«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11314257
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հունիսի 2014 թ. N 10-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունիսի 2014 թ. N 36-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`
Հրամայում ենք`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Երևանի հակատուբերկուլյոզային» և «Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային» դիսպանսերները, «Հոգեբուժական» և «Մաշկաբանության և սեռավարակաբանության» բժշկական կենտրոնները հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում են իրենց կողմից հաշվառված նախազորակոչային և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,
2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, հաշվառման վայրը,
3) հաշվառման ամսաթվի, անձի մոտ առկա հիվանդության, բուժման և դրա արդյունքների մասին:
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի hhzk@mail.ru էլեկտրոնային ծառայողական փոստի հասցեով` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
ՀՀ պաշտպանության նախարար
Ս. Օհանյան |
ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մուրադյան |
