Գլխավոր տեղեկություն
Номер
N 665-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2013-15.02.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.775
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2011
Дата вступления в силу
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 665-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 11-րդ, 14-րդ, 19-րդ, 24-րդ, 31-րդ, 32-րդ, 33‑րդ, 35-րդ, 36‑րդ, 39-րդ, 40‑րդ, 44-րդ և 48-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է.

1.1) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 9-15-րդ կետերով սահմանված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը.

2) կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.

3) սույն որոշմամբ հաստատված կանոններով աշխատանքային, սոցիալական կենսաթոշակները, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակները, իսկ այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով.

4) սույն որոշմամբ հաստատված կանոններով իրենց համակարգի զինվորական ծառայողներին երկարամյա ծառայության, հաշմանդամության զինվորական կենսաթոշակներ, իսկ այդ անձանց մահվան դեպքում` նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակներ նշանակում ու վճարումն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը՝ իրենց համապատասխան ստորաբաժանումների միջոցով.

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված մարմինների՝ կենսաթոշակներ նշանակող ու վճարումն ապահովող համապատասխան ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է այդ մարմնի ղեկավարը:

(1-ին կետը լրաց., փոփ. 16.08.12 N 1084-Ն)

2. Հաստատել`

1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն N 3 հավելվածի.

4) զինվորական կենսաթոշակ նշանակելու համար ամսական դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակները, դրամական բավարարմանը հավելում տալու կարգը և հավելման չափը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) քաղաքացիական ավիացիայի աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

7) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և մասնագիտությունների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.

8) քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) կենսաթոշակ նշանակելու, չվճարած կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 10 հավելվածի.

11) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

12) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

13) կենսաթոշակի վկայականի ձևը` համաձայն N 13 հավելվածի.

14) կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի ձևը` համաձայն N 14 հավելվածի.

15) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

16) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 16 հավելվածի.

(2-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 27.06.13 N 660-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կանոնները:

2. Սույն կարգով սահմանված կանոններով կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում, կենսաթոշակի գործերը (փաստաթղթերը) հաշվառում և վարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ համապատասխան մարմին)` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների միջոցով:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

3. Կենսաթոշակը նշանակվում է համաձայն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա՝ Հայաստանի Հանրապետությունում անձի մշտական բնակության վայրի (հասցեի) մասին տվյալների (այսուհետ՝ հաշվառման վայր):

3.1. Կենսաթոշակ նշանակելու համար դիմող անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:

(3.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

4. Աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության` իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(4-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

5. Համապատասխան մարմնի զինծառայողներին զինվորական կենսաթոշակ, իսկ այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է այդ մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին կամ 18 տարին չլրացած (անչափահաս) անձին կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմում է ներկայացնում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

(6-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

7. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու անձամբ:

(7-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

8. Կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը ներկայացվում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը:

9. Կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը գրանցվում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ՝ շտեմարան) էլեկտրոնային մատյանում: Դիմումի վավերապայմանները (դիմումում ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը) սահմանում է ծառայությունը:

(9-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

10. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը`

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան.

3) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում)` իր մոտ պահելով այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի համաձայն պետք է պահպանվեն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (այսուհետ` բնօրինակ փաստաթղթեր): Մնացած փաստաթղթերը վերադարձվում են դիմումը ներկայացնողին.

4) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

(10-րդ կետը փոփ., խմբ. 16.08.12 N 1084-Ն)

11. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքի հիման վրա, որի «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է:

(11-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

12. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ստուգում է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը և որոշում է`

1) կենսաթոշակը նշանակել, կենսաթոշակը նշանակել և տեղեկացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին, վերահաշվարկել կամ կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը մերժել, կամ կենսաթոշակի տեսակը փոխել, կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժել.

2) կենսաթոշակ վճարելը դադարեցնել կամ վերսկսել՝ նշելով օրենքով սահմանված հիմքը.

3)  (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

(12-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

12.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել նաև սույն կարգի 12-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո` փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով:

(12.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

12.2. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ չի նշանակվում:

(12.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝

1) կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու որոշումը ձևակերպում է համապատասխան հաշվարկ-կարգադրությամբ, որը կարվում է կենսաթոշակի գործին.

2) կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը, կենսաթոշակի տեսակ փոխելը մերժելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատասխան կարգադրությամբ, որը կարվում է կենսաթոշակի գործին:

Կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:

(13-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, խմբ. 10.01.13 N 3-Ն)

14. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար դիմելու դեպքում քաղաքացին դիմումին չի կցում սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ծառայության սահմանած կարգով:

(14-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

15. Անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում`

1) ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին և նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման գրանցամատյաններում և էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը.

2) անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան և հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող՝ ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային (ամսական) հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների (փոխանցումների) մասին տվյալների բազան (տեղեկատվությունը):

(15-րդ կետը խմբ., փոփ. 16.08.12 N 1084-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

18. 2011 թվականին տարիքային աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 5 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, իսկ 2012 թվականից՝ եթե ունի օրենքի 9-րդ հոդվածում նշված աշխատանքային ստաժը՝ ըստ սանդղակի:

19. Եթե մինչև 2011 թվականի հունվարի 1-ը լրացել է կնոջ 62,5 տարին և նա օրենքով ունի տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք, ապա նրան կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմելու օրվանից:

19.1. Զինծառայողին օրենքի 18-րդ հոդվածով երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում է նաև, եթե`

1) 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմել է առնվազն 8 օրացուցային տարի, և զինվորական ծառայությունից արձակվել է մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը` սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում).

2) զինծառայողը «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն նշանակվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի (համարվել է քաղաքացիական հատուկ ծառայող)՝ մեկ տարվա ընթացքում պահպանելով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը, 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ
ունեցել է 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմել է առնվազն 8 օրացուցային տարի, և 50 տարեկանը լրացել է մինչև 2011 թվականի հունվարի 1-ը:

(19.1-ին կետը լրաց. 17.11.11 N 1624-Ն)

19.2. Սույն կարգի 19.1-ին կետում նշված` երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով:

(19.2-րդ կետը լրաց. 17.11.11 N 1624-Ն)

20. Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները, իսկ արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ստաժում՝ միայն այդ կենսաթոշակի իրավունքը տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

21. Եթե մինչև 2011 թվականի հունվարի 1-ը լրացել է կնոջ 52,5 տարին և նա օրենքով ունի թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք կամ լրացել է նրա 57,5 տարին և նա օրենքով ունի թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք, ապա նրան կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմելու օրվանից:

22. Քաղաքացիական ավիացիայի աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս 25 օրացուցային տարվա (իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 20 օրացուցային տարվա) ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

(22-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

23. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս 25 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների ծառայության ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

24. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) օդային երթևեկության կառավարման աշխատանքային 15 օրացուցային տարվա (իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 10 օրացուցային տարվա) ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Օդային երթևեկության կառավարման օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

(24-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

25. Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության ստաժում հաշվառվում են ինժեներատեխնիկական ծառայության պաշտոնում աշխատելու, օդային երթևեկության կառավարման աշխատանք կատարելու, ինչպես նաև օրացուցային հաշվարկով հաշվառված` թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության 20 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

(25-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

26. Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

27. Մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները, իսկ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

28. Մասնակի կենսաթոշակ նշանակելիս` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկվում է միայն հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածը: Համատեղությամբ (կամ ժամավճարով) աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ստաժում չի հաշվարկվում:

29. Եթե անձը նույն կազմակերպությունում համատեղել է երկու պաշտոն կամ մասնագիտություն և աշխատանքի ընդունելը ձևակերպվել է մեկ հրամանով, որի մեջ առաջինը գրառված մասնագիտությունը կամ պաշտոնը նշված է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկում, իսկ երկրորդը նշված չէ, ապա այս դեպքում տվյալ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը հաշվառվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում:

30. Մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հաշվի է առնվում միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:

30.1. Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրին կենսաթոշակ է նշանակվում`

1) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու է եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողին նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսի գումարի չափով.

2) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու չի եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսի գումարի չափով:

(30.1-ին կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

30.2. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև մահացած կերակրողի` 18 տարին լրացած և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող զավակին:

(30.2-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

31. Եթե մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված, սակայն զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած անձը զինվորական կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել օրենքով, ապա նրան զինվորական կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմելու օրվանից:

32. 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունների (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն)` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում համաձայն Հայաստանի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի:

(32-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

33. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում (վճարվում) այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու և ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա:

(33-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

34. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակ է նշանակվում համաձայն Հայաստանի Հանրապետությունում նրա հաշվառման վայրի: Իսկ Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակ վճարելը դադարեցնելուց 6 ամիս հետո Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու դեպքում անցած ժամանակահատվածի համար կենսաթոշակ է վճարվում Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու ամսվան նախորդող 6 ամսվանից ոչ ավելի: Սույն կետի դրույթները տարածվում են աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների վրա:

35. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվարկվում է նրա աշխատանքային ստաժում, եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված վարչական ակտի քաղվածքում (տեղեկանքում) կատարված է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում (մինչև 2003 թվականի հունվարի 1‑ը՝ աշխատունակության 90-100 տոկոս կորուստ) ունենալու մասին նշում:

36. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը` նշանակված կենսաթոշակը 2011 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում է օրենքի 15-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ հոդվածների համաձայն՝ կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու) օրվա դրությամբ գործող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

37. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը` նշանակված աշխատանքային կամ սոցիալական, կամ զինվորական (երկարամյա ծառայության կամ հաշմանդամության) և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (երկու կենսաթոշակ) ստացող անձի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը չի վերահաշվարկվում:

38. Մահացած (զոհված) կերակրողի երեխային, եղբորը, քրոջը կամ թոռանը խնամող ընտանիքի անդամին կամ խնամակալ ճանաչված անձին մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի ժամկետը, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, փոխվում է (եթե 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրան վճարվել է այդ կենսաթոշակը, և նա օրենքով ունի այդ կենսաթոշակի իրավունքը), և կենսաթոշակը շարունակում է վճարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչև երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան 14 տարին լրանալը:

39. Եթե ընտանիքի անդամը կամ խնամակալ ճանաչված անձը զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում, ապա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը դիմելու դեպքում նրան կենսաթոշակ է նշանակվում 2011 թվականի հունվարի 1‑ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

40. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝

1) զինվորական կենսաթոշակին կենսաթոշակառուի տարիքի համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել մինչև զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը.

2) զինվորական կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած երեխայի, 18 տարեկանից բարձր հաշմանդամ զավակի (եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը) կամ խնամարկյալի (այն անձի, ում նկատմամբ զինծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվել) համար կենսաթոշակին տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել մինչև այդ հավելման իրավունքը (յուրաքանչյուր անձի համար) կորցնելը կամ զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը.

3) զինվորական կենսաթոշակին ընդհանուր հիվանդությունից հաշմանդամության համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել մինչև հաշմանդամության ժամկետը լրանալը (ըստ կենսաթոշակի գործում առկա՝ նրան հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի մինչև 2011 թվականի հունվարի 1-ը տված վարչական ակտի քաղվածքի) կամ զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը:

(40-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

40.1. Եթե մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի աշխատանքային մասի տոկոսաչափը հաշվարկվել է երկու անձի համար` 90 տոկոս, ապա նրանցից յուրաքանչյուրի կենսաթոշակի աշխատանքային մասը հաշվարկվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 45 տոկոսի չափով:

(40.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

41. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի՝

1) աշխատանքային կենսաթոշակները՝ հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում.

2) սոցիալական կենսաթոշակները՝ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում.

3) զինվորական կենսաթոշակները՝ զինծառայողների դրամական բավարարման (դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով) կամ սննդի փոխհատուցման գումարի կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում.

4) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կամ հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու հետևանքով հաշմանդամության խումբը կամ պատճառական կապը փոխվելու դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված վարչական ակտի քաղվածքի հիման վրա.

5) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում կամ աշխատունակության 90-100 տոկոս կորուստ ունեցող անձի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը (կենսաթոշակի գործում առկա՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի վարչական ակտի քաղվածքի (տեղեկանքի) հիման վրա) վերահաշվարկվում է տասներկու ամիսը մեկ անգամ` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3‑րդ աստիճանի սահմանափակում ունենալու ժամանակահատվածը հաշվառելով աշխատանքային ստաժում, բայց մինչև նրա 63 տարին լրանալը:

(41-րդ կետը փոփ., խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 11.04.13 N 352-Ն)

42. Սույն կարգի 41-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակները վերահաշվարկվում են այդ հանգամանքներն առաջանալու ամսվա 1-ից, իսկ 4-րդ և 5‑րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1‑ից:

43. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա, եթե`

1) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է այդ ժամանակահատվածում առնվազն 6 ամիս աշխատելու մասին փաստաթուղթ.

2) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ.

3) օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6‑րդ կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում անձը ներկայացրել է զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածի` առնվազն 12 ամսվա զինվորական ծառայության ստաժ. այս դեպքում դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով.

4) զինվորական կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո անձը ներկայացրել է մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժ:

(43-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 11.04.13 N 352-Ն)

43.1. Սույն կարգի 43-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմումը ներկայացվում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է անձը՝ կենսաթոշակ նշանակելուց հետո: Այս դեպքում՝

 1) համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, գրավոր հարցման հիման վրա, պահանջում է անհրաժեշտ փաստաթղթերն այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը.

2) գործը տնօրինող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկանքը, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին տեղեկանքը, որում նշվում են կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, վերջին անգամ կենսաթոշակ վճարելու ամիսը և տարեթիվը.

3) գործն ստացող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ճշտում է կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու ժամկետները և վերահաշվարկում է զինվորական կենսաթոշակը` հիմք ընդունելով վերջին անգամ զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժը, դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարը, ինչպես նաև մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը: Սույն ենթակետով սահմանված դեպքում, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվել օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով, ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կենսաթոշակը վերահաշվարկող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա:

(43.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

43.2. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար կենսաթոշակառուն գրավոր դիմումի հետ միասին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը, աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, որում պետք է նշված լինեն աշխատանքի ընդունվելու հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և գրառում այն մասին, որ տեղեկանքը տալու օրվա դրությամբ աշխատում է այդ գործատուի մոտ, իսկ աշխատանքից ազատված լինելու դեպքում` աշխատանքային գրքույկը: Նշված փաստաթղթերին կցվում է սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների:

(43.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

44. Սույն կարգի 43-րդ կետում նշված դեպքերում կենսաթոշակները վերահաշվարկվում են դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1‑ից:

45. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե ներկայացվել է`

1) կենսաթոշակառուի մահվան վկայականը կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը.

2) զինվորական կենսաթոշակ ստացող անձի՝ զինվորական ծառայության անցնելու կամ քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու մասին գրավոր դիմումը.

3) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի գրավոր դիմումն աշխատելու (անհատ ձեռնարկատեր գրանցվելու) մասին.

4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի ծանուցումը հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու և անձին հաշմանդամ չճանաչելու մասին կամ, ըստ շտեմարանում առկա տվյալների, լրացել է հաշմանդամության կենսաթոշակ ստացող անձի հաշմանդամության ժամկետը.

5) օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումն այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու կամ Հայաստանի Հանրապետությունում իր կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու (կացության կարգավիճակից զրկելու), կամ 6 ամսվանից ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, կամ Հայաստանի Հանրապետությունից մշտապես մեկնելու մասին կամ, ըստ շտեմարանի տվյալների, լրացել է Հայաստանի Հանրապետությունում նրա բնակվելու իրավունքի ժամկետը.

6) քաղաքացիություն չունեցող անձի գրավոր դիմումը Հայաստանի Հանրապետությունում իր կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու (կացության կարգավիճակից զրկելու) կամ 6 ամսվանից ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, կամ Հայաստանի Հանրապետությունից մշտապես մեկնելու մասին կամ, ըստ շտեմարանի տվյալների, լրացել է Հայաստանի Հանրապետությունում նրա բնակվելու իրավունքի ժամկետը.

7) երկքաղաքացու գրավոր դիմումը մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու մասին.

8) անձի գրավոր դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված լինելու մասին.

9) օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու մասին կամ դրա մասին տեղեկատվություն է ստացվել տվյալ պետության իրավասու մարմնից.

10) համաձայնագրի մասնակից պետություն կենսաթոշակի գործն ուղարկելու մասին այդ պետության իրավասու մարմնի պահանջագիրը.

11) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը` համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու մասին կամ դրա մասին տեղեկատվություն է ստացվել տվյալ պետության իրավասու մարմնից.

12) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված` կենսաթոշակառուի հայտարարությունը:

(45-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

46. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև, եթե`

1) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ լրացել է կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի՝ օրենքով սահմանված ժամկետը կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անձի հաշմանդամության ժամկետը (եթե նա օրենքով այդ կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել հաշմանդամ ճանաչված լինելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու պայմանի առկայությամբ), կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացվել է հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու և անձին հաշմանդամ չճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքը կամ հաշմանդամություն սահմանելու մասին վարչական ակտի քաղվածքում գրառում չկա աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին.

2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը (եթե օրենքով այդ կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) գրավոր տեղեկացրել է աշխատելու (անհատ ձեռնարկատեր գրանցվելու) մասին.

3) կենսաթոշակի գործում հայտնաբերվել են կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր.

4) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին մշտապես կամ առավելապես բնակություն է հաստատել օտարերկրյա պետությունում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով) կամ դուրս է եկել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառումից և մեկամսյա ժամկետում չի հաշվառվել.

5) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ.

6) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ:

(46-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

47. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք հանդիսացող հանգամանքներին վերաբերող տեղեկատվության հիման վրա:

48. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե՝

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է սույն կարգի 45-րդ, 46-րդ և 47-րդ կետերում նշված դեպքերում.

2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել կամ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն տարեկան առնվազն մեկ անգամ բանկին պատշաճ կարգով չի ներկայացրել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ բանկ չի ներկայացել և իր ողջ լինելու մասին հայտարարություն չի տվել:

49. Կենսաթոշակ վճարելը սույն կարգի 48-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ 48-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ից:

(49-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

50. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` կենսաթոշակառուի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանահատում իրականացնելու մասին տեղեկատվության հիման վրա` անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվելուն հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետում:

(50-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

51. Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:

(51-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

51.1. Սույն կարգի 51-րդ կետում նշված` չվճարված կենսաթոշակի գումարների մեջ չեն հաշվարկվում`

1) համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները` անկախ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից.

2) օտարերկրյա պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն օտարերկրյա քաղաքացի է.

3) մինչև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու ամիսն ընկած (Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու) ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է կամ օտարերկրյա քաղաքացի է:

(51.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

51.2. Օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միայն այլ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

(51.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

51.3. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

(51.3-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

51.4. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է), եթե կենսաթոշակառուն, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

(51.4-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

51.5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմած կենսաթոշակառուի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ բնակության վայրի հասցեն և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:

(51.5-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

52. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում, անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմումից, նրա արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային կենսաթոշակի, և կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տարիքային աշխատանքային կենսաթոշակն արտոնյալ պայմաններով մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի չի փոխվում:

(52-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

52.1. Կենսաթոշակառուի՝ գրավոր դիմելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(52.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

52.2. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի փոխարեն ստանալ զինվորական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ծառայությանը: Ծառայությունը կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում համապատասխան մարմնին` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին ծառայության ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (զինվորական կենսաթոշակը վճարում է) ծառայությունում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:

(52.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

52.3. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում ծառայությանը` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին համապատասխան մարմնի ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակը վճարում է) համապատասխան մարմնում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

(52.3-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

52.4. Սույն կարգի 52.2-րդ և 52.3-րդ կետերում նշված դեպքերում ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

(52.4-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

53. Մինչև 1915 թվականը (ներառյալ) Արևմտյան Հայաստանում և օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի 150 տոկոսը:

54. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

55. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա: Անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու համար դիմումում նշվում է բանկի անվանումը և բանկային հաշվի համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` վճարման ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը:

56. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է կենսաթոշակառուի հաշվառման վայրում, իսկ կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում` վճարող կազմակերպության գրասենյակում:

(56-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

57. Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունը փոխելու համար:

(57-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

58. Կենսաթոշակառուի դիմումը մերժվում է, եթե դրանում նշված բանկը կամ կազմակերպությունը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել:

59. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը շտեմարան է մուտքագրում կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կենսաթոշակառուի բանկային հաշվի համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության անվանումը:

60. Անկանխիկ կամ կանխիկ եղանակով կենսաթոշակ վճարելու մասին դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով (բանկի կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով):

61. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմումը և լիազորագիրը:

(61-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

62. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան` մուտքագրելով նաև լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում: Նշված դեպքում լիազորագրի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (կարվում է կենսաթոշակի գործին): Ընդ որում, եթե կենսաթոշակ վճարելը դադարեցված չէ, լիազորագրով վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև` հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(62-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

63. Եթե օրենքի 41‑րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար կենսաթոշակառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացրել է անձամբ, ապա կենսաթոշակը (այդ թվում` չստացված կենսաթոշակի գումարը) կարող է վճարվել նաև կենսաթոշակառուի (տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված` բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(63-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

64. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Այդ գումարներն ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային վճարվում են անկախ նրա հաշվառման վայրից, իսկ զավակին կամ ծնողին, կամ ընտանիքի այլ անդամի` կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության նույն վայրում (հասցեում) նրա հետ հաշվառված լինելու դեպքում:

(64-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

64.1. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

(64.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

64.2. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

(64.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

64.3. (կետն ուժը կորցրել է 10.01.13 N 3-Ն)

64.4. (կետն ուժը կորցրել է 10.01.13 N 3-Ն)

65. Կենսաթոշակառուին հասանելիք, սակայն նրա մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նաև այդ գումարներն ստանալու իրավունք ունեցող անձի տված` բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

(65-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

66. Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով` լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

(66-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

67. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ:

(67-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

68. Օրենքի 44-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Թաղման նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը՝

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.

3) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսին կատարում է «Թաղման նպաստի դիմումն ընդունված է» գրառումը և ստորագրում.

4) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում):

(68-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

69. Թաղման նպաստ չի տրվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է (այդ թվում` աշխատանքի կամ ծառայության անցնելու պատճառով):

(69-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

70. Կենսաթոշակի գործը վարում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, իսկ համապատասխան մարմիններում՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներից մեկը՝ այդ մարմնի ղեկավարի որոշմամբ:

71. Կենսաթոշակ նշանակելու դիմումը, կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերը և կենսաթոշակ նշանակելու կարգադրությունը հաջորդաբար կարվում են, կազմվում է կենսաթոշակի գործ, որի էջերը համարակալվում են: Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանը կարվում է, էջերը համարակալվում են, վերջին էջը կնքվում է:

(71-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

72. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերը կարվում են կենսաթոշակի գործին, իսկ եթե պարզվում է, որ կազմված չէ կենսաթոշակի էլեկտրոնային գործ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ` շտեմարան մուտքագրելով համապատասխան տվյալներ, ինչպես նաև տեսաներածում է (սկանավորում է) կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերը և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան:

(72-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

73. Կենսաթոշակի տեսակը փոխվելիս` կենսաթոշակի գործի տիտղոսաթերթի կենսաթոշակի տեսակի անվանման վրա գիծ է քաշվում և ընդգծվում է կենսաթոշակի նոր տեսակի անվանումը: Դիմումը և ներկայացված փաստաթղթերը կարվում են գործին և հաջորդաբար համարակալվում:

74. Ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար կազմվում է կենսաթոշակի գործ: Եթե կենսաթոշակի իրավունք ունեցողն անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձ է, և կենսաթոշակը վճարվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, ապա կենսաթոշակ նշանակելու կարգադրության մեջ նշվում են նաև օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը և ազգանունը:

(74-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

75. Կենսաթոշակի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված վարչական ակտի քաղվածքները:

76. Այն դեպքում, երբ կենսաթոշակ նշանակելը մերժվում է, դիմումը, սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերը և մերժման կարգադրությունը կարվում են, կազմվում է գործ և 5 տարի պահվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման արխիվում:

(76-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

77. Կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու մասին դիմումը մերժելու դեպքում դիմումը, սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերը և մերժման կարգադրությունը կարվում են կենսաթոշակի գործին:

(77-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

78. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է կենսաթոշակի վկայական, որի մեջ նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, ստաժի չափը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակը նշանակելու և վճարելու ժամկետները: Վկայականը կնքում և ստորագրում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը:

79. Եթե փոխվում է կենսաթոշակի չափը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան մասնագետը կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի գրքույկում գրառում է կենսաթոշակի նոր չափը: Գրքույկն ստորագրում և կնքում է ստորաբաժանման ղեկավարը:

80. Կենսաթոշակի վկայականը կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարում է «Կրկնօրինակ» գրառումը:

81. Եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ինքնաշխատ եղանակով ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները և հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի հաշվառման նախկին վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից: Ստացված կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:

(81-րդ կետը փոփ., խմբ. 16.08.12 N 1084-Ն)

82. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի` հաշվառման վայրը փոխվելու և դիմելու դեպքում` հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրի հիման վրա ընտանիքի այդ անդամի համար կազմում է կենսաթոշակի գործ և ուղարկում, եթե նրա համար կենսաթոշակի գործ կազմված չէ:

(82-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

83. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պահանջագրով գործ ուղարկելու դեպքում դրա մասին գրառում է կատարում ուղարկվող կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանում, շտեմարանի՝ ուղարկվող գործերի էլեկտրոնային մատյանում, կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Ուղարկվող կենսաթոշակի գործին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքը:

84. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պահանջագրով գործ ստանալու դեպքում դրա մասին գրառում է կատարում ստացված կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանում, շտեմարանի ստացված գործերի էլեկտրոնային մատյանում, կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:

85. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պահանջագիրն ուղարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կենսաթոշակի գործը՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

86. Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքի՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կենսաթոշակի գործերը համարակալվում են, գրանցվում այբբենական կարգով վարվող մատյանում և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում` ըստ համարների հերթականության: Նշված ժամկետը լրանալուց հետո ծառայությունը կենսաթոշակի թղթային գործերը ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պահպանելով դրանց էլեկտրոնային տարբերակները:

(86-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

87. Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնող անձի կենսաթոշակի գործը կարող է առաքվել փոստով կամ տրվել անձամբ կենսաթոշակառուին, եթե առկա է այդ պետության տարածքում կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմնի պահանջագիրը: Առաքվող կենսաթոշակի գործին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքը: Նշված համաձայնագրերի մասնակից չհանդիսացող պետություն կենսաթոշակի գործ չի ուղարկվում:

(87-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

88. Եթե առաքվող կենսաթոշակի գործում առկա է անձի հաշմանդամության մասին վարչական ակտի քաղվածքը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից պահանջում է տվյալ անձի բժշկասոցիալական փորձաքննության գործը և կցում կենսաթոշակի գործին:

89. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակի գործը կորցնելու կամ չհայտնաբերելու դեպքում՝

1) 5 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը գրավոր տեղեկացնում է դրա մասին՝ նշելով կորած կամ չհայտնաբերված գործի համարը, կենսաթոշակառուի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, հանրային ծառայությունների համարանիշը և գործը կորցնելու կամ չհայտնաբերելու պատճառը.

2) անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուից և գրավոր հարցման միջոցով արխիվից ու գործատուից ստանալով՝ մեկ ամսվա ընթացքում վերականգնում է կենսաթոշակի գործը:

(89-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

 

VI. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

90. Կենսաթոշակից պահումներ են կատարվում՝

1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշմամբ, եթե կենսաթոշակառուն ներկայացրել է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ տեղեկություն չի ներկայացրել իր ընտանիքի անդամների թվի փոփոխության մասին, կամ չի տեղեկացրել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող էր հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա:

91. Կենսաթոշակից պահումներ կատարելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է պահումներ կատարելու կարգադրություն և կարում կենսաթոշակի գործին: Պահումներ կատարելու կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:

(91-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

92. Կենսաթոշակից կատարված (հաշվարկված) պահումների գումարը պահանջատիրոջն է փոխանցվում տվյալ ամսվա կենսաթոշակի` կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուին վճարելուց հետո:

(92-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

93. Հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից կատարողական թերթով պահումներ կատարվել չեն կարող:

(93-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

(հավելվածը լրաց. 17.11.11 N 1624-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.08.12 N 1084-Ն, խմբ., փոփ. 10.01.13 N 3-Ն, լրաց. 11.04.13 N 352-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ գործունեության առանձին տեսակներ հաշվառելու կանոնները:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները:

3. Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

4. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, օր) մինչև 6 ամսվա (180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

5. Աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:

6. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակելիս 35 տարվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է սույն կանոնների 4-րդ կետով սահմանված կարգով:

7. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության աշխատանքային ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերն օրենքի 30‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:

8. Քաղաքացիական ավիացիայի աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային ստաժը (տարիներով) հաշվարկվում է ծառայության լրիվ ամիսների թիվը տասներկուսի բաժանելու միջոցով:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` աշխատանքային գրքույկը և պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

10. Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր:

(10-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

11. Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում կարող է հաշվառվել արհմիության կամ կուսակցության քարտերում, արհմիության կամ կուսակցության անդամատոմսերում կատարված գրառումներով, կամ արխիվային այլ փաստաթղթերով: Այդ գրառումների հիման վրա հաշվառվում է միայն այն ժամանակահատվածի աշխատանքային ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճար մուծելու մասին:

(11-րդ կետը փոփ. 10.01.13 N 3-Ն)

11.1. Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի (հղիության և ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ, ուսումնական արձակուրդ, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ, չվճարվող արձակուրդ) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու, սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու հանգամանքից:

(11.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

12. Սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթղթում արտացոլվում են`

1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարին, հերթական համարը.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

3) գործատուի (ապահովադրի) լրիվ անվանումը.

4) անձի աշխատած ժամանակահատվածի սկիզբը և վերջը.

5) անձի աշխատած այն ժամանակահատվածի սկիզբը և վերջը, որի համար գործատուն սոցիալական վճարների պարտք (ապառք) չունի.

6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.

7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքը:

13. Աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթում արտացոլվում են`

1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

3) գործատուի լրիվ անվանումը և հասցեն.

4) աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.

5) վճարված աշխատավարձի չափը՝ ըստ տարիների և ամիսների.

6) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, կազմակերպության կնիքը:

14. Աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված (անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված) և ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տված հաշվառման վկայականներ կամ պատենտներ ունեցող անձանց աշխատանքային ստաժը հաշվառվում է այդ գործունեության հետևանքով ստացած եկամուտներից հարկեր վճարելու մասին ֆինանսական մարմինների տված տեղեկանքով:

15. Աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված անձանց անհատ ձեռնարկատեր լինելու, այդ թվում` անհատական ձեռնարկություններում կամ գյուղացիական, կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատելու, կամ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր լինելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:

16. Ստեղծագործական միությունների անդամների, ինչպես նաև ստեղծագործական միությունների անդամներ չհանդիսացող և ստեղծագործական գործունեությամբ զբաղված անձանց աշխատանքային ստաժը հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող փաստաթղթով՝ վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:

17. Մինչև 1992 թվականի հունվարի 1-ը մշակույթի աշխատողների արհմիության անդամներ հանդիսացող գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների աշխատանքային ստաժը հաշվառվում է այդ միությունների քարտուղարությունների (գործադիր մարմինների) տված` ստաժին վերաբերող տեղեկանքներով կամ որոշումների քաղվածքներով: Այն նկարիչների աշխատանքային ստաժը, ովքեր նկարիչների միության անդամներ չեն, սակայն մշակույթի աշխատողների արհմիության անդամներ են, որոնց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական), հաշվառվում է գեղարվեստի ֆոնդի վարչության նախագահության տված տեղեկանքով կամ որոշումների քաղվածքներով:

18. Կոլտնտեսության անդամի՝ կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով կամ աշխատանքի մասին կոլտնտեսությունների վարչությունների ունեցած փաստաթղթերի հիման վրա տրված փաստաթղթով, կամ արխիվի տված տեղեկանքով, ընդ որում, տարվա ընթացքում վաստակած մեկ աշխօրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր, հարյուր և ավելի աշխօրը` մեկ աշխատանքային տարի: Կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածում ռուբլով վարձատրված լինելու մասին փաստաթուղթ ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր 70 ռուբլին հաշվարկվում է որպես մեկ ամսվա ստաժ, իսկ 840 և ավելի ռուբլին՝ որպես մեկ տարվա ստաժ:

19. Կոլտնտեսությունում (խորհրդային տնտեսությունում) աշխատած ժամանակահատվածը որպես ստաժ սահմանելու լիազորություն ունեցող հանձնաժողովի որոշմամբ աշխատանքային գրքույկում կատարված գրառումները հիմք են աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, եթե գրառման մեջ նշված է որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը:

20. Նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է աշխատանքային գրքույկի գրառումներով (կամ նոտարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին հրամաններով) և սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով:

21. Արտոնագրային վճար վճարողի աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է հարկային մարմնի տված արտոնագրով և սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:

22. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1992 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածը հաստատվում է նրա ձեռնադրության մասին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի տված տեղեկանքով, որում նշվում են եկեղեցականի ազգանունը, անունը, հայրանունը, հոգևոր անունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ձեռնադրության օրը, ամիսը, տարեթիվը:

(22-րդ կետը փոփ. 10.01.13 N 3-Ն)

23. Գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային գրքույկում կատարված գրառմամբ կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տված տեղեկանքով:

24. Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով (ատեստատով) կամ վկայականով: Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ ներկայացվում է նաև առկա (ցերեկային) ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:

Ստաժում հաշվառվում է նաև ուսումնական հաստատության նախապատրաստական ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը:

(24-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

24.1. Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե անձը սովորել է`

1) բժշկական ուսումնական հաստատությունում.

2) ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության կրթության համակարգերի ուսումնարաններում (բացառությամբ մանկավարժական ուսումնարանների), տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարաններում.

3) Ադրբեջանական ԽՍՀ-ի ուսումնական հաստատություններում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին (բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում` 6 տարին):

(24.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

24.2. Եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ մինչև 1992 թվականին ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին, ապա առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:

(24.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

25. Հանրակրթական ուսումնական հաստատությունում (դպրոցում) սովորելու ժամանակահատվածը ստաժում չի հաշվառվում:

26. Առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:

27. Աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչև պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված օրն ընկած ժամանակահատվածը:

28. Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին տեղեկանքով, իսկ խնամակալ ճանաչված լինելու դեպքում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:

29. Ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու ժամանակահատվածը հաստատվում է երեխայի ծննդյան վկայականով, իսկ եթե երեխան մահացել է` նրա մահվան վկայականով:

29.1. ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքով: Տեղեկանքում նշվում են մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(29.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

30. Բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի կալանքի տակ գտնվելու, ազատազրկման կամ աքսորի վայրում պատիժը կրելու ժամանակահատվածը հաստատվում է նախաքննության մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի, կամ ներքին գործերի մարմնի տված տեղեկանքով, եթե առկա է արդարացման դատավճիռը կամ հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Տեղեկանքում նշվում են պատիժը կրելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(30-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

31. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով:

32. Օտարերկրյա պետությունում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված տեղեկանքով:

33. Հայաստանի Հանրապետությունում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած քաղաքներում և շրջաններում մինչև երկրաշարժի օրն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է (երկրաշարժի հետևանքով արխիվային նյութերի բացակայության դեպքում) աշխատանքային գրքույկում (գրքույկի կրկնօրինակում) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 17-ի N 654 որոշմամբ ստեղծված աշխատանքի ստաժի և վաստակի սահմանման հանձնաժողովի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 820-Ն որոշմամբ ստեղծված՝ Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողովի` աշխատանքային գրքույկներում կատարած գրառումներով կամ որոշումներով:

(33-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

34. Փախստականների՝ մինչև 1992 թվականը, իսկ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց մինչև 1992 թվականի օգոստոսն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է աշխատանքային գրքույկում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 907-Ն որոշմամբ ստեղծված` 1988‑1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողովի կատարած գրառումներով կամ որոշումներով:

35. Աշխատանքային ստաժին վերաբերող փաստաթղթերը, որոնք օտարերկրյա պետությունների պատկան մարմինները մինչև 1992 թվականի հունվարի 1-ը տվել են ԽՍՀՄ-ի հետ կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատած ժամանակահատվածներին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման:

35.1. Իրանի Հանրապետությունից ՀԽՍՀ տեղափոխված անձանց` Իրանի Հանրապետությունում աշխատած ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են, եթե աշխատելու մասին փաստաթուղթը վավերացրել է Իրանի Հանրապետությունում ԽՍՀՄ-ի դեսպանությունը:

(35.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

36. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների` Հայաստանի Հանրապետության հետ կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա տված` աշխատանքային ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման և առանց սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի, եթե համապատասխան համաձայնագրով այլ բան սահմանված չէ:

37. Համաձայնագրի մասնակից պետություններում ձեռք բերված ստաժը հաշվառվում է աշխատանքային ստաժում, ուր ներառվում են նաև մինչև 1992 թվականի հունվարի 1‑ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատած ժամանակահատվածները:

(37-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

38. Եթե աշխատանքային գրքույկում կան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած N N 1 և 2 ցուցակներում նշված մասնագիտություններին և պաշտոններին ամբողջությամբ համապատասխանող տվյալներ, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանք չի պահանջվում:

39. Եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած N N 1 և 2 ցուցակներում նշված մասնագիտություններին և պաշտոններին ամբողջությամբ համապատասխանող տվյալներ, ապա աշխատանքի բնույթը հաստատվում է կազմակերպության տված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանքով:

40. Աշխատանքի բնույթը հաստատող տեղեկանքում նշվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած N N 1 և 2 ցուցակներով նախատեսված արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածը, ցուցակի բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը, այն սկզբնական փաստաթղթերը (հիմքերը), որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:

41. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի աշխատած ժամանակահատվածն օրացուցային տարվա արդյունքներով հաշվառում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը: Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է աշխատանքային գրքույկով, իսկ դրա բացակայության դեպքում` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքով:

42. Ազատազրկման դատապարտված և պատիժը կրած քաղաքացիների ազատազրկման վայրում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է, եթե քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքում նշված են դատապարտյալի պատիժը կրելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը): 1992 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում պատիժ կրած լինելու դեպքում, բացի նշված տեղեկանքից, ներկայացվում է նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

(42-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

43. Աշխատանքային ստաժը հաստատվում է աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածներին վերաբերող` աշխատանքային գրքույկում կատարված գրառումներով: Գրքույկի գրառումները պետք է ձևակերպված լինեն աշխատանքային գրքույկները վարելու այն կարգին համապատասխան, որը գործել է այդ գրառումները կատարելու օրվա դրությամբ:

44. Աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները հաստատելու համար տրված փաստաթղթերը պետք է պարունակեն դրանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ, անձնական հաշվառման գրքեր (քարտեր) և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, մասնագիտությունը (պաշտոնը), աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(44-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

45. Աշխատանքային գրքույկում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի հիման վրա կատարված գումարային գրառումը, որը վերաբերում է 1962 թվականի դեկտեմբերի 14-ից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, աշխատանքային ստաժի ապացույց է, եթե աշխատանքային գրքույկում կատարվել են կոնկրետ գրառումներ այն մասին, թե անձը, մինչև աշխատանքային գրքույկը տված կազմակերպությունում աշխատանքի ընդունվելը, որ կազմակերպությունում, երբ և ինչ պաշտոններում է աշխատել: Մինչև 1962 թվականի դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա աշխատանքային գրքույկում կատարված գումարային գրառումն աշխատանքային ստաժի ապացույց է` անկախ այդ կոնկրետ գրառումների առկայությունից:

46. Եթե անձը ներկայացնում է առանձին փաստաթղթեր մինչև աշխատանքային գրքույկը լրացնելն ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքի մասին, որը գումարային գրառմամբ ներառվել է աշխատանքային գրքույկ, ապա այդ ժամանակահատվածի ամբողջ աշխատանքային ստաժը պետք է հաստատվի փաստաթղթերով:

47. Եթե աշխատանքային գրքույկում գրառումներ չկան պարտադիր զինվորական ծառայության, առկա (ցերեկային) ուսման, գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին, ապա այդ ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են համապատասխան կազմակերպության տված փաստաթղթով:

48. Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:

49. Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաև «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգևատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:

50. Եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեսված աշխատանքից ժամանակավորապես այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչև հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը,  հաշվառվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում:

(50-րդ կետը լրաց., փոփ. 16.08.12 N 1084-Ն)

51. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

(51-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

52. Եթե ստաժը հաստատող փաստաթղթում անձի անունը կամ հայրանունը, կամ ազգանունը չի համընկնում նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված անվանը կամ հայրանվանը, կամ ազգանվանը, ապա այդ փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կամ անունը կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին վկայականով, կամ դատական կարգով:

53. Այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամսվա և օրվա, ապա ծննդյան ամիս և օր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:

(հավելվածը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն, փոփ. 10.01.13 N 3-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կանոններով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները:

2. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս` օրենքի 18‑րդ հոդվածով սահմանված զինվորական ծառայության ստաժում (20 տարվա և 12 տարի վեց ամսվա) օրացուցային հաշվարկով հաշվառվում են`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, ինչպես նաև այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի ծառայության ժամանակահատվածը.

3) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, ինչպես նաև այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

4) դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների՝ կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակահատվածները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել է քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով.

5) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազ, դատախազի տեղակալ, դատախազի օգնական, քննիչ, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետ, պետի տեղակալ աշխատած ժամանակահատվածները, եթե նրանք 2007 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծառայության են անցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

3. Սույն կանոնների 2-րդ կետում նշված ժամանակահատվածները զինծառայողի զինվորական ստաժում հաշվառվում են նրա անձնական գործում առկա փաստաթղթերի բնօրինակներով:

4. Զինվորական ծառայության ստաժը հաստատվում է՝

1) զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի ծառայության մասին աշխատանքային գրքույկում առկա գրառումներով.

2) զինվորական գրքույկով.

3) արխիվային տեղեկանքով.

4) գերության մեջ ապրած ժամանակահատվածը հաստատվում է պետական անվտանգության մարմնի տված տեղեկանքով.

5) ԽՍՀՄ-ի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու կամ այլ երկրներում մարտական գործողությունների ժամանակ գործող բանակում ծառայելու ժամանակահատվածը հաստատվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տված տեղեկանքով.

6) ներքին գործերի մարմիններում ծառայությունը հաստատվում է այդ ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված տեղեկանքով.

7) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածները հաստատվում են նշված մարմինների տված տեղեկանքով, իսկ այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները՝ ուսումնական հաստատությունների դիպլոմով կամ արխիվային փաստաթղթով:

5. Զինվորական ծառայության ժամանակահատվածները հաստատող փաստաթղթերը պետք է պարունակեն դրանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ, անձնական հաշվառման քարտեր և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը, մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(5-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

6. Օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում զինծառայողի աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

(6-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

7. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկելու (հաշվարկելու) դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածի` զինվորական ծառայություն չհամարվող աշխատանքային ստաժն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

(7-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԵՋ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆԸ ՀԱՎԵԼՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելու համար ամսական դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակները, դրամական բավարարմանը հավելում տալու կարգը և հավելման չափը:

2. Զինծառայողի ամսական դրամական բավարարման մեջ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը (վարձատրության ամսական չափը), զինվորական կոչման դրույքաչափը և սույն կարգի 3-րդ կետում նշված՝ զինծառայողի ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:

3. Զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար, ըստ զինվորական ծառայության տարիների, հաշվարկվում է հավելում նրա պաշտոնային դրույքաչափի (վարձատրության ամսական չափի) և զինվորական կոչման դրույքաչափի գումարի հետևյալ տոկոսաչափերով՝

 

2-5 տարվա համար՝ 5 տոկոս,
5-10 տարվա համար՝ 10 տոկոս,
10-15 տարվա համար` 15 տոկոս,
15-20 տարվա համար` 20 տոկոս,
20-25 տարվա համար ` 25 տոկոս,
25 և ավելի տարվա համար` 30 տոկոս:

 

 4. Զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս` դրամական բավարարման մեջ չեն հաշվառվում զինծառայողին վճարված լրավճարները, պարգևավճարները (պարգևատրումները) և հավելումները՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված՝ զինվորական ստաժի համար տրվող հավելման:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի՝ հաշմանդամության, իսկ նրա մահվան դեպքում՝ նրա ընտանիքի անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի շարքային զինվորական կոչում ունեցող զինծառայողի` զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափի չափի և եկամտային հարկի տարբերության չափը, եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար վարձատրության չափ սահմանված չի եղել:

(5-րդ կետը փոփ. 11.04.13 N 352-Ն, 27.06.13 N 660-Ն)

6. 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողի ամսական դրամական բավարարմանը տրվում է դրամական բավարարման 20 տոկոսի չափով հավելում:

(հավելվածը փոփ. 11.04.13 N 352-Ն, 27.06.13 N 660-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում են քաղաքացիական ավիացիայի աշխատողներին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնները:

2. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներ` անկախ օդանավի տեսակից`

1) օդանավի հրամանատար.

2) օդանավի 2-րդ օդաչու.

3) օդանավի ղեկապետ.

4) օդանավի բորտինժեներ.

5) օդանավի բորտմեխանիկ.

6) օդանավի բորտռադիստ.

7) օդանավի բորտօպերատոր.

8) օդանավի թռչող ինժեներ.

9) օդանավի թռչող տեխնիկ.

10) բորտուղեկցորդ.

11) բոլոր անվանումների պարաշյուտիստներ, փրկարարներ:

3. օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողներ`

1) կարգավար (դիսպետչեր).

2) ավագ կարգավար (ավագ դիսպետչեր).

3) կարգավար-հրահանգիչ (դիսպետչեր-հրահանգիչ).

4) թռիչքների ղեկավար:

4. Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողներ, ովքեր իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը`

1) բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկներ.

2) բոլոր անվանումների մեխանիկներ.

3) բոլոր անվանումների ավիացիոն ինժեներներ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում են կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունները և պաշտոնները:

 

N N
ը/կ

Կազմակերպության անվանումը

Մասնագիտության, պաշտոնի անվանումը

1

2

3

 1.

Պետական հանրակրթական դպրոց, պետական վարժարան, գիշերօթիկ դպրոց և դպրոց-գիշերօթիկ, խուլ-համրերի դպրոց, կույրերի դպրոց, առողջարանային դպրոց, մանկական առողջարանին կից դպրոց և ուսումնական խումբ, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, երաժշտական դպրոց-յոթնամյակ, երաժիշտ սաների դպրոց, զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոց և ուսումնարան

ուսուցիչ, դասատու (դասվար), զինղեկ, ուսուցիչ-լոգոպեդ (լոգոպեդ), խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ), կույրերի մանկավարժ (տիֆլոմանկավարժ), մանկա-վարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), ավագ ջոկատավար, ջոկատավար, լսողական կաբինետի վարիչ, հրահանգիչ, տնօրեն (դիրեկտոր, վարիչ), ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), մասի վարիչներ

2.

Ժողովրդական կրթության բաժին

մեթոդիստ

3.

Բնակշահագործման գրասենյակ

մանկավարժ- կազմակերպիչ (մանկավարժ)

4.

Մանկատուն, մանկական աշխատանքային-դաստիարակչական գաղութ, մանկական ընդունարան և մանկական ընդունման կետ, մանկական ընդունող-բաշխիչներ, լոգոպեդիկ կետ և ստացիոնար, դպրոց-կլինիկա, երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոց

տնօրեն (դիրեկտոր), վարիչ, ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով (մասով) տնօրենի տեղակալ, ուսուցիչ, մանկավարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ), մայրեր

5.

Տեխնիկում, միջնակարգ (միջին) մասնագիտական ուսումնական հաստատություն, քոլեջ, այլ տեսակի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոց և ուսումնարան

Տնօրեն (դիրեկտոր), տնօրենի (դիրեկտորի) տեղակալ, դասատու, ուսուցիչ, մանկավարժ

6.

Մանկապարտեզ (մանկական օջախ և մանկական հրապարակ) և միացյալ մսուր-մանկապարտեզ

վարիչ (տնօրեն), ղեկավար-դաստիարակ, դաստիարակ, ավագ դաստիարակ, մեթոդիստ- դաստիարակ, մանկավարժ-դաստիարակ, մանկավարժ, մանկավարժ-ղեկավար, ղեկավար, ուսուցիչ, երաժշտական ղեկավար (դաստիարակ, երաժշտական աշխատող), բուժքույր-դաստիարակ (քույր-դաստիարակ)

7.

Մանկական կլինիկա, պոլիկլինիկա, հիվանդանոց, առողջարան, դիսպանսեր, մսուր, երեխայի տուն, հիվանդանոց, առողջարան և գաղութի մանկական բաժանմունք

ուսուցիչ, դաստիարակ, մանկավարժ-դաստիարակ, լոգոպեդ, խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ)

8.

Մանկապատանեկան դպրոց (մարզադպրոց) և օլիմպիական հերթափոխի ուսումնարան

մարզիչ-մանկավարժ, մարզիչ

9.

Մատենադարան, գրադարան՝ անկախ գերատեսչական պատկանելությունից

տնօրեն, փոխտնօրեն (տնօրենի տեղակալ), գիտական քարտուղար, բաժնի վարիչ (բացի կադրերի բաժնի վարիչից և տնտեսական բաժնի վարիչից), ենթաբաժնի վարիչ, գրադարանի (մասնաճյուղի) վարիչ

գրադարանավար, կրտսեր, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, ավագ, գլխավոր գրադարանավարներ

մատենագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, ավագ, գլխավոր մատենագետներ

մեթոդիստ, ավագ մեթոդիստ, խմբագիր, առաջին կարգի, երկրորդ կարգի խմբագիրներ

10.

Մատենադարան, թանգարան (պատկերասրահ)

էքսկուրսավար, գիտաշխատող, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ, վերականգնող նկարիչ, ֆոնդային և գիտահետազոտական բաժինների մասնագետներ

11.

Արխիվային վարչություն, պետական արխիվ, գերատեսչական արխիվ, պետական արխիվի մասնաճյուղ, ներկայացուցչություն, բաժին, լաբորատորիա, արխիվ կարգավորող գրասենյակ

ֆոնդապահ, ավագ, գլխավոր, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի ֆոնդապահներ, պահպանող, ավագ պահպանող, արխիվագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի, ավագ, առաջատար, գլխավոր արխիվագետներ

մասնագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, գլխավոր մասնագետներ

գիտաշխատող, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ

արխիվավար (արխիվարիուս), առաջինից վեցերորդ կարգի արխիվ կարգավորողներ և բրիգադավարներ

հնագիր (պոլեոգրաֆ), առաջին կարգի, երկրորդ կարգի, ավագ, առաջատար, գլխավոր հնագիրներ

հնագրագետ (արխեոգրաֆ), առաջին կարգի, երկրորդ կարգի ավագ, գլխավոր հնագրագետներ

հսկող վարպետ, ավագ հսկող վարպետ, լաբորանտ, ավագ լաբորանտ, վերականգնող, վարպետ-վերականգնող, ավագ վարպետ-վերականգնող, ախտահանող, վարպետ-ախտահանող, վարպետ-օպերատոր

կազմարար, վարպետ կազմարար, ավագ վարպետ-կազմարար, տնօրեն, փոխտնօրեն (տնօրենի տեղակալ), վարիչ, վարիչի տեղակալ, ներկայացուցիչ

(հավելվածը լրաց., փոփ. 16.08.12 N 1084-Ն, լրաց. 10.01.13 N 3-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱՀԱՆԴԻՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բալետի պարողներ, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասաններ, տրավեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասաններ (արտիստներ):

2. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններ (արտիստներ)՝ բացի նվագախմբերի դերասաններից, տիկնիկային թատրոնի տիկնիկներ խաղացնող դերասաններ (արտիստներ):

3. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական թատրոնների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների նվագախմբերում և սինֆոնիկ նավագախմբերում, ինչպես նաև համերգային կազմակերպությունների նվագախմբերում և երաժշտական էստրադային նվագախմբերում փողային գործիքներ նվագողներ:

4. Համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներ (դերասաններ):

5. Երգչախմբային կոլեկտիվների բարձր կարգի (կատեգորիայի) դերասաններ (արտիստներ), ծաղրածուներ:

6. Կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկներ, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկներ, մոտոհեծանվաֆիգուրիստներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ, ըմբիշներ, ուժային աճպարարներ, հեծյալ ակրոբատներ, լարախաղացներ, վայրի գազաններ վարժեցնողներ, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններ, կրկեսային համարներ կատարող ծաղրածուներ, կասկադյորներ: 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) պատիժ կրող անձին (այսուհետ` պատիժ կրող անձ) բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու ու կենսաթոշակ վճարելու կարգը:

2. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող՝ կենսաթոշակի իրավունք ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:

3. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում, եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը նրան հաշմանդամ է ճանաչում:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

4. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու և կենսաթոշակը վճարելու համար գրավոր դիմում է այդ հիմնարկի ղեկավարին:

5. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձը դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, ապա քրեակատարողական հիմնարկի ղեկավարը՝

1) պատիժ կրող անձի գրավոր դիմելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և նրա գրավոր դիմումն ու քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն).

2) պատիժ կրող անձի անձնական գործում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք պահանջում է գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից.

3) կենսաթոշակ նշանակվելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է պատիժ կրող անձի կենսաթոշակի վկայականը, այն պահում պատիժ կրող անձի անձնական գործում և ազատվելու օրը հանձնում նրան.

4) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերին վերաբերող խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ:

6. Ծառայությունը քրեակատարողական հիմնարկում գտնվող պատիժ կրող անձի` կենսաթոշակ նշանակելու մասին գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանով ճշտում է նրան կենսաթոշակ նշանակած լինելու հանգամանքը: Կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում փաստաթղթերն ուղարկում է իր՝ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ դրա մասին հայտնելով քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

(6-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, պատիժ կրող անձի գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակ:

8. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուն դիմել է կենսաթոշակի տեսակը փոխելու կամ կենսաթոշակը վճարելու համար, ապա քրեակատարողական հիմնարկի ղեկավարը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմումը քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքի հետ ներկայացնում է ծառայություն:

9. Ծառայությունը քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուի դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր՝ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

10. Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է պատիժ կրող անձի կենսաթոշակի գործը և հաշվառում, եթե պատիժ կրող անձին կենսաթոշակ է նշանակել ծառայությունը:

11. Ծառայության կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ վճարելը վերսկսում է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:

12. Չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են օրենքով սահմանված կարգով` սույն կարգի 17-21-րդ կետերին համապատասխան:

13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պատիժ կրող անձի՝ կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու կամ կենսաթոշակը վճարելու մասին դիմումի քննարկման և կայացրած որոշման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

14. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուն պատժից ազատվում է պատիժը լրիվ կրելով կամ պայմանական վաղաժամկետ, կամ ազատազրկման ձևով նրա պատիժը փոխարինվում է ազատությունից զրկելուն չառնչվող պատժով, կամ նա մահանում է, ապա քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին քրեակատարողական հիմնարկից ազատելու հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մահվան դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը:

15. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկից պատիժ կրող կենսաթոշակառուի ազատվելու մասին ստացված տեղեկատվության հիման վրա դադարեցնում է նրա կենսաթոշակի գումարները գանձապետական բաժնում բացված արտաբյուջետային հաշվին փոխանցելը:

16. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա կենսաթոշակ վճարելը դադարեցվում է:

17. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարները փոխանցվում են քրեակատարողական հիմնարկն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում հիմնարկի անվամբ բացված դեպոզիտային հաշվին:

18. Քրեակատարողական հիմնարկը, ըստ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակների, կենսաթոշակի գումարները յուրաքանչյուր ամիս արտացոլում է իր կողմից վարվող` պատիժը կրող անձի անձնական հաշվում: Կենսաթոշակ ստանալու փաստը հավաստվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակներում կենսաթոշակառուի ստորագրությամբ: Քրեակատարողական հիմնարկը ստորագրված վճարման ցուցակները վերադարձնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

19. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուի ցանկությամբ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու ժամանակահատվածում կենսաթոշակի գումարը յուրաքանչյուր ամիս արտացոլում է ծառայության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող` պատիժ կրող կենսաթոշակառուի անձնական հաշվում` մինչև քրեակատարողական հիմնարկից նրա ազատվելը:

20. Եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը կուտակվում է ծառայության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող նրա անձնական հաշվում, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին ուղարկում է պատիժ կրող անձի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին (աճողական` տվյալ պահի դրությամբ ամփոփ տվյալներ) գրավոր տեղեկանք, որը կցվում է նրա անձնական գործին:

21. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(21-րդ կետը փոփ. 10.01.13 N 3-Ն)

22. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը կարող է վճարվել յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ տրված լիազորագրով:

23. Եթե պատիժ կրող անձն ազատվում է քրեակատարողական հիմնարկից, ապա հիմնարկի ղեկավարը նրան տրամադրում է ծառայության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող` նրա անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների մասին փաստաթղթերը:

24. Քրեակատարողական հիմնարկում գտնված ժամանակահատվածում կենսաթոշակի կուտակված գումարն անձին վճարվում է մեկ ամսվա ընթացքում` միանվագ, եթե նա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը:

(24-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

25. Պատիժ կրող կենսաթոշակառուն քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո գրավոր դիմում է ծառայության՝ իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Եթե պատիժ կրող անձը կենսաթոշակ է ստացել ծառայությունից, ապա ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է նրա կենսաթոշակի գործը և հաշվառում:

(25-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

26. Կենսաթոշակի գործն ուղարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը գործի հետ միասին ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

 

III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

27. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձը բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

28. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժ կրող անձին բժշկական փորձաքննության ենթարկելու, իսկ առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու դեպքում` նաև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպություն: Առողջապահական կազմակերպությունը միջնորդագիրն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում կատարում է պատիժ կրող անձի բժշկական փորձաքննությունը, իսկ առաջին անգամ փորձաքննվող անձին, անհրաժեշտության դեպքում, նաև ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Առողջապահական կազմակերպությունը բժշկական փաստաթղթերը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը հանձնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

29. Ստանալով բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ փորձաքննվելու դեպքում` նաև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին՝ պատիժ կրող անձին բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու միջնորդությամբ:

30. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջնորդությունը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ենթարկում է բժշկասոցիալական փորձաքննության:

31. Պատիժ կրող անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն ուղարկում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, որը պահվում է պատիժ կրող անձի անձնական գործում, իսկ վարչական ակտի քաղվածքը՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

32. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ուղարկում կենսաթոշակ նշանակելու մասին պատիժ կրող անձի գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

33. Բժշկասոցիալական փորձաքննությամբ հաշմանդամ չճանաչելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկ է ուղարկում անձին հաշմանդամ չճանաչելու մասին տեղեկանք:

(հավելվածը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 10.01.13 N 3-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (տուն-ինտերնատ (ծերանոց), մանկատուն) ապրող կենսաթոշակառուին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու և վճարելու կանոնները:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

2. Կենսաթոշակառուին բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության ղեկավարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) դրա մասին գրավոր տեղեկացնում է` նշելով կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը և հաշվառման վայրի հասցեն:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

3. Ծառայությունը տեղեկությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանով ճշտում է կազմակերպությունում ապրող անձը որտեղից է կենսաթոշակն ստացել. ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից (այսուհետ՝ համապատասխան մարմին): Ճշտելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է իր՝ կազմակերպության գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

(3-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

4. Եթե անձը կենսաթոշակն ստացել է ծառայությունից, ապա կազմակերպության վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի նախկին հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում:

5. Ծառայության կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարում է կազմակերպություն ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ օրենքի 39‑րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Մինչև կազմակերպություն ընդունվելն ընկած ժամանակահատվածի համար կենսաթոշակառուին չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` միանվագ:

7. Մինչև կազմակերպություն ընդունվելն անձին կենսաթոշակ նշանակված չլինելու դեպքում ծառայությունը կազմակերպությունից ստացված տվյալների հիման վրա ճշտում է տվյալ անձի կենսաթոշակի իրավունքը և դրա մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում կազմակերպության ղեկավարին: Գրավոր տեղեկատվության մեջ նշվում են անձին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանման անվանումը, ուր պետք է ներկայացվեն այդ փաստաթղթերը:

8. Կազմակերպության ղեկավարը գրավոր տեղեկատվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում կազմակերպություն ընդունված անձի՝ կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

9. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ստանալով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակը և ապահովում դրա վճարումը սույն կարգին համապատասխան:

10. Կազմակերպությունից կենսաթոշակառուի դուրս գրվելու կամ նրա մահվան դեպքում կազմակերպության ղեկավարը դրա մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին կազմակերպությունից դուրս գրելու պատճառը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մահվան դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը:

11. Կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, բայց չվճարված կենսաթոշակի գումարները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

12. Տուն-ինտերնատում ապրող` աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին՝ կենսաթոշակի 50 տոկոսը:

13. Տուն-ինտերնատում ապրող՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին սոցիալական կենսաթոշակ չի վճարվում, իսկ մինչև 2003 թվականի ապրիլի 10‑ը տուն- ինտերնատ ընդունված կենսաթոշակառուին նշանակված սոցիալական կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

14. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է առանձին ցուցակով, տուն ինտերնատում:

15. Մանկատանն ապրող երեխային վճարվում է նրան նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը՝ սույն կարգի 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով:

16. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մանկատանը երեխայի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս երեխայի կենսաթոշակի գումարը հաշվարկում է և տվյալ տարվա ավարտից հետո երեխայի կենսաթոշակի գործին կարում նրան վճարվող կենսաթոշակի չափի, ինչպես նաև նրան վճարվելիք ընդհանուր գումարի մասին ամփոփ տվյալներ պարունակող տեղեկանք` մինչև երեխայի 18 տարին լրանալը:

17. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեխայի կենսաթոշակի վկայականը փոխանցում է մանկատան ղեկավարին` երեխայի անձնական գործում պահելու համար, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում մանկատան ղեկավարին գրավոր տեղեկանք է ուղարկում երեխային վճարվելիք կենսաթոշակի ընդհանուր գումարի մասին (աճողական` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ամփոփ տվյալներ), որը կարվում է երեխայի անձնական գործին:

18. Մանկատան ղեկավարը մինչև 18 տարին լրանալը մանկատնից երեխայի դուրս գրվելու դեպքում նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, իսկ 18 տարին լրանալուց հետո դուրս գրվելու դեպքում` անձամբ նրան, տրամադրում է կենսաթոշակի վկայականը և նրան վճարվելիք կենսաթոշակի ընդհանուր գումարի մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման տված վերջին տեղեկանքը:

19. Մինչև 18 տարին լրանալը կազմակերպությունից դուրս գրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին վճարվում է նրա 18 տարին լրանալուց հետո, իսկ օրենքով սահմանված կարգով ավելի վաղ գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու դեպքում` գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու օրվանից: Այդ գումարը վճարվում է միանվագ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմելուց և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

IV. ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՎՈՒՄ

 

20. Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է հետևյալ կազմակերպություններում ապրող անձանց՝

1) «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

3) «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

4) Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

5) «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

7) «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

8) (ենթակետն ուժը կորցրել է 10.01.13 N 3-Ն)

9) (ենթակետն ուժը կորցրել է 10.01.13 N 3-Ն)

(20-րդ կետը փոփ. 10.01.13 N 3-Ն)

(հավելվածը փոփ. 16.08.12 N 1084-Ն, 10.01.13 N 3-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

Անձը, սույն ցանկով սահմանված` հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև մինչև «Հանրային ծառայությունների համարանիշերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով ստացած սոցիալական ապահովության քարտը:

(2-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

3. Սույն ցանկում նշված՝ անձը հաստատող փաստաթուղթ է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.

2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը.

3) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

(3-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

3) օտարերկրյա քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին փաստաթուղթը (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(4-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

4.1. Սույն ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

(4.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

4.2. Կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձամբ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:

(4.2-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

 

I. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմումը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) հանրային ծառայությունների համարանիշը.

4) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).

5) սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների.

6) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

7) լուսանկար (4 x 6 սմ չափսի):

Սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի (բացառությամբ աշխատանքային գրքույկի), 5-րդ ենթակետով սահմանված` սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի և աշխատավարձի չափի մասին տեղեկանքի բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(5-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

6. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, անձը ներկայացնում է նաև`

1) ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, կամ դատարանի վճիռը.

2) երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը.

3) ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.

4) զինվորական գրքույկը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը.

5) բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը.

6) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերը՝ հողի սեփականաշնորհման վկայականը:

Սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված` առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքի, ուսման դասընթացի առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքի և 4-րդ ենթակետով սահմանված` զինկոմիսարիատի տված տեղեկանքի բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում:

(6-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

7. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 կամ 2 ցուցակում նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ (գործատուի տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում): Տեղեկանքի ձևը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

(7-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

8. Հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

9. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամները, բորտօպերատորը, բորտուղեկցորդը ներկայացնում են նաև թռիչքային գրքույկը, թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը (վավերացված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից), իսկ օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողը` կարգավարի (դիսպետչերի) գրքույկը (թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(9-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

10. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

11. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը, ինչպես նաև՝

1) կերակրողի մահվան վկայականը (կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը),

2) մահացած կերակրողին վերաբերող՝ սույն ցանկի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված, անհրաժեշտության դեպքում՝ նաև 6-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

(11-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

12. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում են նաև`

1) կերակրողի երեխայի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) կերակրողի եղբոր, քրոջ, թոռան անձը հաստատող փաստաթղթերը հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը, եթե բնակչության պետական ռեգիստրում բացակայում են համապատասխան տվյալները (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում), ինչպես նաև եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.

3) կերակրողի` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

4) ամուսնության վկայականը.

5) խորթ որդու (դստեր) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

6) խնամակալություն և հոգաբարձություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին.

7) որդեգրման մասին դատարանի վճիռն ու որդեգրման վկայականը կամ որդեգրման որոշումն ու որդեգրման վկայականը.

8) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը, որում նշվում են կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի կամ աշակերտի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս կամ դասարան փոխադրելու հրամանի համարը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(12-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

13. Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, քաղաքացին անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառված լինելու մասին տեղեկանքը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(13-րդ կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

17. Եթե «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է նշել չաշխատելու հանգամանքը, ապա անձը տալիս է գրավոր հայտարարություն իր չաշխատելու մասին, իսկ աշխատանքի անցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

18. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի չաշխատելու փաստը ճշտում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով:

 

 II. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

19. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև՝

1) համապատասխան մարմնի համապատասխան ստորաբաժանման տված տեղեկանքը զինվորական ծառայության ստաժի մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) զորացրման հրամանի քաղվածքը.

3) դրամական բավարարման վկայականը:

(19-րդ կետը խմբ. 16.08.12 N 1084-Ն)

19.1. Սույն ցանկի 19-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքում ներառվում են՝

1) զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

2) զինվորական ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), զինվորական ծառայության` արտոնյալ պայմաններով հաշվարկվող ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)` ըստ անձնական գործի և աշխատանքային գրքույկի գրառումների.

3) զինվորական ծառայությունից ազատվելու օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափը, դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափերը.

4) զորացրման հրամանի համաձայն զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու (անձնակազմի ցուցակներից հանելու) օրը ամիսը, տարեթիվը:

(19.1-ին կետը լրաց. 16.08.12 N 1084-Ն)

20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ, 6-րդ և 19-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը և հիվանդության պատճառական կապի մասին ռազմաբժշկական կամ բժշկական հանձնաժողովի որոշումը:

21. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ և 19-րդ կետերում նշված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում նաև՝

1) զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:

(21-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

22. Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը:

(22-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

23. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը և հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

(23-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

24. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմումը և սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետում նշված փաստաթղթերը (բացի սույն ցանկի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից):

 

IV. ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

25. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմումը.

2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

(25-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

26. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 25-րդ կետում նշված փաստաթղթերը, կենսաթոշակառուի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, իսկ զոհված (մահացած) զինծառայողի դեպքում՝ մահվան վկայականը կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը, անհրաժեշտության դեպքում նաև՝

1) կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը, եթե բնակչության պետական ռեգիստրում բացակայում են համապատասխան տվյալները (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարի տված տեղեկանքը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(26-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 16.08.12 N 1084-Ն)

27. Կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը:

(27-րդ կետը փոփ. 16.08.12 N 1084-Ն)

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

28. Թաղման նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմումը.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.

3) մահվան վկայականը.

4) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(28-րդ կետը փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

29. Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին:

(հավելվածը խմբ. փոփ., լրաց. 16.08.12 N 1084-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

 Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

 

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ձև

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

 

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎԿԱՅԱԿԱՆ

______________________________________________________________________

(կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման անվանումը)

 

 

 

 

 

  ՎԿԱՅԱԿԱՆ N _________
 
Ազգանունը ____________________________
Անունը _______________________________
Հայրանունը ___________________________

 

 ________________________________________

 (կենսաթոշակառուի ստորագրությունը)

 

Վկայականը տրվել է ______________________

                                  (օրը, ամիսը, տարեթիվը)

 

Կենսաթոշակի տեսակը _________________________

 

Ստաժը ________________________

          (օրը, ամիսը, տարեթիվը)

 

 Կենսաթոշակի չափը _________________________ դրամ

 

 Երբ է նշանակվել _____ ______________ 20 թ.

մինչև _____ ______________ 20 թ.

 

 Կենսաթոշակ նշանակող
 ստորաբաժանման ղեկավար  _______________

 

                                     (ստորագրությունը)

 
    _
   Մասնագետ ________________________

            

                  (ստորագրությունը)

 
  Կ.Տ.  

 

 Կատարվել է փոփոխություն

 

 1. Տեսակի _______________________________________________

                                    (տեսակը)

 

 2. Հաշմանդամության խմբի և ժամկետի ______________________

 

 3. Կերակրողին կորցնելու դեպքում` ստացողների թվի _________

                                                                                          (թիվը)

 4. Կենսաթոշակի վերահաշվարկի հիմքի _____________________

 

 5. Այլ պատճառով _______________________________________

                                             (նշել պատճառը)

 Կենսաթոշակի չափը ———————————— ----------- դրամ

 

 Վճարման սկիզբը ______ _______________ 20 թ.

 

վերջը ______ ________________ 20 թ.

 

 Կենսաթոշակ նշանակող
 ստորաբաժանման ղեկավար  _______________

 

                                     (ստորագրությունը)

 
    _
   Մասնագետ ________________________

            

                  (ստորագրությունը)

 
  Կ.Տ.  

 

Ընտանիքի այն անդամները, որոնց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել`

 

Անունը, հայրանունը, ազգանունը

Ազգակցական
կապը

Ծննդյան տարեթիվը

Հաշմանդամության խումբը

       
       
       

Կենսաթոշակի ժամկետը
երկարաձգված է

սկսած ______ ___ -ից մինչև _____- ը

_________________ (գումարով)

Կենսաթոշակ նշանակող
ստորաբաժանման ղեկավար _____________________ 
(ստորագրությունը)

Կ.Տ.

Կենսաթոշակի ժամկետը
երկարաձգված է

սկսած ______ ___ -ից մինչև _____- ը

_________________ (գումարով)

Կենսաթոշակ նշանակող
ստորաբաժանման ղեկավար ____________________
(ստորագրությունը)

 Կ.Տ.

Կենսաթոշակի ժամկետը
երկարաձգված է

սկսած ______ ___ -ից մինչև _____- ը

_________________ (գումար)

Կենսաթոշակ նշանակող
ստորաբաժանման ղեկավար ________________________________ (ստորագրությունը)

 Կ.Տ.

Կենսաթոշակի ժամկետը
երկարաձգված է

սկսած ______ ___ -ից մինչև _____- ը

_________________ (գումար)

Կենսաթոշակ նշանակող
ստորաբաժանման ղեկավար _____________________________
(ստորագրությունը)

 Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ

 

NN
ը/կ

Կենսաթոշակի գործի համարը

Կենսաթոշակառուի ազգանունը, անունը, հայրանունը

Սոցիալական քարտի համարը

Հաշվառման վայրը (հասցեն)

Կենսաթոշակի տեսակը

Նշանակման օրը, ամիսը, տարեթիվը

             
             

NN
ը/կ

Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը

Կենսաթոշակ վճարելը վերսկսելու հիմքը

Տեղափոխվելու (նշելով տեղափոխման վայրը) օրը, ամիսը, տարեթիվը

Նշումներ

         
         

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Ձև

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է 16.08.12 N 1084-Ն)

 

 

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

I. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

N N

ը/կ

Պաշտոնը

Պաշտոնային դրույքաչափը

 

I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն

 

1.

Վարչության պետ

113,228

 

II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ

 

2.

Բաժնի պետ

90,476

3.

Վարչության պետի տեղակալ

90,476

4.

Տարածքային վարչության պետ

90,476

 

III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ

 

5.

Տարածքային վարչության պետի տեղակալ

77,116

6.

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար

77,116

7.

Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար

77,116

8.

Բաժնի պետ

77,116

9.

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ

77,116

10.

Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ

66,270

11.

Լաբորատորիայի պետ

66,270

 

IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ

 

12.

Խմբի պետ

51,984

13.

Ջոկի հրամանատար

51,984

14.

Ավագ փրկարար

51,984

 

V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ

 

 15.

Փրկարար

46,297

 

II. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԵՎ ԴՐԱ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սպայական պաշտոններ

1.1. ՀՀ զինված ուժերի զինվորական կառավարման կենտրոնական մարմին

 

Պաշտոնների խմբերը

Պաշտոնային դրույքաչափերը

 

Հաստիքային կոչումը

Անվանումը

1.

Գեներալական

Վարչության պետ

127,178

2.

Գնդապետ

Վարչության պետ

118,200

3.

Վարչության պետի տեղակալ

111,646

4.

Առանձին բաժնի պետ

105,092

5.

Բաժնի պետ

97,511

6.

Բաժնի պետի տեղակալ

95,862

7.

Բաժանմունքի պետ

94,214

8.

Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ

92,565

9.

Ավագ սպայական խումբ

90,917

10.

Փոխգնդապետ

Վարչության պետի տեղակալ

89,251

11.

Առանձին ծառայության պետի տեղակալ

87,602

12.

Բաժնի (ծառայության) պետ

85,962

13.

Բաժանմունքի պետ

84,349

14.

Խմբի պետ

82,708

15.

Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ

82,179

16.

Ավագ սպայական խումբ

81,636

17.

Մայոր

Բաժնի (ծառայության պետի) տեղակալ

81,114

18.

Բաժանմունքի պետի տեղակալ

80,571

19.

Խմբի պետի տեղակալ

80,030

20.

Բաժանմունքի պետի տեղակալ

79,501

21.

Ավագ սպայական խումբ

78,971

22.

Կապիտան

Կրտսեր սպայական խումբ

76,761

 

1.2. ՀՀ զինված ուժերի զորամիավորումներ, միավորումներ, զորատեսակներ և զորամասեր

 

 

Պաշտոնների խմբերը

Պաշտոնային դրույքաչափերը

 

Հաստիքային կոչումը

Անվանումը

1.

Գեներալական

Բանակի հրամանատար

155,578

2.

ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ

141,456

3.

Բանակային կորպուսի հրամանատար

127,176

4.

Դիվիզիայի հրամանատար

121,027

5.

Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

119,973

6.

Գնդապետ

Բանակի հրամանատարի տեղակալ

118,200

7.

Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ

111,646

8.

Բրիգադի հրամանատար

105,092

9.

Գնդի հրամանատար

97,511

10.

Ստորաբաժանման զորատեսակի պետ

95,862

11.

Ստորաբաժանման բաժնի պետ

94,214

12.

Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ

92,565

13.

Ավագ սպայական խումբ

90,917

14.

Փոխգնդապետ

Բրիգադի հրամանատարի տեղակալ

89,251

15.

Գնդի հրամանատարի տեղակալ

87,602

16.

Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետ

85,962

17.

Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար

84,349

18.

Ջոկատի հրամանատար

82,708

19.

Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ

82,179

20.

Ավագ սպայական խումբ

81,636

21.

Մայոր

Գումարտակի շտաբի պետ

81,114

22.

Ջոկատի հրամանատարի տեղակալ

80,571

23.

Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետի տեղակալ

80,030

24.

Ստորաբաժանման բաժանմունքի պետ

79,501

25.

Ավագ սպայական խումբ

78,971

26.

Կապիտան

Գումարտակի շտաբի պետի տեղակալ

78,427

27.

Վաշտի հրամանատար

77,872

28.

Ստորաբաժանման բաժանմունքի պետի տեղակալ

77,594

29.

Ստորաբաժանման մասի պետ

77,317

30.

Խմբի պետ

77,038

31.

Կրտսեր սպայական խումբ

76,761

32.

Ավագ լեյտենանտ

Վաշտի հրամանատարի տեղակալ

76,484

33.

Դասակի հրամանատար

76,154

34.

Մարտական մեքենայի հրամանատար

58,403

35.

Կրտսեր սպայական խումբ

54,050

 

2. Ենթասպայական պաշտոններ

 

 

Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների

Պաշտոնային դրույքաչափը

1.

Ավագ

51,059

2.

Դասակի հրամանատար

48,189

3.

Դասակի հրամանատարի տեղակալ

45,503

4.

Ենթասպայական մյուս պաշտոններ

42,994

 

3. Պայմանագրային ծառայության շարքային կազմ

 

 

Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների

Պաշտոնային դրույքաչափը

1.

Ավագ

68,386

2.

Ավագ սերժանտ

65,478

3.

Սերժանտ

62,567

4.

Կրտսեր սերժանտ

56,746

5.

Եֆրեյտոր

53,836

6.

Շարքային

50,926

 

III. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Ոլորտը

Պաշտոնային դրույքաչափերը

1. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

Գլխավոր խմբի պաշտոններ

 

Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

129,400

Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

121,750

Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

118,274

Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

101,771

Ավագ խմբի պաշտոններ

 

Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

100,100

Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

99,200

Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

90,200

Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

85,575

Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

78,729

Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

77,019

Միջին խմբի պաշտոններ

 

Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

74,165

Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

71,313

Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

66,463

Կրտսեր խմբի պաշտոններ

 

Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ

64,300

Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ

 

Ավագ

68,386

Ավագ սերժանտ

65,478

Սերժանտ

62,567

Կրտսեր սերժանտ

56,746

Եֆրեյտոր

53,836

Շարքային

50,926

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ

 

Գլխավոր խմբի պաշտոններ

 

Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

129,410

Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

121,788

Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

121,788

Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

118,291

Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

97,601

Ավագ խմբի պաշտոններ

 

Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

79,300

Վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

78,729

Միջին խմբի պաշտոններ

 

Բաժանմունքի պետի տեղակալ, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

77,873

Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

75,307

Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

72,739

Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

62,470

Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ

59,048

Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ

54,198

Կրտսեր խմբի պաշտոններ

 

Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ

50,775

Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

47,066

Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

46,296

Ոստիկանության զորքեր

 

Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

121,788

Հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

118,291

Գնդի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

97,601

Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

89,731

Գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

82,724

Բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ և նրանց հավասարեցված պաշտոններ

81,012

Առանձին գումարտակի շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

79,300

Ավագ սպա, վաշտի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

77,873

Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

76,163

Սպա և նրան հավասարեցված պաշտոններ

73,310

Ենթասպայական կազմ

 

Առաքիչ և նրան հավասարեցված պաշտոններ

69,886

Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

71,028

Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

67,604

Հրաձիգ և նրան հավասարեցված պաշտոններ

59,048

Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ

57,336

Բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ

54,198

Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ

 

Ավագ

68,386

Ավագ սերժանտ

65,476

Սերժանտ

62,566

Կրտսեր սերժանտ

56,746

Եֆրեյտոր

53,836

Շարքային

50,926

 

IV. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Հաստիքային կոչումը

Վարձատրության ամսական չափը (դրամ)

Ավագ

47.000

Ավագ սերժանտ

45.000

Սերժանտ

43.000

Կրտսեր սերժանտ

39.000

Եֆրեյտոր

37.000

Շարքային

35.000

(հավելվածը լրաց. 27.06.13 N 660-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան