«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
6 դեկտեմբերի 2013 թ. N 1270-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել առևտրի և ծառայությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Ավանեսյան |
Հավելված Հաստատված է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1270-Ն համատեղ հրամանով |
Վարչական Հսկողության Հարցաշար
Առևտրի և ծառայությունների բնագավառ
1. Գործառույթը`
1) հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում.
2) տալիս է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն.
3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն.
4) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.
5) համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.
6) համայնքի տարածքում տալիս է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի թույլտվություն.
7) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.
8) տալիս է համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն։
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք, «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպան- |
Հայտնա-բերված խախ-տումները |
Առաջար-կու-թյուններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախ-տումները վերաց-նելու նպա-տակով սահման-ված ժամկետ-ները |
1. Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում |
||||||
2. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով |
||||||
3. Առևտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով |
||||||
4. Առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն |
||||||
5. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով |
||||||
6. Առևտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով |
||||||
7. Առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն` |
||||||
8. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն ՀՀ օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը |
||||||
9. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը: |
||||||
10. Ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների. |
||||||
11. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման տվյալ վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա պետք է զետեղվի համապատասխան տեղեկատվություն |
||||||
12. Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողը պարտավոր է ապահովել` |
||||||
13. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել` |
||||||
14. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման և բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերի, շրջածախ առևտրի, էլեկտրոնային կապի, դիլերների միջոցով և ավտոմատներով |
||||||
15. Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում են ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
||||||
16. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով: |
||||||
17. Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առևտրի օբյեկտներում |
||||||
18. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող և հատային ապրանքները |
||||||
19. Կրպակներում արգելվում է վաճառել չափափորձարկում պահանջող ապրանքները |
||||||
20. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում |
||||||
21. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքը թույլատրվում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռններով |
||||||
22. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքը ՀՀ օրենքով սահմանված կարգով արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի |
||||||
23. ՀՀ օրենքով սահմանված կարգով կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում և առանձնացված առևտրի օբյեկտներում: |
||||||
24. ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն արտադրողները, մատակարարները, այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով |
||||||
25. Դիստրիբյուտորի և դիլերի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում |
||||||
26. ՀՀ օրենքով սահմանված կարգով ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը |
||||||
27. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ |
||||||
28. Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում ՀՀ օրենքով սահմանված կարգով արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը |
||||||
29. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով |
||||||
30. Հանրային սննդի աշխատողներից բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը պետք է ունենան ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական: |
||||||
31. ՀՀ օրենքի պահանջների համաձայն վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին): |
||||||
32. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը |
||||||
33. Կենցաղային ծառայության օբյեկտներում` սպառողներին տեսանելի տեղում, փակցվում է մատուցվող ծառայությունների գնացուցակը |
||||||
34. Կենցաղային ծառայության օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով |
||||||
35. ՀՀ օրենքի համաձայն համայնքի տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման և բացօթյա առևտուր կազմակերպելու համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվություն |
||||||
36. ՀՀ օրենքի համաձայն համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին) և խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվություն |
||||||
37. ՀՀ օրենքի համաձայն համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվություն |
||||||
38. ՀՀ օրենքի համաձայն համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվություն |
||||||
39. ՀՀ օրենքի համաձայն համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվություն |
||||||
40. ՀՀ օրենքի համաձայն համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվություն |