ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 փետրվարի 2014 թ. ք. Երևան |
N 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում՝ (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1. Հավելվածը լրացնել 70.3-րդ, 146.1-րդ, 207.1-րդ, 210.1-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
70.3 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի |
գլխավոր, 2-րդ |
2 |
146.1 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի |
առաջատար, 1-ին |
1 |
207.1 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի |
կրտսեր, 1-ին |
1 |
210.1 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի |
կրտսեր, 1-ին |
1 |
2. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «1014» թիվը փոխարինել «1019» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |