ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2012 թվականի N 104-Ա
Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2012 թվականի փետրվարի 22-24-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ «Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման կարգավորումը Հայաստանում» Թվիննինգ ծրագրի շրջանակում կայանալիք նախապատրաստական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրամիության և հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Պապյանի` Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 10 Երևան |
|