«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 օգոստոսի 2005 թ. |
N 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 492 հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը (Հավելված 1):
|
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու
1. Նույն օրը տարբեր ընտրություններ (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում, յուրաքանչյուր ընտրության (հանրաքվեի) համար՝ քվեարկությունը կազմակերպելու նպատակով, տեղամասային կենտրոնում տեղադրվում է առնվազն մեկ քվեատուփ:
2. 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասում քվեարկությունը կազմակերպելու նպատակով, մեկ ընտրության համար կարող է օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ տեղադրելով դրանք իրար վրա:
(2-րդ կետը փոփ. 01.02.07 N 23-Ն)
3. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփի (քվեատուփերի) դատարկ լինելը, փակում, կնքում է (հատուկ կապիչներով փակում է) քվեատուփը (քվեատուփերը) և տեղադրում տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
4. Միևնույն ընտրության համար նախատեսված՝ իրար վրա դասավորված քվեատուփերից առաջինը լցվելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակում, կնքում է (հատուկ կապիչներով փակում է) քվեատուփի ճեղքը և փոխում քվեատուփերի դասավորվածությունը՝ լցված քվեատուփը տեղադրելով ներքևում:
5. Տեղամասային կենտրոնում միևնույն ընտրության համար մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու դեպքում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ հաջորդ քվեատուփը բացվում է առաջին քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները սահմանված կարգով տեսակավորելուց հետո:
(հավելվածը փոփ. 01.02.07 N 23-Ն)