«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 դեկտեմբերի 2013 թ. N 15-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 դեկտեմբերի 2013 թ. N 1389-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
Հրամայում ենք`
1. Հաստատել կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Աշոտյան |
Հավելված Հաստատված է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 15-Ն և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1389-Ն համատեղ հրամանով |
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը`
1) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.
2) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
3) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.
4) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
5) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը։
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 54 արձանագրային որոշում», «ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի թիվ 10 արձանագրային որոշում, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի հ. 416-Ն հրաման:
|
(հավելվածը խմբ. 09.07.15 N 702-Ն)