ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 փետրվարի 2013 թ. |
N 601-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 71-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 96-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի NN 9-Ա և 10-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ», «զ», «թ», «ժ», «ժա», «ժգ» կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ կետով, 40-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքերը գանձելու և թույլտվությունները տալու լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:»:
2. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մայիսի 7-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 96-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշման 1-ին կետից հանել «և 180-րդ» բառերը.
2) որոշումը «43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով» բառերից հետո լրացնել «113-րդ» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |