Գլխավոր տեղեկություն
Номер
N 854-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.08.2013
Дата вступления в силу
14.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 854-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 43-րդ հոդվածի 3-րդ մասով, 67-րդ, 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա»» փակ բաժնետիրական ընկերության 10500000 դրամ կանոնադրական կապիտալը (210 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը 50000 դրամ անվանական արժողությամբ) նվազեցնել 7700000 դրամով` սովորական անվանական բաժնետոմսերի քանակի նվազեցման միջոցով` այն սահմանելով 2800000 դրամ (56 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը 50000 դրամ անվանական արժողությամբ):

 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերության կանոնադրության փոփոխության իրականացումն ու պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 13

Երևան