ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2012 թվականի N 180-Ն
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը և այն տրամադրելու կարգը հաստատելու մասին»
N 335-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 2-րդ հավելվածը, բացառությամբ 7-րդ կետի, տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի N 180-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
NN |
Դիվանագիտական աստիճանը |
Հավելավճարի չափը՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսով հաշվարկված |
1. |
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան |
50 |
2. |
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան |
40 |
3. |
Առաջին դասի խորհրդականի աստիճան |
34 |
4. |
Երկրորդ դասի խորհրդականի աստիճան |
30 |
5. |
Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան |
26 |
6. |
Երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան |
22 |
7. |
Առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան |
20 |
8. |
Երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան |
18 |
9. |
Երրորդ քարտուղարի աստիճան |
14 |
10. |
Կցորդի աստիճան |
10 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի N 180-Ն որոշման |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN |
Դիվանագիտական աստիճանը |
Հավելավճարի չափը (դրամ)` միասնական եվրովճարման գոտու երկրներից բացի այլ երկրների համար |
Հավելավճարի չափը (դրամ)` միասնական եվրովճարման գոտու երկրների համար |
1. |
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան |
35630 |
40995 |
2. |
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան |
19090 |
21965 |
3. |
Առաջին դասի խորհրդականի աստիճան |
12725 |
14640 |
4. |
Երկրորդ դասի խորհրդականի աստիճան |
10180 |
11715 |
5. |
Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան |
9545 |
10980 |
6. |
Երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան |
8270 |
9520 |
7. |
Առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան |
7500 |
8600 |
8. |
Երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան |
7000 |
8055 |
9. |
Երրորդ քարտուղարի աստիճան |
5730 |
6590 |
10. |
Կցորդի աստիճան |
4455 |
5125 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |