ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ա Ր Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ
1. Սույն արարողակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի (այսուհետ` անձ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:
2. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն):
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այն պետություններում, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է նաև նշված պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, երդման արարողությունը կազմակերպվում և իրականացվում է նշված պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
(2-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն ձևի, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը:
(3-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, 29.11.12 N 1505-Ն)
4. Երդման արարողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ծանուցման մեջ նշված ժամին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի քաղվածքին քաղաքացիություն ստացող անձը ծանոթանում է վարչությունում, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` երդման արարողության ընթացքում:
(4-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, խմբ. 29.11.12 N 1505-Ն)
5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև:
6. Երդման արարողությունը վարչությունում սկսվում է վարչության պետի կամ նրա տեղակալի, իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը: Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ Անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին երդման արարողությունն իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարներ, հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Հատուկ հանդիսավոր պայմաններում իրականացվող երդման արարողությունը լուսաբանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:
(6-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, 29.11.12 N 1505-Ն)
7. Անձը երդում է տալիս վարչության պետի (տեղակալի), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի կողմից երդման տեքստը բարձրաձայն ընթերցելուց հետո` «երդվում եմ» բառը բարձրաձայն արտասանելով, որից հետո ստորագրում է երդման տեքստը:
(7-րդ կետը խմբ. 29.11.12 N 1505-Ն)
8. Վարչության պետը (տեղակալը), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանը, գլխավոր հյուպատոսը կամ նրանց կողմից լիազորված դիվանագետը շնորհավորում է անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության oրհներգը:
(8-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)
9. Երդման ստորագրված տեքստը կցվում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին:
9.1. Երդման արարողակարգի տեքստն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով ուղարկվում է վարչություն, անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին կցելու համար:
(9.1-ին կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 29.11.12 N 1505-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Գ Ր Ա Վ Ո Ր Ծ Ա Ն ՈՒ Ց Ո Ւ Մ
Հարգելի _________________________________________________
(ծանուցվողի անունը, ազգանունը)
Տեղեկացնում ենք, որ երդման արարողությանը մասնակցելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը _____ __ կարող եք ներկայանալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:
______________________________________________________ հասցեով, _______սենյակ, ____________________________________________ ի մոտ: (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
____ _____________ 20 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.07.2023, N 1155-Ն | 23.07.2023, N 1290-Ն | |
23.06.2022, N 923-Ն | 25.06.2022, N 1290-Ն | |
29.11.2012, N 1505-Ն | 22.12.2012, N 1290-Ն | |
02.08.2012, N 983-Ն | 16.08.2012, N 1290-Ն | |
25.03.2010, N 411-Ն | 15.05.2010, N 1290-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|