«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 դեկտեմբերի 2013 թ. N 14-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
11 դեկտեմբերի 2013 թ. N 883-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37-րդ կետը`
Հրամայում ենք`
Հաստատել մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ մշակույթի նախարար
Հ. Պողոսյան |
Հավելված Հաստատված է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 14-Ն և ՀՀ մշակույթի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 883-Ն համատեղ հրամանով |
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 1):
2. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` որպես պարտադիր լիազորություն՝ կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 2):
3. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` որպես պատվիրակված լիազորություն՝ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 3):
4. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 4):
5. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 5):
6. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 6):
7. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում սահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ ա):
8. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ բ):
9. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում սահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ գ):
10. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ դ):
11. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում լիազորված մարմնին:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ ե):
12. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի համաձայնությամբ օգտագործման կամ վարձակալության կարող են հանձնել համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերը և շինությունները:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ հաստատված կարգով:
13. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ ը):
14. Գործառույթը ըստ ՏԻՄ Օրենքի` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ օրինակը ներկայացնում են լիցենզավորված մարմնին:
Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդված 11, կետ թ):
Դրույթների անվանումը |
Պահպան-ված է |
Թերի է Պահպան-ված |
Պահպան-ված չէ |
Հայտնա-բերված խախտում-ները |
Առաջար-կություններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախտում-ները վերաց-նելու նպա-տակով սահման-ված ժամկետ-ները |
1. ՀՀ կառավարության մշակույթի ոլորտի գործունեության ծրագրերին, գերակա խնդիրներին, նպատակային և ռազմավարական ծրագրերին համապատասխան` մշակույթի ոլորտի համայնքային ծրագրերի՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ներառված լինելու վերաբերյալ փաստերի առկայություն: |
|
|||||
2. Մշակութային կազմակերպությունների (թանգարան, գրադարան, թատրոն, համերգասրահ, մշակույթի տուն, կենտրոն և այլն) բնականոն գործունեության ապահովման աջակցում: |
|
|||||
3. Մշակութային օբյեկտների (բացառությամբ պատմամշակութային հուշարձանների) կառուցման, վերանորոգման, վերակառուցման աշխատանքների կազմակերպում ֆինանսական միջոցների նախատեսմամբ` ելնելով համայնքի բյուջեի ֆինանսական հնարավորություններից և ըստ հրատապության առաջնահերթություններից: |
||||||
4. Պետական, ազգային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրերի մշակման ու իրականացման ապահովում: |
||||||
5. Ավանդական տոների, ծեսերի, ուխտագնացությունների, զանգվածային միջոցառումների կազմակերպման աջակցում: |
||||||
6. Հայ մշակույթի և արվեստի, հասարակական-քաղաքական գործիչների և մշակութային նշանավոր իրադարձությունների, հոբելյանների կազմակերպման աջակցում: |
||||||
7. Տարածաշրջանին բնորոշ ազգային ավանդական արհեստագործության զարգացման ծրագրերի իրականացման աջակցում: |
||||||
8. Արհեստագործական և ժողովրդական ինքնագործ խմբակների գործունեության աջակցում: |
||||||
9. Ժողովրդական վարպետների գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծում, ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման խթանում: |
||||||
10. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտում պետական սեփականություն համարվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ուղղված միջոցառումներին աջակցում: |
||||||
11. Հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացում (վերականգնման, օգտագործման և տարածքների բարեկարգման աշխատանքներին առնչվող գործառույթներ): |
||||||
12. Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման և տարածքների բարեկարգման աշխատանքների կազմակերպում: |
||||||
13. Պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքի կազմման նպատակով համապատասխան դիմումի՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմին ներկայացման վերաբերյալ փաստերի առկայություն: |
||||||
14. Հաստատված առաջադրանքի հիման վրա բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծային աշխատանքների պատվիրում (կազմում): |
||||||
15. Հուշարձանների պահպանական գոտիների տարածքում առանց հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի թույլտվության հողաշինական, գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության դադարեցում: |
||||||
16. Շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերված հուշարձանների (ներառյալ գտածոների) դեպքում իրականացվող աշխատանքների կասեցում և այդ մասին անհապաղ հայտնում հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմին: |
||||||
17. Պատմամշակութային հուշարձանների տարածքով տրանսպորտային միջոցների երթևեկության դադարեցում` հուշարձանի անխաթար պահպանության վտանգման դեպքում: |
||||||
18. Պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման, գանձագողության դեպքերի բացահայտում և դրանց ներկայացում իրավապահ մարմիններին՝ տեղեկացնելով նաև հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնին: |
||||||
19. Հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում առանց հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի թույլտվության շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների դադարեցում: |
||||||
20. Հուշարձանների պահպանական գոտիներում բնական և արհեստականորեն ստեղծված լանդշաֆտի փոփոխությունների կանխում: |
||||||
21. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնից պահպանական գոտիների նախագծերը ստանալուց հետո տարածքի ուսումնասիրում, առկա սեփականություն հանդիսացող հուշարձան-շենքերի ու շինությունների սեփականատերերի և օգտագործողների ճշգրտում և այդ մասին տեղեկատվության տրամադրում լիազորված մարմնին: |
||||||
22. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի համաձայնեցմամբ համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների օգտագործման կամ վարձակալության հանձնում: |
||||||
23. Հուշարձան-շենքերի, դրանց պահպանական գոտիների սահմաններում ներառված հողերի սեփականատերերի ու օգտագործողների հետ պայմանագրի (պարտավորագրի) կնքում և 1 օրինակի ներկայացում հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնին: |
(հավելվածը խմբ. 28.08.15 N 470-Ն)