ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2012 թվականի N 351-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի ապրիլի 25-27-ը Ռումինիայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Աշոտյանի` Ռումինիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռումինիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Ռ. Սուքիասյանինը` բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
2) Գ. Հարությունյանինը, Ա. Սիմոնյանինը և Կ. Հակոբյանինը՝ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի ու Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ռումինիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռումինիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 16 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 16-ի N 351-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Գ. Հարությունյան | - Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Սուքիասյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Ա. Սիմոնյան | - Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Կ. Հակոբյան |
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկաան համալսարանի ուսանող (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|