ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2012 թվականի N 375-Ա
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և «ՄԱՍՏԵՐ» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնի հետ համատեղ կազմակերպվելիք «ԲՐԻՋ ԷՔՍՊՈ 2012» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին և «ԲՐԻՋ» միջազգային տնտեսական համաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանի՝ 2012 թվականի ապրիլի 20-22-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գրասենյակի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 25 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|