքով տարածքը (միջանցք, սանհանգույց, հարթակներ) ամրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ օգտագործելու համար:

(6-րդ կետը փոփ. 23.04.14 N 445-Ա)

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում նշված գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(7-րդ կետը փոփ. 23.04.14 N 445-Ա)

8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(8-րդ կետը փոփ. 23.04.14 N 445-Ա)

9. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված գույքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև տեղափոխման ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների լուծման (սենյակների էլեկտրասնուցման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման համակարգերի առանձնացված ռեժիմով շահագործման աշխատանքների) և ընթացիկ նորոգման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.04.2014, N 445-Ա 30.04.2014, N 1503-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան