«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 339-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 318-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. դեկտեմբերի 24 |
Հավելված
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) բանկը լուծարելու մասին բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված որոշումը,
2) բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտ՝ համաձայն Հավելված 1-ի,
3) բանկի լուծարման հիմնավորումները,
4) բանկի ակտիվների վաճառքի ու պարտավորությունների մարման (փոխհատուցման) հնարավոր տարբերակների նկարագրությունը, նվազագույն ծախսերի տեսանկյունից նախընտրելի տարբերակը (least cօst/ լիսթ քոսթ վերլուծություն),
5) բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների գույքագրման արդյունքները,
6) բանկի կողմից խոշոր (բանկի ակտիվների 10%-ը գերազանցող) ակտիվների գնահատված փոխհատուցվող գումարները` դրամական միջոցների զուտ հոսքերի կանխատեսումների, զեղչման դրույքների, ընթացիկ տնտեսական իրավիճակի և գործիքին հատուկ ռիսկերի վերաբերյալ պատճառաբանված դատողությունների հիմնավորմամբ,
7) ընթացիկ և սպասվող դատական գործերի վերաբերյալ տեղեկանք, բանկի վրա դրանց ազդեցության գնահատումը (օրինակ` հնարավոր ծախսեր, բանկի ակտիվների կալանք և այլն),
8) բանկում կամ բանկի ստանձնած պարտավորությունների դիմաց գրավադրված առարկաների ցանկը, նկարագիրը, գնահատված գինը, տրամադրված բանկային երաշխիքները, ինչպես նաև այլ պատճառներով սառեցված ակտիվների ցանկը,
9) այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում բանկի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ (օրինակ` արդյոք բանկի դուստր կազմակերպությունը պետք է լուծարվի բանկի հետ միասին և այլն),
10) բանկի մասնակիցների (բաժնետերերի) կողմից տրվող երաշխիքներ (եթե այդպիսիք կան)` բանկի պարտավորությունները մարելու համար միջոցների անբավարարության դեպքում իրենց սեփական միջոցների հաշվին այդ պարտավորությունները մարելու համար,
11) անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված բանկի վերջին միջանկյալ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները,
12) այլ էական տեղեկատվություն, որը կարտացոլի լուծարման առանձնահատկությունները,
13) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող` բանկի ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկություններ:
(1-ին կետը խմբ., լրաց. 25.10.11 թիվ 289-Ն)
2. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո անմիջապես բանկը ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) լուծարման թույլտվություն ստանալու հայտ՝ համաձայն Հավելված 2-ի,
2) բանկի լուծարման մասին ընդհանուր ժողովի որոշումը և ժողովի արձանագրությունը,
3) բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված բանկի լուծարման նախագիծը, որը մասնավորապես պետք է ներառի.
ա. լուծարման նվազագույն և առավելագույն ժամկետները,
բ. իրականացվելիք միջոցառումները և գործողությունները, դրանց իրականացման ժամանակացույցը,
գ. պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո (նախնական համաձայնություն ստանալուց հետո մինչև լուծարման թույլտվություն ստանալու փուլը) մնացած միջոցները բանկի մասնակիցների միջև բաշխելու կարգը,
դ. լուծարային հանձնաժողովի կազմը,
ե. լուծարային հանձնաժողովի լիազորությունները և պարտականությունները,
զ. լուծարային հանձնաժողովի ամսական վարձատրության չափը և ծախսերի ամսական սահմանաչափերը,
է. լուծարային հանձնաժողովի աշխատակարգը և նիստերի անցկացման, որոշումների ընդունման կարգը,
ը. լուծարման ընթացքում բանկի կառավարման կարգը, բանկի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ֆունկցիոնալ պարտականությունները,
թ. լուծարային հանձնաժողովի գործունեության դադարեցման կարգը,
4) սույն ցանկի 1-ին կետով սահմանված տեղեկություններում տեղի ունեցած փոփոխությունները: Ընդ որում` սույն ցանկի 1-ին կետի 11-րդ ենթակետով սահմանված որևէ հաշվետվությունում փոփոխության դեպքում ներկայացվում է տվյալ հաշվետվությունը` առանց անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության,
5) տեղեկություններ բանկի ինքնալուծարման նախնական համաձայնությունից մինչև լուծարման թույլտվություն ընկած ժամանակահատվածում պարտատերերի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ` համաձայն Հավելված 3-ի: Ընդ որում` հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է համարվում ինքնալուծարման նախնական համաձայնության տրամադրման մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելու օրը, իսկ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օր է համարվում բանկի ընդհանուր ժողովի կողմից լուծարման մասին որոշման ուժի մեջ մտնելու օրը: Պարտատերերի պահանջների բավարարման հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությունը,
6) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկություններ:
(2-րդ կետը խմբ., լրաց. 25.10.11 թիվ 289-Ն)
3. Սույն ցանկով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն բանկի իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:
(3-րդ կետը լրաց. 25.10.11 թիվ 289-Ն)
Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի
լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»
ՀԱՅՏ
(Ինքնալուծարման նախնական համաձայնության ստանալու)
Հարգելի --------------------
---------------------------------------------------------------------------------------------------------
Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալ համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»` Ձեզ ենք ներկայացնում ինքնալուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտը, կից փաստաթղթերը և տեղեկությունները:
Կից՝------- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:
Դիմումը ներկայացնող անձ՝
(ինքնալուծարվող բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________
«____» ______________________ 20—թ..
(հավելվածը լրաց. 25.10.11 թիվ 289-Ն)
Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի
լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»
ՀԱՅՏ
ինքնալուծարման թույլտվություն ստանալու
Հարգելի --------------------
-----------------------------------------------------------------------------------------------------
(Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)
Համաձայն Ընդհանուր ժողովի --/--/20—թվականի թիվ – որոշման դիմում ենք ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար:
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալ համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»` կից ներկայացնում ենք ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:
Կից՝------- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:
Դիմումը ներկայացնող անձ՝
(ինքնալուծարվող բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)
_______________________________________________________________
«____ » _____________________ 20—թ.
(հավելվածը լրաց. 25.10.11 թիվ 289-Ն)
Հավելված 3
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի
լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»
ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բանկի անվանումը |
_______________________ | |
Ամսաթիվը |
_____________________ թ-ից | |
մինչև |
______________________ թ. |
Պահանջների բավարարման |
Պարտատերերի անունները, ազգանունները |
Հաշվեկշռային հաշվի համարը |
Պարտքի չափը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբի դրությամբ |
Պարտքի մարման |
Հաշվետու ժամանակաշրջանում |
Հաշվետու ժամանակա-հատվածում ներված պարտքը |
Պարտքի չափը | ||
Դրամական միջոցների |
Հաշվանցման միջոցով |
Գրավի իրացման | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
9 |
10 |
11 |
1-ին հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 1-ին հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
2-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 2-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
3-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 3-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
4-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 4-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
5-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 5-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
6-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 6-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
7-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 7-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
Արտահերթ բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը արտահերթ |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_____________________________________________________ |
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անուն, ազգանուն) |
(հավելվածը լրաց. 25.10.11 թիվ 289-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.2018, թիվ 11-Ն | 17.03.2018, թիվ 339-Ն | |
25.10.2011, թիվ 289-Ն | 29.12.2011, թիվ 339-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|