ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2013 թվականի N 1244-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1062-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1062-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ս. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս» բառերը փոխարինել «Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար» բառերով,
բ. «Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով,
գ. «Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով,
դ. «Ա. Սուքիասյան - «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Ղազարյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ռ. Վաթինյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Հ. Ավագյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչակառավարման աշխատանքների գծով պրոռեկտոր» բառերով,
բ. «Ա. Գրիգորյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր» բառերը փոխարինել «Հ. Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Է. Թորոսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ» բառերը փոխարինել «Վ. Բարսեղյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերով,
բ. «Վ. Բարսեղյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Սանոյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտ» բառերով,
գ. «Ա. Հարությունյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Խաչատրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով,
դ. «Կ. Նաղդալյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժնի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Գինոսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով,
ե. «Ղ. Մադոյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով,
զ. «Զ. Մինասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Ավետիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինոարվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|