ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 25 հուլիսի 2014 թ. ք. Երևան | N 1807-Ա | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
Հրամայում եմ՝
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
| 1) «Մաստեր Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատնային գործունեություն | 
| 2) «Վագա-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատնային գործունեություն | 
| 3) Նինա Նազինյան | դեղատնային գործունեություն | 
| 4) Վաղարշակ Գասպարյան | դեղատնային գործունեություն | 
| 5) «Նոր Ժպիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 6) «Էռվի Դենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 7) «Էլեն և Մարիամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 8) «Լոռիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ  | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 9) «Մաստեր ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 10) «Դիմաքս-Ռեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 11) «Դիալաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 12) «Աֆինա Դենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 13) «Սբ. Աստվածածին ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 14) Կարեն Նիկողոսյան | բժշկական օգնություն և սպասարկում | 
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,
3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
| Ա. Մուրադյան | 
 
                