«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12117401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1292-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 158-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 11-ի N 1292-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 158-Ն «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի հուլիսի 14-ի N 07-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2010 թվականի հուլիսի 13-ի N 66-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» համատեղ հրամանում (այսուհետ՝ համատեղ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1. համատեղ հրամանով հաստատված օրինակելի կանոնադրության (այսուհետ՝ օրինակելի կանոնադրություն) 1-ին կետը «կառուցվածքային ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված ստորաբաժանում» բառերով.
2. օրինակելի կանոնադրության 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ..................................... մարզպետի (այսուհետ` մարզպետ) հրամանով: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է մարզպետը:».
3. օրինակելի կանոնադրության 3-րդ կետը «համապատասխան տեղակալի ցուցումներով» բառերից հետո լրացնել «իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում՝ նաև այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հանձնարարականներով» բառերով.
4. օրինակելի կանոնադրության 4-րդ կետում «և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում՝ այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի» բառերով.
5. 9-րդ կետում «պետք է բաղկացած լինի» բառը փոխարինել «կարող է բաղկացած լինել» բառերով.
6. 11-րդ կետը «աշխատակազմի ղեկավարին» բառերից հետո լրացնել «իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում՝ այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով:
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ևզարգացման նախարար
Դ. Լոքյան |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալականհարցերի ՆԱԽԱՐԱՐ Ա. Ասատրյան |