Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2012 թվականի N 218-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի 24-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի մարտի 19-24-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Ա. Գևորգյանի և Լ. Խարատովայի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Վ. Կաժոյանինը և Լ. Ամիրջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Է. Գրիգորյանինը՝ ՄԱԿ-ի գրասենյակի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Կաժոյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 15-ի N 218-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԺՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Կաժոյան

   

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (պատվիրակության ղեկավար)

   

Լ. Ամիրջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

   

Է. Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի անդամ

   

Լ. Խարատովա

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան