«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015418
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՆԱԽԱՐԱՐ
ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՐԱՐ
ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ
ք. Երևան
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 4 արձանագրային որոշման Հավելված 2-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել՝ «Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների միջև համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, արտակարգ իրավիճակների դեպքում, կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետական նյութական արժեքների պահպանության, թարմացման և բացթողման գործառույթները, համապատասխան հրահանգների պայմաններում ապահովում է դեղորայքի, բժշկական սարքավորումների, ախտահանող սարքերի և պաշտպանական միջոցների որոշակի բաշխումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ |
Հավելված |
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ազգային մակարդակում կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արագ արձագանքման թիմի (այսուհետ` ԱԱԹ) ձևավորման գործընթացը և դրա գործունեության ստանդարտ ընթացակարգը (ձև 1 և ձև 2):
II. ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԹԻՄԻ ԿԱԶՄԸ
2. Ազգային մակարդակում կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արագ արձագանքման թիմը կազմավորվում է հետևյալ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներից`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության,
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության,
3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության,
4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչներից:
3. Ելնելով անհրաժեշտությունից ԱԱԹ-ի կազմը կարող է փոփոխվել և կարող են ընդգրկվել այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
III. ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԹԻՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. ԱԱԹ-ի կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշմամբ ձևավորված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) կամ սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների առաջարկություններով:
5. ԱԱԹ-ի մասնագետների շարունակական պատրաստվածությունն ապահովվում է Ազգային համակարգող մարմնի և սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների կողմից` սեմինար դասընթացների, վարժանքների, միջազգային դասընթացների մասնակցությամբ: Անհրաժեշտության դեպքում, դասընթաց կազմակերպելու համար, Ազգային համակարգող մարմնի կողմից կարող են հրավիրվել միջազգային փորձագետներ:
6. Արագ արձագանքման թիմը հավաքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշմամբ սահմանված «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող կամ դրա առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ժամանակ` Ազգային համակարգող մարմնի, սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների առաջարկությամբ:
7. Ազգային համակարգող մարմինը, սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների հետ համագործակցված, ԱԱԹ-ի մասնակցությամբ, տարին մեկ անգամ, կազմակերպում է տեսական կամ գործնական վարժանք, ներկայացնում է տվյալ ոլորտի վերաբերյալ կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արագ արձագանքման միջոցառումների նոր մոտեցումները, բացահայտում է ԱԱԹ-ի գործունեության թույլ կողմերը և նախաձեռնում դրանք վերացնելու միջոցառումներ:
8. ԱԱԹ-ի կողմից «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող դեպքի արձանագրման ժամանակ իրականացված հետազոտությունների, գնահատման արդյունքների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ կազմվում է արձագանքման միջոցառումների մասին զեկույց և ներկայացվում Ազգային համակարգող մարմին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 39-Ն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հունվարի 11-ի թիվ 05-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի հունվարի 11-ի թիվ 2-Ն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 357-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 412-Ն համատեղ հրամանով հաստատված ձևի:
IV. ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ (ԳՆԱՀԱՏՎԱԾ) ԴԵՊՔԵՐԻ ԿԱՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԹԻՄԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. ԱԱԹ-ն իր գործունեությունն իրականացնում է համաձայն սույն ընթացակարգի ձև 1-ով հաստատված գործունեության ստանդարտ ընթացակարգերի:
10. Գործունեության ստանդարտ ընթացակարգերը լրամշակվում են 5 տարին մեկ անգամ և/կամ ըստ անհրաժեշտության` Ազգային համակարգող մարմնի կամ սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված մարմինների առաջարկությամբ:
11. Ձևավորված արագ արձագանքման թիմի նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմինների կողմից:
12. ԱԱԹ-ի գործառույթներն են.
1) կենսաբանական և քիմիական վտանգների, դրանցով պայմանավորված դեպքերի արձանագրման դեպքում իրավիճակի վերլուծություն և գնահատում,
2) գնահատման արդյունքների հիման վրա կենսաբանական և քիմիական վտանգների առաջացման վարկածի մշակում,
3) կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ պարբերաբար հետախուզական/հետազոտական աշխատանքների իրականացում` կենսաբանական և քիմիական գործոնի ազդեցության հնարավոր ժամանակահատվածը և պայմանները բացահայտելու համար,
4) Ազգային համակարգող մարմնին, ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմինների կողմից, առաջարկության ներկայացում՝ մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական և քիմիական հետազոտությունների իրականացման համար,
5) մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի լաբորատոր հետազոտությունների համար նմուշառման իրականացում և դրանց տեղափոխում համապատասխան լաբորատորիաներ,
6) բռնկումների, համաճարակների, քիմիական գործոնով պայմանավորված զանգվածային երևույթների բացահայտման գործընթացները բարելավելու, կարողությունների զարգացման նպատակով, Ազգային համակարգող մարմնին և ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների ներկայացում:
13. ԱԱԹ-ի գործունեությունն իրականացվում է նաև շահագրգիռ կառույցներում գործող նորմատիվ իրավական ակտերով:
Ձև 1
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
Գործունեության ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ) | |
1. Սցենար |
1) Մարդկանց (անտրոպոնոզ), մարդկանց և կենդանիների (զոոնոզ) շրջանում արձանագրվել են հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) դեպքեր |
2. Ձեռնարկվող միջոցառումներ |
1) Մարդկանց, մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) դեպքերի հետազոտում և գնահատում |
3. Անհրաժեշտ պարագաներ |
1) Տրանսպորտային միջոցներ |
4. Մասնակիցներ |
1) Սույն կարգի 2-րդ կետով սահմանված ԱԱԹ-ի ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ |
5. Անհրաժեշտ պատրաստություններ |
1) Սույն հրամանի 4-րդ կետով սահմանված մարմինները հավաքում են ԱԱԹ-ին՝ տալով համապատասխան հանձնարարականներ |
6. Կենսաբանական գործոնով պայմանավորված վտանգի ժամանակ առաջնային միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն |
1) ԱԱԹ-ը, անհատական պաշտպանիչ արտահագուստով, ժամանում է դեպքի արձանագրման վայր, |
7. Կենսաբանական գործոնով պայմանավորված վտանգի տեղայնացման միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն |
1) Իրականացվում են շրջակա միջավայրի հետազոտություններ, որոշվում է ախտահարվածության աստիճանը, |
8. Այլ աշխատանքներ |
1) Որոշվում է Սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված ԱԱԹ-ում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների գնահատման արդյունքում |
9. Առանցքային գաղափարներ |
1) Կանխվում և տեղայնացվում են մարդկանց, մարդկանց կամ կենդանիների շրջանում կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերը: |
Ձև 2
Գործունեության ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ) | |
1. Սցենար |
1) Մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրվել են «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) քիմիական թունավորման դեպքեր |
2. Ձեռնարկվող միջոցառումներ |
1) Մարդկանց և կենդանիների շրջանում արձանագրված «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» առաջացնելու ներուժ ունեցող (գնահատված) քիմիական թունավորման դեպքերի հետազոտում և գնահատում |
3. Անհրաժեշտ պարագաներ |
1) Տրանսպորտային միջոցներ |
4. Մասնակիցներ |
1) Սույն կարգի 2-րդ կետով սահմանված Արագ արձագանքման թիմում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ |
5. Անհրաժեշտ պատրաստություններ |
1) Հավաքել Արագ արձագանքման թիմին, տալ համապատասխան հանձնարարականներ |
6. Քիմիական գործոնով պայմանավորված վտանգի ժամանակ առաջնային միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն |
1) ԱԱԹ-ը ժամանում է դեպքի արձանագրման վայր, |
7. Քիմիական գործոնով պայմանավորված վտանգի տեղայնացման միջոցառումների կազմակերպման և իրականացման քայլ առ քայլ նկարագրություն |
1) Իրականացվում է ախտահարված տարածքի քիմիական միջոցներից վնասազերծում |
8. Խմբի անդամներ |
1) Սույն կարգի 2-րդ կետով սահմանված Արագ արձագանքման թիմում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ |
9. Անհրաժեշտ պատրաստություններ |
1) Հավաքել ԱԱԹ-ին |
10. Այլ աշխատանքներ |
1) Որոշվում է Սույն կարգի 2-րդ կետով սահմանված Արագ արձագանքման թիմում ընդգրկված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների գնահատման արդյունքում |
11. Առանցքային գաղափարներ |
1) Կանխվում և տեղայնացվում են մարդկանց, մարդկանց և կենդանիների շրջանում քիմիական գործոնով պայմանավորված թունավորման դեպքերը: |