Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 177-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.08.15/25(469).1 Հոդ.236.5
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
23.07.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
25.07.2013
Дата вступления в силу
25.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հուլիսի 2013 թ.

թիվ 177-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/15-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ հաշվետու թողարկողների կանոնադրական կապիտալում կարող են ձեռք բերվել մասնակցություններ, որոնց արդյունքում բաժնետերը կարող է ազդեցություն գործել թողարկողի գործունեության վրա, ուստի և ազդել ներդրողների որոշումների կայացման վրա,

նպատակ ունենալով հաշվետու թողարկողների բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման միջոցով ներդրողների որոշումների կայացման համար ապահովել պատշաճ թափանցիկություն,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 156-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման, ավելացման և նվազման վերաբերյալ տեղեկացման և բացահայտման կարգը» կանոնակարգ 4/15-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հուլիսի 25
Երևան

 

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հուլիսի 23-ի

թիվ 177-Ն որոշմամբ

 

«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/15-Ը

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 153-րդ հոդվածով նախատեսված բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ հաշվետու թողարկող) կանոնադրական կապիտալում ցանկացած անձի կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածով սահմանված մասնակցությունների ձեռքբերման, ավելացման և նվազման վերաբերյալ հաշվետու թողարկողին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) տեղեկացման կարգը, ինչպես նաև հաշվետու թողարկողի կողմից այդ տեղեկատվության բացահայտման կարգը:

2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՂԱՐԿՈՂԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածով սահմանված մասնակցության ձեռքբերման, ավելացման կամ նվազման դեպքում յուրաքանչյուր անձ (անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով) այդ մասին տեղեկատվություն է ներկայացնում Կենտրոնական բանկին և հաշվետու թողարկողին ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

4. Սույն կանոնակարգի 3-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը Կենտրոնական բանկին և հաշվետու թողարկողին է ներկայացվում առձեռն կամ պատվիրված նամակով՝ տպագիր` ստորագրված մասնակցի կամ փոխկապակցված անձանցից մեկի (ֆիզիկական անձի դեպքում) կամ այդ մասնակցի իրավասու անձի (իրավաբանական անձի դեպքում) կողմից: Այն անձինք, որոնք միացված են Սի-Բի-Էյ-նեթ համակարգին, կարող են սույն կետով նախատեսված տեղեկատվությունը Կենտրոնական բանկ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:

5. Եթե մասնակիցը կամ փոխկապակցված անձանցից որևէ մեկն արդեն ներկայացրել է սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ապա մյուս փոխկապակցված անձանց կամ մասնակցի կողմից տվյալ տեղեկատվությունը համարվում է ներկայացված:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետու թողարկողը սույն կանոնակարգի 2-րդ գլխի համաձայն ստացված տեղեկատվությունը հրապարակում է որպես էական փաստեր և տեղեկություններ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով սահմանված կարգով: Ընդ որում, սույն կետի համաձայն՝ մասնակցի վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը ներառում է մասնակցի, նրա հետ փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը (ֆիզիկական անձանց դեպքում), անվանումը (իրավաբանական անձանց դեպքում), մասնակցին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող հաշվետու թողարկողի բաժնետոմսերի ընդհանուր քանակը և տոկոսային մեծությունը:

7. Հաշվետու թողարկողը սույն կանոնակարգի 2-րդ գլխի համաձայն ստացված տեղեկատվությունը բացահայտում է կարգավորվող շուկայի օպերատորին՝ որպես էական փաստեր և տեղեկություններ կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված կարգով:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

«Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում

մասնակցության ձեռքբերման, ավելացման և նվազման

 վերաբերյալ տեղեկացման և բացահայտման կարգը» կանոնակարգ 4/15-ի

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

 ______________________________________________________________________________

 (ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը և սերիան, բնակության վայրը, կապի միջոցները, իրավաբանական անձի համար` անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման վայրը, կապի միջոցները)

________________________________________________________________________________

 (փոխկապակցված ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը և սերիան, բնակության վայրը, կապի միջոցները, փոխկապակցված իրավաբանական անձի համար` անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման վայրը, կապի միջոցները (այս տողը լրացվում է փոխկապակցված անձանց միջոցով մասնակցության ձեռքբերման դեպքում))

 _________________________________________________________________________

(հաշվետու թողարկողի անվանումը, ՀՎՀՀ-ն)

Տեղեկություններ մասնակցին և փոխկապակցված անձանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ

Բաժնետոմսի տարբերակիչ ծածկագիրը (ISIN)

Նախքան մասնակցության ձեռքբերումը (ավելացումը) հաշվետու թողարկողի բաժնետոմսեր

Մասնակցության ձեռքբերումից (ավելացումից) հետո հաշվետու թողարկողի բաժնետոմսեր

Մասնակցության ձեռքբերման (ավելացման) ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

մասնակից

փոխկապակցված անձինք

մասնակից

փոխկապակցված անձինք

 

քանակը

%

քանակը

%

քանակը

%

քանակը

%

                   
                   
                   

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

_________________
(օր/ամիս/տարի)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

«Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում

մասնակցության ձեռքբերման, ավելացման և նվազման

 վերաբերյալ տեղեկացման և բացահայտման կարգը» կանոնակարգ 4/15-ի

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 ___________________________________________________________________________________

(ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը և սերիան, բնակության վայրը, կապի միջոցները, իրավաբանական անձի համար` անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման վայրը, կապի միջոցները)

 ______________________________________________________________________________

 (փոխկապակցված ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը և սերիան, բնակության վայրը, կապի միջոցները, փոխկապակցված իրավաբանական անձի համար` անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման վայրը, կապի միջոցները (այս տողը լրացվում է փոխկապակցված անձանց միջոցով մասնակցության նվազեցման դեպքում ))

 __________________________________________________

 (հաշվետու թողարկողի անվանումը, ՀՎՀՀ-ն )

 Տեղեկություններ մասնակցին և փոխկապակցված անձանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ

Բաժնետոմսի տարբերակիչ ծածկագիրը (ISIN)

Նախքան մասնակցության նվազեցումը հաշվետու թողարկողի բաժնետոմսեր

Մասնակցության նվազեցումից հետո հաշվետու թողարկողի բաժնետոմսեր

Մասնակցության նվազեցման ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

մասնակից

փոխկապակցված անձինք

մասնակից

փոխկապակցված անձինք

 

քանակը

%

քանակը

%

քանակը

%

քանակը

%

                   
                   
                   

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

_________________
(օր/ամիս/տարի)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան