Գլխավոր տեղեկություն
Номер
N 508-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.22/27(967) Հոդ.488
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2013
Дата вступления в силу
23.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2013 թվականի N 508-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

1) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետից հանել «անձամբ» բառը.

2) որոշման N 3 հավելվածում՝

ա. 4-րդ կետից հանել «անձամբ» բառը,

բ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի չհաշվառված անձին հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելիս նրա տվյալները մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգ:»,

գ. 11-րդ կետից հանել «նոտարական կարգով վավերացված» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան