Գլխավոր տեղեկություն
Համար
N 1803-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1803-Ա

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 01 խմբի 01 դասի «05. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումներից, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներից և այլ վճարովի ծառայությունների մատուցում» և «07. ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրերով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածներով նախատեսված ֆինանսական միջոցներից, յուրաքանչյուր ծրագրից 20,000.0 հազարական դրամ (ընդամենը 40,000.0 հազ. դրամ) որպես դրամաշնորհ ուղղել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը` կանոնադրական նպատակների և կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման 2011 թվականի հուլիսի 28-ի N ԱՇՁԲ-10/53 գնման պայմանագրով նախատեսված լիազորությունների ֆինանսավորմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 22

Երևան