ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2013 թվականի N 504-Ն
ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLP» ընկերության հետ կնքել միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայության գնումն իրականացվելու է առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ բանակցային ընթացակարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին սույն որոշման 1-ին կետում նշված ծառայության գնումն իրականացնել առանց այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսված լինելու հանգամանքի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված ծառայության գնման պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրով նախատեսված ժամկետներում վճարում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ֆինանսական միջոցներ նախատեսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 18 Երևան |