ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2012 թվականի N 384-Ա
Ֆ. ԲԵՐԻԿՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանին 2012 թվականի մայիսի 7-8-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` «Աջակցություն խոցելի երեխաներին Եվրամիության հարևանության և ընդլայնման երկրներում. Հաջողություններ և մարտահրավերներ» խորագրով կլոր սեղանի քննարկմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ֆ. Բերիկյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆ. Բերիկյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 28 Երևան |