Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.04.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1446/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1446/02/10

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝  Ա. Պետրոսյան 

                           Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մնացական Մնացականյանի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մնացական Մնացականյանի ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)` պայմանագիրը լուծելու և վնասները հատուցելու պահանջների մասին քաղաքացիական գործով լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մնացական Մնացականյանը պահանջել է լուծել 03.06.2008 թվականին կնքված պայմանագիրը և Բանկից բռնագանձել 70.806.711 ՀՀ դրամ՝ որպես պայմանագրի լուծմամբ պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև Բանկից բռնագանձել փաստաբանի վարձատրության գումարը։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2010 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանի 09.03.2011 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2010 թվականի որոշման դեմ Բանկի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը։

26.11.2010 թվականին դիմելով դատարան` Մնացական Մնացականյանը պահանջել է կայացնել լրացուցիչ վճիռ և Բանկից բռնագանձել 7.080.671 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 16.06.2011 թվականի լրացուցիչ վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.12.2011 թվականի որոշմամբ Մնացական Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Բանկի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, որոշվել է Դատարանի 16.06.2011 թվականի լրացուցիչ վճիռը բեկանել ու փոփոխել` դիմումը մերժել։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մնացական Մնացականյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 29.02.2012 թվականի հաշտության համաձայնությունը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ։

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։

Ուսումնասիրելով կողմերի 29.02.2012 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

 1. Հաստատել կողմերի միջև կնքված 29.02.2012 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 «ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ք. Երևան

երկու հազար տասներկու թվականի փետրվարի քսանիննին

«էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կողմ 1), ի դեմս լիազորված անձ՝ Գևորգ Պողոսյանի, մի կոմից, և Մնացական Մնացականյանը (այսուհետ՝ Կողմ 2), ի դեմս լիազորված անձ Կարեն Պետրոսյանի, մյուս կողմից, որոնք այսուհետ տեքստում համատեղ հիշատակման դեպքում կանվանվեն՝ Կողմեր, կնքեցին սույն հաշտության համաձայնագիրը (այսուհետ նաև՝ Համաձայնագիր) հետևյալի մասին։

Հաշվի առնելով, որ՝

I. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ԵԿԴ/1446/02/10 քաղաքացիական գործով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին Կողմ 2-ի դիմումը, վճռել Է՝ Կողմ 1-ից հօգուտ Կողմ 2-ի բռնագանձել 2 124 201.0 ՀՀ դրամ՝ որպես իրավաբանի վարձատրության ծախս։

II. Կողմերը ներկայացրել են վերաքննիչ բողոք։

III. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 15.12.2011թ. որոշմամբ բավարարել է Կողմ 1-ի անունից բերված վերաքննիչ բողոքը։

IV. Կողմ 2-ը ՀՀ Վճռաբեկ դատարան է ներկայացրել վճռաբեկ բողոք։

Ուստի կողմերը կնքեցին սույն Հաշտության համաձայնությունը, համաձայն որի,

1. Կողմ 1-ը, սույն հաշտության համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում Կողմ 2-ին կվճարի 2 124 201.0 ՀՀ դրամ՝ որպես ողջամիտ փաստաբանական ծախսերի հատուցման գումար։

2. Սույն համաձայնագրով Կողմերն ընդունում են, որ համաձայն չեն սույն քաղաքացիական գործով միմյանց արտահայտած իրավական դիրքորոշումներին, և սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես դրա որևէ կողմի պահանջների ընդունում մյուս կողմի կողմից։

3. Սույն համաձայնագրով Կողմերն արտահայտում են միմյանց միջև առկա վեճերն ավարտելու իրենց կամքը՝ բացառապես խուսափելու համար դատավարական գործընթացներից, իրավական ռիսկերից և իրավունքի հետագա պաշտպանությանն ուղղված ծախսերից։

4. Կողմերը հաստատում են, որ մնացած դատական ծախսերի հարցը, ներառյալ՝ փաստաբանական ծախսերի, համարվում են լուծված։

5. Կողմերը ծանոթ են իրենց իրավունքներին և պարտավորություններին և հաշտության համաձայնության կնքման օրենքով նախատեսված հետևանքներին և դիմում են ՀՀ Վճռաբեկ դատարան Կողմ 2-ի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և սույն հաշտության համաձայնությունը հաստատելու խնդրանքով։

Կողմ 1–ի անունից՝ (ստորագրություն) Գևորգ Պողոսյան

Կողմ 2՝ (ստորագրություն) Մնացական Մնացականյան

Ներկայացուցիչ՝ (ստորագրություն) Կարեն Պետրոսյան»։

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշումը բեկանել և լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ դիմումի մասով գործի վարույթը կարճել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան