Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.03/4(417).1 Հոդ.48.15
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.01.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012062

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 հունվարի 2012 թ.

թիվ 2-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը համապատասխանեցնել ներդրումային ընկերությունների հաշվապահական հաշվառման համակարգում կատարված փոփոխություններին,

բարձրացնել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի գրավչությունը,

հիմք ընդունելով

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 72-րդ և 73-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/02) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 4/02-ի 2-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ֆինանսական կազմակերպություն` Կենտրոնական բանկի կամ ֆինանսական ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող օտարերկրյա մարմնի կողմից լիցենզավորվող և/կամ հաշվառվող (գրանցվող) իրավաբանական անձ:»,

բ. լրացնել 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«4) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտոր` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ստանդարտացված ձուլակտոր:

5) հաշվային պլան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլան»:

6) ածանցյալ գործիքներ` ֆորվարդը, ֆյուչերսը, օպցիոնը, սվոպը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այլ ածանցյալ գործիքները:

7) հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ` ներդրումային ընկերության կողմից տրամադրված երաշխավորություններ:

8) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ով սահմանված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն:»:

2) Կանոնակարգ 4/02-ը լրացնել 11.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«11.1 Օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի համար չեն սահմանվում տնտեսական նորմատիվներ:»:

3) Կանոնակարգ 4/02-ի 14-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաշվային պլանի 50-րդ բաժնում հաշվառվող կանոնադրական կապիտալ (կանոնադրական հիմնադրամ),»:

4) Կանոնակարգ 4/02-ի 15-րդ կետում.

ա. 1-ին ենթակետը «(այդ թվում` շահագործումից դուրս)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների» բառերով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաշվային պլանի 51-րդ բաժնում հաշվառվող հետ գնված և չվճարված կապիտալը,»:

5) Կանոնակարգ 4/02-ի 16-րդ կետում.

ա. 1-ին ենթակետում «վերագնահատման (վերաչափման) պահուստներից» բառերը փոխարինել «վերագնահատումից աճից» բառերով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) արտերկրյա գործառնության վերահաշվարկից փոխարժեքային տարբերություններից,»,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից:»:

6) Կանոնակարգ 4/02-ի 17-րդ կետում «ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները» բառերը փոխարինել «նյութական և ոչ նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից աճը (եկամուտը, շահույթը/վնասը)» բառերով:

7) Կանոնակարգ 4/02-ի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Սույն կանոնակարգի իմաստով ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք ներդրումային ընկերության կողմից օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ներդրումային ընկերությունները և (կամ) նրանց մասնաճյուղերը մատուցում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կողմից:»:

8) Կանոնակարգ 4/02-ի 6-րդ և 7-րդ գլուխներն ուժը կորցրած ճանաչել:

9) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 2-րդ կետում «արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները և արտահաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները» բառերը փոխարինել «հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները» բառերով:

10) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

11) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 4-րդ կետում «արտահաշվեկշռային» բառը փոխարինել «հետհաշվեկշռային» բառով, իսկ «արտահաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների» բառերը փոխարինել «հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների» բառերով:

12) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 2-րդ գլխի աղյուսակ 1-ում.

ա. 1-ին կետը երկրորդ «արտարժույթներով» բառից հետո լրացնել «ռուբլով» բառով,

բ. 4-րդ, 10-րդ, 12-րդ կետերում «ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի» բառերը փոխարինել «ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը» բառերով,»,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ռեպո համաձայնագրեր և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե տվյալ գործառնության դիմաց ստացված համապատասխան արժեթղթի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին»,

 դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր, եթե տվյալ գործառնության դիմաց ստացված միջոցների, դրանց գծով վճարվելիք տոկոսների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքին»,

ե. 11-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության Կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 1/202Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»` համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ, ինչպես նաև» բառերը,

զ. լրացնել 11.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

 « 

11.1. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ

10

 »,

է. 13-րդ կետում «հաշիվ» բառը փոխարինել «հաշիվներ (ինչպես նաև` անկանխիկ ոսկով)» բառերով,

ը. 17-րդ և 18-րդ կետերում «բանկերի» բառը փոխարինել «ֆինանսական կազմակերպությունների» բառերով,

թ. 20-րդ և 21-րդ կետերում «բանկ» բառը փոխարինել «ֆինանսական» բառով,

ժ. լրացնել 21.1-րդ և 21.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 « 

21.1 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

50

21.2 Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

75

 »,

ժա. 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

13) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն Հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված ակտիվները հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային մեծությամբ: Հաշվեկշռային ածանցյալ գործիքների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:»։

14) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն Հավելվածի աղյուսակ 1-ի 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված պայմաններին չբավարարող ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի չապահովված մասերը ռիսկով կշռելու համար պետք է հիմք ընդունել տվյալ ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի ռիսկի կշիռը: Ընդ որում, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 8-րդ կետով և սույն կետով սահմանված կարգով կշռելուց բացի կշռվում են նաև ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերի թողարկողների/գործիքների կշիռներով:»:

15) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ներդրումային ընկերությունները բոլոր ոչ ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում` Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների) նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն Հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշերը: Նման մոտեցման կիրառման դեպքում ներդրումային ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:»:

16) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

17) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ը 13-րդ կետից հետո լրացնել Գլուխ 2.1-ով` հետևյալ վերնագրով. «Գլուխ 2.1. Վարկային ռիսկի փոխարկման գործոնները»:

18) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 14-րդ կետում «արտահաշվեկշռային» բառը փոխարինել «հետհաշվեկշռային» բառով, իսկ «անավարտ ժամկետային գործառնությունների» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքների (բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով:

19) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 15-րդ կետում.

ա. «արտահաշվեկշռային» բառերը փոխարինել «հետհաշվեկշռային» բառերով,

բ. «անավարտ ժամկետային գործառնությունները» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքները (բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով,

գ. «անավարտ ժամկետային գործառնություններն են» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքներն են (բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով,

դ. Աղյուսակը 2-ում «Արտահաշվեկշռային հոդվածներ» բառերը փոխարինել «Հետհաշվեկշռային հոդվածներ» բառերով, «Արտահաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններ» բառերը փոխարինել «Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներ (բացառությամբ արժութային սվոպի)», իսկ «Տրամադրված երաշխավորություններ և երաշխիքներ» բառերը փոխարինել «Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ» բառերով:»:

20) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ը լրացնել 15.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«15.1. Եթե միևնույն ածանցյալ գործիքի համաձայն ներդրումային ընկերությունը միաժամանակ իրականացնում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առք ու վաճառք, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ածանցյալ գործիքն ընդգրկվում է մեկ անգամ` ակտիվ առաջացնող մեծության չափով:»:

21) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 17-րդ կետում.

ա. «արտահաշվեկշռային» բառերը փոխարինել «հետհաշվեկշռային» բառերով,

բ. «անավարտ ժամկետային գործառնությունները» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքները» բառերով,

գ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ ներդրումային ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»:

22) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 18-րդ կետից հանել «արժութային սվոպի,» և «արժութային սվոպով վաճառված արժույթների,» բառերը:

23) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 1-ի 27-րդ կետը լրացնել 13-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«13) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր:»:

24) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 2-րդ, 16-րդ և 45-րդ կետերում «առևտրական նպատակով պահվող» բառերը փոխարինել «շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:

25) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 5-րդ կետում վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:»:

26) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 6-րդ կետում «արտահաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները` արտահաշվեկշռում» բառերը փոխարինել «հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները` հետհաշվեկշռում» բառերով:

27) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «բանկային ստանդարտացված ձուլակտորների» բառերը փոխարինել «բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների» բառերով:

28) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 9-րդ կետը վերջում լրացնել հետևյալ նախադասությամբ. «Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:»:

29) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 11-րդ կետում «դրամով:» բառը փոխարինել «դրամով` հիմք ընդունելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, իսկ բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների դեպքում` Կենտրոնական բանկի կողմից հրապարակված թանկարժեք մետաղների հաշվարկային գները: Եթե ներդրումային ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք այնպիսի արտարժույթի գծով, որի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ չի հրապարակվում Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքները:» բառերով:

30) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 14-րդ կետի 3-րդ ենթակետում «բանկային ստանդարտացված ձուլակտորների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների» բառերը փոխարինել «բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների» բառերով:

31) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունները, գրավադրված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած է պարտքային արժեթուղթ: Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ներդրումային ընկերության կողմից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված պարտքային արժեթղթերը, որպես գրավ ստացված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող պարտքային արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայությունների շրջանակներում կառավարվող պարտքային արժեթղթերը:»:

32) Կանոնակարգ 2-ի Հավելված 2-ի 32-րդ կետում Աղյուսակ 3-ի «Առաջին գոտին» շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1-ին գոտի

1

մինչև մեկ ամիս

0

2

1-ից մինչև 3 ամիս

0.5

3

3-ից մինչև 6 ամիս

1

4

6-ից մինչև 12 ամիս

2

33) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Բաժնային արժեթղթերի համար հիմք է ընդունվում ՀՀՄՍ 39-ում տրված սեփական կապիտալի գործիքների սահմանումը:»:

34) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 2-ի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված բաժնային արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված բաժնային արժեթղթերի գծով պարտավորությունները, գրավադրված բաժնային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած են սույն հավելվածի 46-րդ կետով սահմանված բաժնային արժեթղթերը: Բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված բաժնային արժեթղթերը, որպես գրավ ստացված բաժնային արժեթղթերը, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող բաժնային արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայությունների շրջանակներում կառավարվող բաժնային արժեթղթերը:»:

35) Կանոնակարգ 4/02-ի Հավելված 3-ի 5-րդ կետից հանել «արտասովոր ծախսերը/եկամուտները» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. հունվարի 12
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան