Գլխավոր տեղեկություն
Համար
N 159-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.17/18(431) Հոդ.176
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2012
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 մայիսի 2012 թ.
ք. Երևան

N 159-Ն 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Թույլտվություն չի պահանջվում`

1) ցամաքային շարժական բջջային կապի բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

2) շարժական արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

3) մինչև 5 Վտ հզորությամբ առանց բաց ճառագայթման կենցաղային և բժշկական գերբարձր ռադիոհաճախականության սարքավորումների օգտագործման համար,

4) 10 մետր հեռավորության վրա հետևյալ մագնիսական դաշտի լարվածությամբ ինդուկցիոն սարքավորումների (ռադիոհաճախականային նույնացման, հսկող ռադիոազդանշանային, ապրանքների նույնացման, անձնական նույնացման, արտադրանքի հսկման) օգտագործման համար`

ա. 9 - 59,75 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 72 դԲ (մկԱ/մ),

բ. 59,75 - 60,25 կՀց, 70 - 119 կՀց, 6765 - 6795 կՀց, 13,553 - 13,567 ՄՀց, 26,957 - 27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 42 դԲ (մկԱ/մ),

գ. 60,25 - 70 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 69 դԲ (մկԱ/մ),

դ. 119 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 66 դԲ (մկԱ/մ),

ե. 7400 - 8800 կՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 9 դԲ (մկԱ/մ),

5) 125 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ համարժեք - իզոտրոպ հզորությամբ, անվադողերը վերահսկող անլար կապի սարքավորումների օգտագործման համար,

6) 315 - 600 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև -5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 30 - 37.5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 1 մՎտ հզորությամբ, 402 - 405 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մկՎտ հզորությամբ բժշկական իմպլանտանտների օգտագործման համար, 457 կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 7 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, ձնակույտի հետևանքով զոհերի փնտրման սարքերի օգտագործման համար,

7) 3155 - 3400 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 13,5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 33,2 - 48,5 ՄՀց, 57 - 57,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար լսողական սարքերի օգտագործման համար,

8) 6765 - 6795 կՀց, 13,559 - 13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 26,957 - 27,283 ՄՀց, 40,660 - 40,700 ՄՀց, 433,05 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 24,0 - 24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,

9) 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, անլար հասանելիության լայնաշերտ սարքավորումների օգտագործման համար,

10) 5150 - 5250 ՄՀց, 5725 - 5875 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ), 5250 - 5350 ՄՀց, 5470 - 5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ),

11) 26,957 - 27,283 ՄՀց, 34,995 - 35,225 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 28,0 - 28,2 ՄՀց, 40,660 - 40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 1 Վտ հզորությամբ, մոդելների ղեկավարման սարքավորումների օգտագործման համար,

 12) 66 - 74 ՄՀց, 87,5 - 92 ՄՀց, 100 - 108 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 151 - 162,7 ՄՀց, 163,2 - 168,5 ՄՀց, 174 - 230 ՄՀց, 470 - 638 ՄՀց, 710 - 726 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ առավելագույն հզորությամբ, 165,5 - 167,3 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում (165,70 ՄՀց, 166,10 ՄՀց, 166,50 ՄՀց, 167,15 ՄՀց ֆիքսված ռադիոհաճախականություններ), մինչև 20 մՎտ հզորությամբ, ռադիոխոսափողների օգտագործման համար,

13) 87,5 - 92 ՄՀց, 863 - 865 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 1795 - 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, անլար աուդիոսարքավորումների օգտագործման համար,

14) 26,945 ՄՀց, 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով աշխատող, մինչև 2 Վտ հզորությամբ, 433,05 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ հզորությամբ, 868-868,2 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների օգտագործման համար, 149,95 - 150,06 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների (հեռավոր օբյեկտներում) օգտագործման համար,

15) 30 - 41 ՄՀց, 1880 - 1900 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար հեռախոսասարքերի օգտագործման համար,

16) 1710 - 1785 ՄՀց, 1805 - 1880 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող ներսրահային բջջային կապի սարքավորումների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ Հայաստանի Հանրապետության շարժական կապի օպերատորների հետ ռոումինգային համաձայնագրի առկայության դեպքում) օգտագործման համար,

17) 9200 - 9975 ՄՀց, 10,5 - 10,6 ԳՀց, 13,4 - 14 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, 24,00 - 24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, տեղաշարժի և ռադիոազդանշանի հայտնաբերման սարքավորումների (փոքր հզորության ռադարներ` օբյեկտի դիրքը, արագությունը և այլ բնութագրերը որոշելու համար) օգտագործման համար,

18) 10,7 - 12,75 ԳՀց, 14,0 - 14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,

19) 26,957 - 27,09 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446 - 2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, երկաթուղուն ավտոմատ նույնացման սարքավորումների օգտագործման համար,

20) 13,553 - 13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 60 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446 - 2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ հզորությամբ, ռադիոհաճախականային նույնացման սարքավորումների օգտագործման համար,

21) 446 - 446,1 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 0,5 Վտ հզորությամբ, անձնական ռադիոկայանների (ոչ մասնագիտական) օգտագործման համար:

5. Սույն կարգի 4-րդ կետի 4-8-րդ, 10-15-րդ, 17-20-րդ ենթակետերում նշված փոքր շառավղով անլար կապի համակարգերն օգտագործվում են Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու և այդ ռադիոսարքավորումներից առաջացող խանգարումներից պաշտպանություն չպահանջելու պայմանով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

 նախագահ`

Ռ. Նազարյան