ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 467-Ն
«2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ, ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ, ԳՅՈՒՂՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով, «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «2013-2015 թվականների գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 467-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ, ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ, ԳՅՈՒՂՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
I. Իրավիճակի նկարագրությունը
1. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) միակ կազմակերպությունն է հանրապետությունում, որն իրականացնում է կենդանիների, այդ թվում նաև` կենդանիների և մարդու համար ընդհանուր, թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման սահմանում, սերմամոնիթորինգ, շիճաբանական հետազոտություններ, Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերում, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի, սննդամթերքի, թունաքիմիկատների փորձաքննություն: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 631-Ն որոշման համաձայն կազմակերպությունը վերակազմակերպվել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Վերջինիս գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
1) կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը.
2) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի փորձաքննության կազմակերպումը.
3) սերոմոնիթորինգի իրականացումը.
4) շիճուկաբանական հետազոտությունների իրականացումը.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերումը:
2. Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի դրությամբ առկա է 599243 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 590214 գլուխ մանր եղջերավոր կենդանի, 108088 գլուխ խոզ, 9912 գլուխ ձի և այլն, որոնց նկատմամբ պարբերաբար իրականացվում են վերը նշված լաբորատոր հետազոտությունները: Հաշվի է առնվում նաև թռչունների, մեղվաընտանիքների, ձկների, ճագարների, վայրի կենդանիների զգալի քանակների առկայության գործոնը:
3. ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնահամաճարակային վիճակի վերաբերյալ նախորդ տարիների հաշվետվությունների տվյալները վկայում են, որ անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների կայուն զարգացմանը մեծապես նպաստում են կազմակերպության կողմից իրականացվող հետևողական աշխատանքները կենդանիների (այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր) մի շարք հիվանդությունների լաբորատոր ախտորոշման, անասնահամաճարակային վիճակի դաշտային ուսումնասիրության, կենդանական և բուսական ծագման հումքի, մթերքի և սննդամթերքի, բույսերի կարանտին օրգանիզմների, թունաքիմիկատների փորձաքննության ուղղությամբ:
4. Համաձայն ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարեկան հաշվետվության տվյալների` 2009 թվականի հունվար-դեկտեմբեր հաշվետու ժամանակահատվածում ՀՀ մարզերի 932 համայնքներում կազմակերպության կողմից ախտորոշվել են բրուցելյոզ, պաստերլյոզ (ԽԵԿ, ՄԵԿ և խոզեր), տուբերկուլյոզ, լեյկոզ (ԽԵԿ), կարմրախտ և խոզերի աֆրիկական ժանտախտ, կատաղություն (շներ), ինչպես նաև մի շարք այլ պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություններ (սիբիրախտ, բրադզոտ, խշխշան պալար և այլն):
5. Համաձայն ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալների` 2010 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմակերպության կողմից ախտորոշվել են բրուցելյոզի (ԽԵԿ և ՄԵԿ), պաստերելյոզի (ՄԵԿ և խոզեր), տուբերկուլյոզի և թեյլերիոզի (ԽԵԿ), նյուքսլյան հիվանդության (թռչուններ) և խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդություններ: Դեպքերի վաղ հայտնաբերումը հնարավորություն ընձեռեց ժամանակին իրականացնել համալիր միջոցառումներ և կանխել հիվանդությունների հետագա տարածումը:
6. 2007 թվականին կազմակերպության ֆինանսավորման ծավալը կազմել է 190328,0 մլն դրամ: 2008 թվականին ֆինանսավորման ծավալի աճը կազմել է 4,3%` 198840,0 մլն դրամ: 2009 թվականի ֆինանսավորման ծավալի աճը կազմել է 8,5%` 217400,0 մլն դրամ, որի շրջանակում կատարվել է 1145448 հետազոտություն: 2010 թվականին ֆինանսավորման ծավալը նվազել է 14,9%` 185000,0 մլն դրամ, որի շրջանակում կատարվել է 1012011 հետազոտություն: 2011 թվականին ֆինանսավորման ծավալի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1%` 190898,2 մլն դրամ, որի շրջանակում կատարվել է 815000 հետազոտություն:
7. Կազմակերպությունը, որպես փորձարկման լաբորատորիա, համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտների պահանջներին և հավատարմագրված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից (վկայագիր N AST-001.Q-0002-2011, նույնականացման նշագիրը F51), ունի լայն հավատարմագրման ոլորտ:
II. Ծրագրի նպատակները և խնդիրները
8. Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ բնակչությանը պաշտպանել կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոնոզ) վարակիչ հիվանդություններից, ապահովել կենդանական և բուսական ծագման անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ սննդամթերքով, հայտնաբերել բույսերի կարանտին հիվանդությունները (այդ թվում՝ վնասատուները), կատարել ՀՀ-ում վաճառվող թունաքիմիկատների հետազոտություն:
9. Վերը նշված նպատակներին հասնելու համար և վերապահված լիազորությունների շրջանակներում կազմակերպության հիմնական խնդիրներն են`
1) հիվանդությունների (այդ թվում նաև` բրուցելյոզի) լաբորատոր ախտորոշում.
2) վարակամերժության աստիճանի որոշում (դաբաղի և խոզերի դասական ժանտախտ).
3) փորձանմուշների փորձաքննությունը բույսերի կարանտին, առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերում.
4) Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բույսերի պաշտպանության միջոցների վաճառքի կետերից նմուշառումների թունանյութերի ազդող նյութի որոշման լաբորատոր փորձաքննություն.
5) ռեակտիվների, ախտահանիչների պահպանություն և բաշխում «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային և տարածաշրջանային կենտրոններին:
III. Ծրագրի բյուջեն
10. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ֆինանսավորում պետական բյուջեից՝ ըստ աղյուսակի.
Ծրագրի անվանումը |
2013 թ. |
2014 թ. |
2015 թ. |
Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում |
223335,9 |
243560,1 |
291341,2 |
11. Բյուջետային ֆինանսական միջոցները նախատեսված է ծախսել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 631-Ն որոշմամբ կազմակերպությանը վերապահված հետևյալ ուղղություններով՝
1) կենդանական և բուսական ծագման հումքի, նյութի և սննդամթերքի անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական տեսակետից անվտանգության աստիճանի լաբորատոր որոշմանը և սահմանմանը.
2) կենդանիների (այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր) վարակիչ հիվանդությունների հետգծելիությանը, վաղ հայտնաբերմանը և արագ արձագանքմանը, ինչպես նաև բույսերի առավել վնասակար և կարանտին օրգանիզմների արեալի ճշտմանը.
3) կենդանիների (այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր) կարանտին օրգանիզմներով վարակված բույսերի վտանգավոր հիվանդությունների հարուցիչների վաղ նույնականացմանը և դրանց ՀՀ տարածք ներթափանցման կանխարգելմանը, ինչպես նաև թունանյութերում ազդող նյութերի չափաքանակների որոշմանը:
IV. Ծրագրի իրականացման միջոցառումները
12. Հայաստանի Հանրապետության «2013-2015 թվականների գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում» ծրագիրն ամեն տարի իրականացվում է 3 միջոցառումներով:
Միջոցառումների անվանումը |
Չափի միավորը |
2013 թվական | |
Փորձաքննու-թյունների քանակը |
Իրականացման համար | ||
1. Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների (այդ թվում նաև` բրուցելյոզի) լաբորատոր ախտորոշում և վարակամերժության աստիճանի որոշում |
հատ |
900148 |
193035,9 |
2. Բույսերի կարանտին, առավել վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերման նպատակով լաբորատոր փորձաքննությունների իրականացում. հանրապետությունում թունաքիմիկատների վաճառքի կետերից վերցված նմուշներում թունանյութերի ազդող նյութի որոշման նպատակով լաբորատոր փորձաքննությունների իրականացում |
հատ |
6600 |
27300.0 |
3. Ռեակտիվների, ախտահանիչների պահպանության և բաշխման հետ կապված ծախսեր |
- |
- |
3000.0 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
223335,9 |
Միջոցառումների անվանումը |
Չափի միա-վորը |
2014 թվական | |
Փորձաքննու-թյունների քանակը |
Իրականացման համար անհրաժեշտ բյուջեն | ||
1. Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների (այդ թվում նաև` բրուցելյոզի) լաբորատոր ախտորոշում և վարակամերժության աստիճանի որոշում |
հատ |
900148 |
213260,1 |
2. Բույսերի կարանտին, առավել վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերման նպատակով լաբորատոր փորձաքննությունների իրականացում. հանրապետությունում թունաքիմիկատների վաճառքի |
հատ |
6600 |
27300.0 |
3. Ռեակտիվների, ախտահանիչների պահպանության և բաշխման հետ կապված ծախսեր |
- |
- |
3000.0 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
243560,1 |
Միջոցառումների անվանումը |
Չափի միա-վորը |
2015 թվական | |
Փորձաքննու-թյունների քանակը |
Իրականացման համար անհրաժեշտ բյուջեն | ||
1. Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների (այդ թվում նաև` բրուցելյոզի) լաբորատոր ախտորոշում և վարակամերժության աստիճանի որոշում |
հատ |
930000 |
259651,2 |
2. Բույսերի կարանտին, առավել վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերման նպատակով լաբորատոր փորձաքննությունների իրականացում. հանրապետությունում թունաքիմիկատների վաճառքի կետերից վերցված նմուշներում թունանյութերի ազդող նյութի որոշման նպատակով լաբորատոր փորձաքննությունների իրականացում |
հատ |
6600 |
27300.0 |
3. Ռեակտիվների, ախտահանիչների պահպանության և բաշխման հետ կապված ծախսեր |
- |
- |
3000.0 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
291341,2 |
V. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
13. Ծրագրի իրականացումը կնպաստի անասնահամաճարակային իրավիճակի բարելավմանը, ինչը հնարավորություն կընձեռի գործնականում կիրառել Եվրախորհրդարանի 178/2002 EC որոշմամբ ամրագրված կենդանական ծագում ունեցող սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները, դրանք են`
1) նպաստել կենդանիների առողջության պաշտպանությանը վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից.
2) գյուղատնտեսական ոլորտում գործող արտադրող և վերամշակող կազմակերպություններին ապահովել անասնաբուժական տեսակետից ապահով հումքով.
3) կանխել բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների հնարավոր բռնկման դեպքերը:
14. Ծրագրի իրականացումից ակնկալվող հիմնական արդյունքներն են`
1) ցամաքային և ջրային կենդանիների որոշ վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշման իրականացում և լաբորատոր փորձաքննության եզրակացության 95-98 %-ոց հավաստիություն.
2) պատշաճ լաբորատոր գործունեության կիրառում և որոշ էնդեմիկ վարակիչ հիվանդությունների նկատմամբ լաբորատոր ստուգում անցած առանձին տեսակի անասնագլխաքանակի առկայություն.
3) պատշաճ լաբորատոր գործունեության կիրառում և որոշ էնդեմիկ վարակիչ հիվանդությունների նկատմամբ լաբորատոր ստուգում անցած կենդանական ծագման հումքի, մթերքների և սննդամթերքի առկայություն.
4) պատշաճ լաբորատոր գործունեության կիրառում և կարանտին, առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերում.
5) պատշաճ լաբորատոր գործունեության կիրառում և Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բույսերի պաշտպանության միջոցների վաճառքի կետերում կատարված նմուշառումների թունանյութերի ազդող նյութի որոշման լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անորակ թունաքիմիկատների հայտնաբերում.
6) անասնաբուժական սարքավորումների, ախտորոշիչ միջոցների, ռեակտիվների, ախտահանիչ նյութերի, ապակեղենի և այլնի պատշաճ ընդունումը, պահպանումը և տեղափոխում-հանձնումը հասցեատերերին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |