ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2004 թվականի թիվ 77
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի, և հիմք ընդունելով Նոր Նորք թաղային համայնքում 2004 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին թաղապետի առաջարկությունները.
համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում 2004 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Սահմանել Նոր Նորք համայնքի գույքի վարձավճարների և մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:
4. Թույլատրել թաղապետին հավելված 1-ի 5 (ա, բ) և 6-րդ կետերով սահմանված տուրքերը, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, գանձել եռամսյակային պարբերականությամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Դ. Պետրոսյան |
Հավելված 1
Նոր Նորք համայնքի ավագանու
15.08.2004թ. հ. 77 որոշման
Նոր Նորք թաղային համայնքում 2004 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը
դրամներով |
1. |
Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինմոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար |
|
ա) |
հիմնական օբյեկտների համար |
100000 |
բ) |
մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար |
20000 |
գ) |
6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար |
40000 |
2. |
Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար |
20000 |
3. |
Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար |
10000 |
4. |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր եռամսյակի համար վաճառքի թույլտվություն |
|
ա) |
հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
25000 |
բ) |
ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
6000 |
5. |
Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար |
|
ա) |
գազի և վառելիքաքսայուղային նյութերի՝ ընթացիկ տարվա համար |
108000 |
բ) |
գյուղատնտեսական մթերքների՝ յուրաքանչյուր օրվա համար |
300 |
գ) |
այլ ապրանքների (ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար յուրաքանչյուր եռամսյակում |
75000 |
6. |
Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար |
|
ա) |
խաղատների համար |
700000 |
բ) |
շահումներով խաղերի կազմակերպման համար |
500000 |
գ) |
բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար |
400000 |
դ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
200000 |
7. |
Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն՝ ընթացիկ տարվա համար |
5000 |
8. |
Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար |
|
ա) |
ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
250000 |
բ) |
այլ արտաքին գովազդի համար |
24000 |
9. |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար (յուրաքանչյուր փաստաթուղթ) |
1000 |
Թաղապետ՝ |
Դ. Պետրոսյան |
Հավելված 2
Նոր Նորք համայնքի ավագանու
15.08.2004թ. հ. 77 որոշման
Նոր Նորք թաղային համայնքում 2004 թվականի համար տեղական վճարների դրույքաչափերը
դրամներով |
1. |
Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար՝ համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
20000 |
2. |
Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
5000 |
3. |
Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար |
5000 |
Թաղապետ՝ |
Դ. Պետրոսյան |