ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2011 թվականի N 920-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (ազգային մարմին) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին վերապահել միջգերատեսչական հանձնաժողովի (ազգային մարմնի) աշխատանքների համակարգումը:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին (ազգային մարմնին)` կատարված աշխատանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը պարբերաբար տրամադրել եռամսյակային տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ)
Ս. Մկրտչյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի | |
Տ. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմատնտեսական | |
Ա. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության | |
Ե. Տերտերյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի | |
Ս. Ստեփանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների | |
Կ. Կարապետյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար | |
Ա. Մելքոնյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների | |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիացիոն, քիմիական, | |
Է. Նանյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող | |
Ղ. Հակոբյան |
- ՀՀ առողջապահության նախարարության պետական | |
Գ. Ղարիբջանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2019, N 1765-Ա | 29.11.2019, N 920-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|