ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0819/02/10 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0819/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ` Ա. Մկրտչյան |
|
Ն. Բարսեղյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` Նախարարություն) ընդդեմ «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու և վտարման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 6.721.550 ՀՀ դրամ, որից 4.740.000 ՀՀ դրամը` վարձակալության գումար, 1.869.936 ՀՀ դրամը` չվճարված գումարի վրա հաշվարկված տույժ, 111.614 ՀՀ դրամը` պետական տուրք, ինչպես նաև լուծել Նախարարության և Ընկերության միջև 23.10.2000 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը և Ընկերությանը վտարել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեից:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է Ընկերությունից բռնագանձել 5.292.287 ՀՀ դրամ, որից 3.882.000 ՀՀ դրամը` տարածքի վարձակալության պայմանագրով սահմանված և չվճարված վարձավճարի գումար, 1.298.673 ՀՀ դրամը` տարածքի վարձակալության վարձավճարը սահմանված ժամկետում չվճարելու համար վարձակալության պայմանագրով նախատեսված տույժ, իսկ 111.614 ՀՀ դրամը` նախապես վճարված պետական տուրքի գումար: Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու և վարձակալին զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2011 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.02.2011 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է և որոշվել է «լուծել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ-ի միջև 23.10.2000 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը և «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ-ին վտարել Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարակից 200 քմ տարածքից»: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 30.11.2011 թվականի հաշտության համաձայնությունը:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով կողմերի 30.11.2011 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի միջև կնքված 30.11.2011 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«Հաշտության համաձայնություն
ք. Երևան |
30.11.2011 թ. |
Հայաստանի Հանրապետության վճոաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԷԴ/0819/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ընդդեմ «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) գումարի բռնագանձման, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու և վտարման պահանջների մասին, կողմերով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, որի անունից հանդես է գալիս Նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Ջիլավյանը, մի կողմից և «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊ ընկերությունը, որի անունից հանդես է գալիս Ընկերության տնօրեն Ս. Մուրադյանը, մյուս կողմից, միասին Կողմեր, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊ ընկերությունը պարտավորվում է.
ա) ՀՀ պետական բյուջե 900005220190 հաշվի համարին վճարել սույն համաձայնագրի հավելվածը կազմող ժամանակացույցին համապատասխան գումարը և վճարման անդորրագիրը մինչև յուրաքանչյուր ամսվա 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչություն:
բ) Յուրաքանչյուր ամիս մինչև ամսի 25-ը ՀՀ պետական բյուջե 900005220190 հաշվի համարին վճարել Նախարարության և Ընկերության միջև 2000 թվականի հոկտեմբերի 23-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 4.2 կետով սահմանված 144.000 ՀՀ դրամ գումարը և վճարման անդորրագիրը մինչև տվյալ ամսվա 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչություն:
գ) Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ պետական բյուջե վճարել 119.614 ՀՀ դրամ Նախարարության կողմից վճարված պետական տուրքերի գումարները:
դ) Առանց Նախարարության գրավոր համաձայնության Պայմանագրով տրամադրված տարածքը չօգտագործել որպես հասարակական սննդի օբյեկտ:
2. Սույնով Կողմերը համաձայնվում են, որ Ընկերության կողմից սույն համաձայնության 1-ին կետի «բ» ենթակետով և հավելվածով սահմանված ժամկետներում սույն համաձայնության 1-ին կետի «բ» ենթակետով և հավելվածով սահմանված գումարները երկու անգամ չմուծելու դեպքում Պայմանագիրը համարվում է լուծված և Ընկերությունը պարտավորվում է երկու օրվա ընթացքում ազատել Պայմանագրով զբաղեցրած տարածքը` ՀՀ պետական բյուջե վճարելով սույն համաձայնության 1-ին կետի «բ» ենթակետով և հավելվածով սահմանված գումարները ամբողջությամբ:
3. Սույն հաշտության համաձայնությունը Կողմերիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում համաձայն ենք, որ այն կատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
4. Կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով հաշտության համաձայնության դատավարական հետևանքների մասին:
5. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին խնդրում ենք հաստատել սույն հաշտության համաձայնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ք. Երևան, Նալբանդյան 28 Աշխատակազմի ղեկավար` Վ. Ջիլավյան (ստորագրություն) |
«ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ ք. Երևան, Նոր Արեշի 8-րդ փողոց, տուն 95 Տնօրեն` Ս. Մուրադյան (ստորագրություն): |
Հավելված 30 նոյեմբերի 2011 թ. կնքված հաշտության համաձայնության |
Ժամանակացույց
Հ/հ |
Ամսաթիվ |
Գումար |
1. |
25.12.2011թ. |
190000 |
2. |
25.01.2012թ. |
190000 |
3. |
25.02.2012թ. |
190000 |
4. |
25.03.2012թ. |
190000 |
5. |
25.04.2012թ. |
190000 |
6. |
25.05.2012թ. |
190000 |
7. |
25.06.2012թ. |
190000 |
8. |
25.07.2012թ. |
190000 |
9. |
25.08.2012թ. |
190000 |
10. |
25.09.2012թ. |
190000 |
11. |
25.10.2012թ. |
190000 |
12. |
25.11.2012թ. |
190000 |
13. |
25.12.2012թ. |
190000 |
14. |
25.01.2013թ. |
190000 |
15. |
25.02.2013թ. |
190000 |
16. |
25.03.2013թ. |
190000 |
17. |
25.04.2013թ. |
190000 |
18. |
25.05.2013թ. |
190000 |
19. |
25.06.2013թ. |
190000 |
20. |
25.07.2013թ. |
190000 |
21. |
25.08.2013թ. |
190000 |
22. |
25.09.2013թ. |
190000 |
23. |
25.10.2013թ. |
190000 |
24. |
25.11.2013թ. |
190000 |
25. |
25.12.2013թ. |
190000 |
26. |
25.01.2014թ. |
190000 |
27. |
25.02.2014թ. |
190000 |
28. |
25.03.2014թ. |
190000 |
29. |
25.04.2014թ. |
190000 |
30. |
25.05.2014թ. |
190000 |
31. |
25.06.2014թ. |
190000 |
32. |
25.07.2014թ. |
190000 |
33. |
25.08.2014թ. |
190000 |
34. |
25.09.2014թ. |
190000 |
35. |
25.10.2014թ. |
190000 |
36. |
25.11.2014թ. |
186270 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ք. Երևան, Նալբանդյան 28 Աշխատակազմի ղեկավար` Վ. Ջիլավյան (ստորագրություն) |
«ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ ք. Երևան, Նոր Արեշի 8-րդ փողոց, տուն 95 Տնօրեն` Ս. Մուրադյան (ստորագրություն)»: |
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2011 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |