ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների բնակավայրերի բնակչության սոցիալական պայմանների բարելավման նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների բնակավայրերի ցանկի համաձայն, այն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, որոնք մարտական գործողությունների պատճառով չեն կարողանում իրականացնել տնտեսական գործունեություն, վճարել ամենամսյա փոխհատուցում հանրապետությունում սահմանված աշխատավարձի նվազագույն չափով` յուրաքանչյուր հողաբաժնի հաշվով, ազատելով նրանց պետական սոցիալական ապահովագրության մուծումներից:
2. Պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` համապատասխան գյուղվարչությունների և շրջանի տարածքում տեղակայված զորամասերի զինվորական հրամանատարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում կազմել և հաստատել այն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ցանկերը, որոնց տրվելու են նշված փոխհատուցումները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել փոխհատուցման գումարների վճարումը համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին:
4. Սույն հրամանագիրը գործողության մեջ դնել 1993 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|