ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2013 թ. |
N 41-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-217-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2013 թվականի ծրագրի վերաբերյալ» N 580-Ն որոշման (այսուհետ՝ Որոշման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հողամասերն օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության հողային, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմանը և հողային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերին համապատասխան.».
2) Որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հողամասերն անհատույց օգտագործման կամ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մինչև 99 տարի ժամկետով: Հողամասերի սահմանափակ օգտագործումը (սերվիտուտ) կարող է լինել ժամանակավոր` մինչև 99 տարի ժամկետով, կամ մշտական.».
3) Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 2-րդ կետը «օգտագործման» բառից հետո լրացնել «, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ)» բառերով.
4) հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Գույքի օտարումից, վարձակալության, կառուցապատման և սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) իրավունքով հանձնելուց ստացված միջոցների հաշվին Երևանի բյուջեում եկամուտների ապահովումն ու ավելացումը:».
5) հավելվածի 4-րդ գլխի վերնագիրը «օգտագործման» բառից հետո լրացնել «, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ)» բառերով.
6) հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Սույն գլխով կարգավորվում է Գույքի օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու հարցերը, Գույքի վարձակալության, կառուցապատման և սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) վարձա(վճարների) չափերը».
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 33.1-ին կետով.
«33.1 Սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) հողամասերը տրամադրվում են սերվիտուտ պահանջող անձի և Երևան համայնքի՝ նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ:».
8) հավելվածի 34-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «ժա» պարբերությամբ.
«ժա. հանքային իրավունք ունեցող անձանց տրամադրված լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող հողամասերի համար՝ 3 տոկոս».
9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 34.1-ին կետով.
«34.1 Սահմանել, որ սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարը հաշվարկվում է հողամասերի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վճարով:».
10) Հավելվածի 36-րդ և 37-րդ կետերը «օգտագործման» բառից հետո լրացնել «, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ)» բառերով.
11) հավելվածի VI գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 75-169-րդ կետերով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |