ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 10-րդ կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածի 31-րդ կետից հանել «, գլխավոր աուդիտոր» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |
2012 թ. օգոստոսի 31 |
|