ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1512-Ա
ԱՇՈՏ ԿՆՅԱԶՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Աշոտ Արմենի Կնյազյանին (ծնվ.` 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ), գյուղ Ջրառատ, 2007 թվականին ընդունվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի պետական բժշկական ակադեմիայի բուժական ֆակուլտետ, որն Ուկրաինայում համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի աշնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 05.12.13 N 1342-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.12.2013, N 1342-Ա | 10.12.2013, N 1512-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|