ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2012 թվականի N 636-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համարի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 636-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (այսուհետ` անձնագիր) համարը սերիայի և թվային յոթ նիշերի համակցություն է:
2. Անձնագրերը պատրաստվում են սերիաներով, յուրաքանչյուրը` 500.000 օրինակ տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատինական գլխատառերով (BA, BB, BC և այլն): «B» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում:
3. Թվային յոթ նիշերից վերջինը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշը ձևավորվում է ISՕ/IEC 7501-1:1997 ստանդարտի հիման վրա:
4. Անձնագրերի համարներն սկսվում են 000001 (ճշգրտող նիշ) և ավարտվում 500000 (ճշգրտող նիշ) թվանշաններով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |