Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.17/18(431) Հոդ.177
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2012
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012234

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 160-Ն 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 341-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը հաստատելու մասին» N 341-Ն որոշման 1-ին կետով հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակում (այսուհետ՝ Լիցենզիա) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Լիցենզիայի 2.1 կետում «2013 թվականի մարտի 3-ը» բառերը փոխարինել «2028 թվականի մարտի 3-ը» բառերով.

2) Լիցենզիայի 5.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.5 Մինչև 2015 թվականի սեպտեմբերի 3-ը Լիցենզավորված անձը պարտավոր է արդիականացնել կամ փոխարինել այլ տեխնոլոգիական լուծումներով Հայաստանի Հանրապետության մարզերում կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հեռախոսագծերը` հնարավորություն ընձեռելով այդ հեռախոսագծերով ստանալու լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի մարտի 3-ից։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

 նախագահ`

Ռ. Նազարյան