ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2013 թվականի N 1039-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում մեկ պատուհան սկզբունքի ներդրման շրջանակներում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 18.12.13. N 1185-Ա)
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի ՆԿ-129-Ն կարգադրության համաձայն համակարգել Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում մեկ պատուհան սկզբունքի ներդրման աշխատանքները.
2) յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
(2-րդ կետը լրաց. 18.12.13. N 1185-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 14-ի N 1039-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Խաչատրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
Գ. Բաղիյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Պետրոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Աֆրիկյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Ա. Օսիկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Բախչագուլյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ |
Կ. Վարդանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ |
Գ. Քոչարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ |
Ա. Մուրադյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետ |
Հ. Գաբրիելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետ |
Դ. Մելքոնյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ |
Ռ. Աբովյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատակազմի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետի տեղակալ |
Կ. Բեգլարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |