Գլխավոր տեղեկություն
Номер
N 668-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.10/36(976) Հոդ.663
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2013
Дата вступления в силу
20.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 668-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 82-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 82-Ն որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մարզի անվանումը

Ազոտական պարարտանյութի՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար հատկացված քանակը
(տոննա)

1

2

Արագածոտն

3300,0

Արարատ

4570,0

Արմավիր

7670,0

Գեղարքունիք

3162,0

Լոռի

2545,0

Կոտայք

1641,0

Շիրակ

4250,0

Սյունիք

2000,0

Վայոց ձոր

440,0

Տավուշ

363,9

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

900,0

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

15,0

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

2,0

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

50,0

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ

6,0

Պահուստ

383.1

 Ընդամենը

31298,0

 »:

2. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` ծրագրի ավարտից հետո 1 ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան