Գլխավոր տեղեկություն
Համար
N 415-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.02/6(518) Հոդ.36
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.12.2014
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015058

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


17 դեկտեմբերի 2014 թ. N 71-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունվարի 2015 թ. N 1-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 դեկտեմբերի 2014 թ. N 266-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 դեկտեմբերի 2014 թ. N 415-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 4 արձանագրային որոշման Հավելված 2-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հաստատել` «Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների միջև համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ առողջապահության

նախարար

ՀՀ տարածքային կառավարման

և արտակարգ իրավիճակների

նախարար

ՀՀ գյուղատնտեսության

նախարար

ՀՀ բնապահպանության

նախարար

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

17 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 71-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

26 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 266-Ն

 

ՀՀ տարածքային կառավարման և

արտակարգ իրավիճակների նախարարի

30 հունվարի 2015 թ.

թիվ 1-Ն

 

ՀՀ բնապահպանության նախարարի

30 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 415-Ն

համատեղ հրաման

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

1. Սցենար N 1

Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող, հետագա հյուսվածքաբանական հետազոտությունների համար, կենդանիներից նմուշառում

2. Ձեռնարկվող միջոցառումներ

1) Վերցնել գլխուղեղը կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման կլինիկական նշաններ ունեցող կենդանիներից՝ մահից կամ հարկադիր սպանդից անմիջապես հետո (բացառելու համար հյուսվածքների քայքայումը կամ ուղեկցող այլ վարակի միացումը)

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
ա. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար տեխնիկական միջոցներ
բ. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ (անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց գլխարկ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, անատոմիական ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ պաշտպանական ակնոց)

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
ա. Տրանսպորտային միջոցներ
բ. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար տեխնիկական միջոցներ
գ. Տարածքում առկա լաբորատորիաների ցանկ և տեղակայման քարտեզներ
դ. Տարածքում առկա անասնագերեզմանոցների տեղակայման քարտեզներ
ե. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ (անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց գլխարկ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, անատոմիական ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ պաշտպանական ակնոց)
զ. Կենդանիների գլխուղեղի անջատման համար պարագաներ (գործիքների անատոմիական հավաքածու՝դանակներ, մկրատներ, նբունելիներ, աղեղնաձև սղոց, նշտար, ներարկիչներ և անհրաժեշտ ռեագենտներ)
է. Ախտահանիչ նյութեր, ախտահանիչ սարքեր
ը. Թափոնների հավաքման պարկեր
թ. Դեպքի հաղորդման ձև
ժ. Լաբորատոր հետազոտման ուղեգիր

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (ելնելով կոնկրետ իրավիճակից)
ա. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար տեխնիկական միջոցներ
բ. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ (անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց գլխարկ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, անատոմիական ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ պաշտպանական ակնոց)

4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (ելնելով կոնկրետ իրավիճակից)
ա. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար տեխնիկական միջոցներ
բ. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ (անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց գլխարկ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, անատոմիական ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ պաշտպանական ակնոց)

4. Մասնակիցներ

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետներ
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասնագետներ
3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մասնագետներ (անհրաժեշտության դեպքում)
4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներ (անհրաժեշտության դեպքում)
5) Այլ կազմակերպություններից հրավիրված փորձագետներ (համաձայնությամբ)

5. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Ապահովել Առողջապահության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ու Բնապահպանության նախարարությունների միջև մշտական համագործակցություն` մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդության «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» առաջացնելու ներուժ ունեցող դեպքի կանխարգելման նպատակով
2) Կազմակերպել քննարկում` խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման էնցեֆալոպաթիայի առաջացման հնարավոր պատճառների և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ
3) Պատրաստել բոլոր անհրաժեշտ պարագաները
4) Տեղեկացնել նմուշների համար պատասխանատու լաբորանտին
5) Տեղեկացնել թափոնների ոչնչացման համար պատասխանատու լաբորանտին կամ բուժքրոջը

6. Կենդանու մարմնից գլխուղեղի անջատման և ֆիքսման քայլ առ քայլ նկարագրություն

1) Լրացնել դեպքի հաղորդման ձևը
2) Հագնել անջրաթափանց խալաթ
3) Հագնել ռետինե գոգնոց
4) Հագնել անջրաթափանց գլխարկ
5) Հագնել ռետինե երկարաճիտ կոշիկներ
6) Հագնել անատոմիական ձեռնոցներ (ձեռնոցները պետք է ծածկեն ձեռքերի բազկակապը)
7) Հագնել օրգանական ապակուց դիմային վահանակ կամ պաշտպանական ակնոց
8) Քնեցնել ՏՍԷ-ի կլինիկական նշաններ ունեցող կենդանիներին հետևյալ եղանակներից մեկի միջոցով`
ա. բարբիտուրատների գերդոզաչափով ներարկում՝ բարբամիլի լուծույթ (2-3 գ. 15-20 մլ ջրին)
բ. հեմոսպորիդինի լուծույթի (1-2 գ. 15-20 մլ ջրին) միջմկանային ներարկում
գ. 20-30 մլ 25%-ոց ծծմբաթթվային մագնեզիումի լուծույթի ներարկում սրտի շրջանում:
9) Գլուխն անջատել մարմնից ատլանտածոծրակային հոդամիացման շրջանում: Կենդանու դին ոչնչացվում է 3 մետրից ոչ պակաս խորությամբ բետոնապատ Բեկարի փոսում և ծածկվում քլորակրով: Դիակների առավել արդյունավետ ոչնչացման համար նպատակահարմար է այրումը:
10) Անջատված գլուխը փաթեթավորել մետաղական թիթեղով և տեղադրել մետաղյա կոնտեյներում (հնարավորության դեպքում սառույցով), տեղափոխել +2-+150 C ջերմաստիճանի պայմաններում ԽԵԿ-ի ՏՍԷ-ի ախտորոշման համար մասնագիտացված լաբորատորիա՝ 12-36 ժամվա ընթացքում: Տեղափոխման կամ պահպանման ժամանակ սառեցրած գլխուղեղը պիտանի չէ հյուսվածքաբանական հետազոտությունների համար, քանի որ փոխվում է գլխուղեղի հյուսվածքային կառուցվածքը և ախտորոշումը չի կարող լինել հավաստի:
11) Անհրաժեշտ է կոնտեյների վրա նշել կենդանու վերաբերյալ տվյալներ, նմուշառման ամսաթիվը, նմուշի տեսակը և մակնշել վտանգավոր պարունակության մասին:
12) ԽԵԿ-ի ՏՍԷ-ի ախտորոշման համար մասնագիտացված լաբորատորիա հասցնելուց անմիջապես հետո կենդանու գլխի մեջքային (դորսալ) մասից հեռացվում է մաշկը:
13) Գանգատուփից գլխուղեղի դուրսբերման համար կատարել գլխի ֆիքսում ձեռքերով՝ թղթային մակերեսի վրա (բացառելու համար սահումը) և սղոցել անատոմիական սղոցով մեծ զգուշությամբ՝ չվնասելու համար ուղեղը՝ համաձայն նկար 1-ում բերված ուղղությունների:
14) Առանձնացնել և հեռացնել գանգատուփի աջ և ձախ մասերը, հատել կարծր ուղեղաթաղանթը և թեքել այնպես, որ գլխուղեղն իր ծանրության ուժի ազդեցությամբ անջատվի գանգի հիմից: Գանգի վենտրալ հատվածի նյարդերը հատելու համար օգտվել նշտարից (վիրահատական դանակից):
15) Անջատված գլխուղեղը ամբողջությամբ տեղավորել հետևյալ կազմով ֆիքսող լուծույթի մեջ՝ NaH2 PO4.H2O 4,0 գ., Na2H2PO4.H2O 6,5 գ., 40%-անոց ֆորմալին (НСНО) 100,0 մլ, թորած ջուր, pH չեզոք՝ 7,0:
16) Գլխուղեղի ֆիքսման համար անհրաժեշտ է կատարել ոչ լրիվ լայնական կտրվածքներ 5-8 մմ հաստությամբ՝ համաձայն նկար 2-ի, քանի որ ֆորմալինը թափանցում և ամրացնում է հյուսվածքները մինչև 8 մմ խորությամբ:
17) Կտրված շերտերի միջև տեղադրել ներծծող նյութից թիթեղներ (բամբակ, թանզիֆ, ֆիլտի թուղթ):
18) Լայնական շերտերի բաժանված գլխուղեղի ֆիքսման համար առաջարկվում է կիրառել 15-20%-անոց չեզոք ֆորմալինի լուծույթ (150-200 մլ ֆորմալին և 800-850 մլ ջուր): Ֆիքսման ժամկետը՝ 3-4 օր:
19) Ֆիքսված գլխուղեղը տեղավորել հարվածակայուն տարողության մեջ: Ֆիքսող նյութը պետք է 10 անգամ ավելի լինի գլխուղեղի ծավալից: Նման պայմաններում նյութը կարող է պահպանվել 2 շաբաթ՝ շաբաթը մեկ անգամ ֆիքսող նյութը փոխելով:
20) Աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր թափոնների, այդ թվում` կենսաբանական, ոչնչացումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 24-ի N 03-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի համաձայն:
21) Օգտագործված բժշկական նշանակության գործիքների, սարքերի և սարքավորումների ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 16.07.10թ. թիվ 13-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի համաձայն:
22) Աշխատանքներն ավարտելուց հետո ռետինե կոշիկները, գոգնոցը, գլխարկը, դիմային վահանակը մշակել 2%-անոց նատրիումի հիպոքլորիդի լուծույթով: Արտահագուստի ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի համաձայն:
23) Աշխատանքներն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ տաք ջրով և օճառով, որից հետո մշակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ նյութով՝ ձեռքերի ախտահանման համար նախատեսված:
24) Նմուշների տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի թիվ 38-Ն հրամանով հաստատված պահանջների համաձայն:

7. Այլ աշխատանքներ

Որոշվում է սույն հրամանով հաստատված նախարարությունների մասնագետների ներկայացրած գնահատման արդյունքում

8. Առանցքային գաղափարներ

Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող կենդանիների գլխուղեղը՝ հետագա հյուսվածքաբնական հետազոտությունների համար գլխուղեղն անջատված, ֆիքսված և տեղափոխված է

1. Մեկնաբանություններ՝ Նկատի ունենալով, որ ՏՍԷ-ի ժամանակ նեյրոգլիան այտուցված և տարրալուծված է, հարկավոր է գլխուղեղի ֆիքսումը կատարել արագ և հստակ կերպով, որը թույլ է տալիս բացառել սխալները և տալ հավաստի ախտորոշում:

Ներմուծեք նկարագրությունը_7126

Նկար 1. ԽԵԿ-ի գանգի սղոցման գծագիր

1) սղոցման գիծ 1 անցնում է ճակատային ոսկորով.

2) սղոցման գիծ 2 ակնափոսից դեպի լսողական անցուղու եզրային մաս.

3) սղոցման գիծ 3 անցնում է ճակատային և ծոծրակային ոսկրերի սագիտալ առանցքով՝ մինչև ծոծրակային մեծ բացվածք

 

Ներմուծեք նկարագրությունը_7147

Նկար 2. Գլխուղեղի կտրվածքների գծագիր

Ռոմբաձև ուղեղ

I – կտրվածք երկարավուն ուղեղի վերին բաժնի սահմանում.

II – կտրվածք ցողունային մասի՝ երկարավուն ուղեղ և վարոլյան կամրջի սահմանին.

III – կտրվածք վարոլյան կամրջի սահմանին՝ ուղեղիկի վերին ոտիկների սկզբնամասում.

Միջին ուղեղ

IV – կտրվածք քառաբլուրի մակարդակում՝ կարմիր կորիզների հայտնվելու սահմանին.

Միջանկյալ ուղեղ

V – կտրվածք էպիթալամուսի մակարդակում՝ III փորոք սիլվյան ծորանի բացման հատվածում.

VI – կտրվածք տեսաթմբի մակարդակում՝ էպիթելային բլուրների և դրանց հարող կորիզների հատվածում.

VII – կտրվածք հիպոթալամուսի սահմանում՝ ձագարի մակարդակում.

Վերջնային ուղեղ

VIII – կտրվածք կողմնային փորոքի սահմանում՝ պոչավոր կորիզի մակարդակում.

IX , Х– կտրվածքներ ուղեղի կիսագնդերի իրանի, կրծքային և կոնքային վերջույթների շարժիչ դաշտերի հատվածում:

1. Սցենար N 2

Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող կենդանիների գլխուղեղի մանրադիտակային հետազոտում

2. Ձեռնարկվող միջոցառումներ

1) Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող կենդանիների ֆիքսված գլխուղեղի տարբեր բաժինների նմուշառում
2) Հյուսվածքաբանական պատրաստուկների պատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի թիվ 15-Ն հրամանով հաստատված սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների համաձայն:

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ (անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց գլխարկ, անատոմիական ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ պաշտպանական ակնոց)
2) Լաբորտոր ապակյա տարրաներ
3) Ունիվերսալ ավտոմատ (ԱՏ-4, ԱՏ-5 տեսակի) հյուսվածքների մշակման և ներկման համար
4) Թերմոստատ չորաօդային (37°С)
5) Թերմոստատ պարաֆինային լցման համար ՏՎԶ-25 (58-60°С)
6) Միկրոտոմ սանային (ՄՍ) կամ պարաֆինային հյուսվածքաշերտիկների համար (ՄՊՍ-2)
7) Միկրոտոմային դանակների սրման դազգահ
8) Միկրոտոմային դանակների ճշգրտման դազգահ
9) Միկրոտոմային դանակներ (պարաֆինային կամ ցելոիդային հյուսվածքաշերտիկների համար)
10) Ֆորմալին, պարաֆորմ
11) Սպիրտ 96° (էթանոլ)
12) Պղինձ ծծմբաթթվային (5-ջրային կամ անջուր)
13) Քլորոֆորմ
14) Քացախաթթու (սառցե)
15) Հեմատոքսիլին (կամ հեմատեին)
16) Կալիումի կամ նատրիումի էոզին
17) Աղաթթու
18) Քսիլոլ (պարա-, օրտո-, մետա-)
19) Ֆենոլ (կարբոլաթթու)
20) Հյուսվածքաբանական ասեղներ (ատամնաբուժական զոնդ)
21) Թորած ջուր
22) Փայտե բլոկներ (կամ տեքստոլիտային)
23) Էլեկտրական տաքացուցիչ (գազային այրիչ)
24) Սպիրտայրոցներ
25) Ավազե ժամացույցներ 1, 2, 3, 5, 10 րոպեներով
26) Լաբորատոր նշումների գրիչ
27) Կանադական բալզամ
28) Առարկայական և ծածկապակիներ
29) Ֆիլտրի թուղթ (ֆիլտրեր)
30) Քարշիչ պահարան

4. Մասնակիցներ

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետներ
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասնագետներ
3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մասնագետներ (անհրաժեշտության դեպքում)
4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներ (անհրաժեշտության դեպքում)
5) Այլ կազմակերպություններից հրավիրված փորձագետներ (համաձայնությամբ)

5. Անհրաժեշտ պատրաստություններ

1) Տեղեկացնել հյուսվածքաբանական լաբորատորիայի ղեկավարին/պատասխանատուին նախաձեռնվող միջոցառումների վերաբերյալ
2) Պատրաստել բոլոր անհրաժեշտ պարագաները

6. Գլխուղեղի տարբեր բաժիններից հյուսվածքաբանական պատրաստուկներ պատրաստելու քայլ առ քայլ նկարագրություն

1) Վերցնել ամրագրված ուղեղի տարբեր հատվածներից 0,5-1սմ հաստությամբ թիթեղների ձևով կտորներ
2) Վերցնելուց անմիջապես հետո պիտակավորել և ֆիքսել ախտաբանական նյութը ֆորմալինի լուծույթի մեջ 24 ժամ տևողությամբ:
3) Հետազոտվող կտորներն անցկացնել տարբեր աստիճանի սպիրտի լուծույթով (500 , 600 , 700 , 800 , 900 , 1000 ), 1000 քլորոֆորմ, քլորոֆորմ-պարաֆին, և պարաֆին (2-3 բաժին): Սպիրտային լուծույթների տարբեր նոսրացումները պատրաստվում են՝ համաձայն Աղյուսակի:
4) Բացարձակ սպիրտ՝ 1000 , ստանալու համար 960 -ի սպիտային լուծույթին ավելացնել անջուր ծծմբաթթվային պղինձ՝ սպիրտային լուծույթի 10-15%-ի չափով, թողնել 1-2 օր՝ պարբերաբար թափահարելով: Անջուր ծծմբաթթվային պղնձի փոշին ստանում է երկնագույն գունավորում, քանի որ կապում է ջուր: Գործողությունը կրկնել այնքան, մինչև լուծույթին ավելացրած անջուր ծծմբաթթվային պղինձը չի փոխի իր գունավորումը:
5) Ուղեղի 0,5 սմ հաստության կտորները սպիրտային յուրաքանչյուր լուծույթում պահել 3-4 ժամ՝ հյուսվածքների ԱՏ-4 կամ ԱՏ-5 ավտոմատ մշակման դեպքում:
6) Հաջորդող քլորոֆորմ-պարաֆինում պահել 2-3 ժամ 37°С-ում, պարաֆին I և II՝ 45-60 րոպե 58-60°С-ում:
7) Կաղապարների մեջ (Պետրիի թասեր) լցնել նոր բաժին պարաֆին և դրա մեջ տեղավորել կտորները: Մակերեսին սառած պարաֆինի թիթեղ առաջանալուց հետո տեղափոխել սառը ջրով տարրայի մեջ՝ աստիճանաբար և հավասարաչափ սառելու համար:
8) Պարաֆինային կտորներից պատրաստել ուղղանկյունաձև բլոկներ՝ եզրերից թողնելով 1-1,5 մմ պարաֆինային շերտ:
9) Բլոկները ամրացնել փայտե խորանարդներին՝ տաքացրած մետաղական ձողի (շպատելի) օգնությամբ:
10) Պարաֆինային բլոկը ամրացնել միկրոտոմի համապատասխան բռնիչին: Բլոկի մակերեսը պետք է հորիզոնական լինի միկրոտոմի դանակին:
11) Միկրոպտուտակը դնել 20-30 միկրոն բաժանմունքի վրա, դանակը սահեցնել բլոկի մակերեսով մի քանի անգամ թեթև հպվելով՝ մինչև հյուսվածքի կտորին հասնելը:
12) Ստանալ հյուսվածքաշերտիկներ և վրձինի օգնությամբ տեղափոխել տաք (46-480C) թորած ջրով տարրայի մեջ:
13) Առարկայական ապակին զգուշորեն մտցնել վերոնշյալ տարրայի մեջ, դրա վրա վերցնել հյուսվածքաշերտիկը և դուրս հանել:
14) Ապակու վրայի ջրի մնացորդները մաքրել ֆիլտրի թղթով, շարել ուղղահայաց և թողնել սենյակային ջերմաստիճանում չորանալու մի քանի ժամ:
15) Ապապարաֆինացնել հյուսվածքաշերտիկները՝ անկացնելով՝ քսիլոլ 3 բաժին, սպիրտ 1000 , 960 , 700 , թորած ջուր 2 բաժին: Յուրաքանչյուր ռեագենտում պահել 2-ական րոպե:
16) Ներկել հեմատոքսիլինով՝ պահելով ներկի մեջ 2-10 րոպե (կախված ներկանյութի հասունության աստիճանից):
17) Լվանալ թորած ջրում 5 րոպե
18) Ընկղմել 1%-անոց աղաթթվի լուծույթում, որտեղ լուծիչը 700 էթանոլն է, մինչև հյուսվածքաշերտիկների վարդագունելը:
19) Լվանալ թորած ջրով, այնուհետև ամոնիակի 0,5 %-անոց լուծույթով մինչև հյուսվածքաշերտիկների կապտավուն երանգ ստանալը:
20) Ներկել էոզինի ջրային լուծույթում 0,5-1 րոպե:
21) Լվանալ 3 բաժին թորած ջրով՝ էոզինի ավելցուկը հեռացնելու համար:
22) Հյուսվածքաշերտիկներից ջրի ավելցուկը հեռացնելու համար անցկացնել 2 բաժին 700 սպիրտով, 2 բաժին 960 սպիրտով՝ յուրաքնչյուրում պահելով 2-ական րոպե:
23) Պարզեցնել ներկված հյուսվածքաշերտիկները 2 բաժին կարբոլ-քսիլոլ խառնուրդում (1:4 կամ 1:5 հարաբերությամբ)՝ պահելով 1 րոպե:
24) Վերջնական ջրազրկման համար անցկացնել 2 բաժին քսիլոլով կամ տոլուոլով՝ 2 րոպե:
25) Ծածկել հյուսվածքաշերտիկները կանադական բալզամով և ծածկապակիով:
26) Դիտարկել պատրաստուկը լուսային մանրադիտակի օգնությամբ: Բնորոշ ախտաբանական փոփոխությունները բերված են մեկնաբանություններում:

7. Այլ աշխատանքներ

Անհրաժեշտության դեպքում կատարվում է ստացված հյուսվածք շերտիկների ներկում այլ եղանակներով՝ յուրահատուկ բնորոշ ամիլոիդային կուտակումներ հայտնաբերելու համար

8. Առանցքային գաղափարներ

Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող կենդանիների գլխուղեղի տարբեր բաժիններից, մանրադիտակային հետազոտությունների համար, հյուսվածքաբանական պատրաստուկները պատրաստված և ներկված են

Մեկնաբանություններ՝

1. Հյուսվածքների ԱՏ-4 կամ ԱՏ-5 ավտոմատ մշակման սարքերի բացակայության դեպքում կիրառվում է կրճատված սխեման՝ յուրաքանչյուր ռեագենտում կտորները պահվում են 6-12 ժամ, որի արդյունքում երկարում է գործընթացը մինչև 3-5 օր:

2. Բնորոշ ախտաբանական փոփոխությունները ԽԵԿ-ի ՏՍԷ-ի ժամանակ հետևյալն են՝

1) նեյրոգլիայի տարածուն վակուոլիզացիա և տարրալուծում (նման են տարբեր չափերի և ձևերի դատարկությունների) (նկար 1, 2)

 

Ներմուծեք նկարագրությունը_7148

նկար 1. նեյրոգլիայի տարածուն վակուոլիզացիա և

տարրալուծում (նման են տարբեր չափերի

և ձևերի դատարկ տարածքների)

 

Ներմուծեք նկարագրությունը_7149

Նկար 2. նեյրոգլիայի տարածուն վակուոլիզացիա և

տարրալուծում (նման են տարբեր չափերի

և ձևերի դատարկ տարածքների)

 

2) ցիտոպլազմայի կոագուլյացիա, որն արտահայտվում է բարձր օքսիֆիլությամբ կարմիր գույնի պինդ մակարդուկի ձևով.

3) նյարդային բջիջների կորիզի կնճռոտում, մասնատում և մասնակի քայքայում, ցիտոպլազմայում բազմաթիվ մանր վակուոլներ (նկար 3).

 

Ներմուծեք նկարագրությունը_7150

Նկար 3. նյարդային բջիջների կորիզի կնճռոտում, մասնատում և մասնակի

քայքայում, ցիտոպլազմայում բազմաթիվ մանր վակուոլներ

 

4) արյունատար անոթների էնդոթելի գերաճ՝ կորիզների կնճռոտումով և մասնատումով.

5) հարանոթային կլորբջջային աստրոցիտների և մակրոֆագային տարրերի առկայություն՝ նման ոչ թարախային էնցեֆալիտի.

6) նյարդային բջիջների վակուոլիզացիա.

7) նյարդային բջիջների շուրջ այտուցի և վակուոլային օղակի առկայություն:

Աղյուսակ

 

Հյուսվածքաբանական հետազոտության համար անհրաժեշտ սպիրտային լուծույթների տարբեր նոսրացումների պատրաստում

 

100 մլ սպիրտ ստանալու համար

Բաղադրիչների անհրաժեշտ քանակություն, մլ

960 սպիրտ

ջուր

960 սպիրտ

ջուր

960 սպիրտ

ջուր

500 սպիրտային լուծույթ

52

48

44

56

50

50

600 սպիրտային լուծույթ

63

37

50

50

56

44

700մ սպիրտային լուծույթ

73

27

56

44

63

37

750 սպիրտային լուծույթ

78

22

83

17

94

6

800 սպիրտային լուծույթ

83

17

89

11

-

-

900 սպիրտային լուծույթ

94

6

-

-

-

-

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան