ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2011 թվականի N 498-Ն
«ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(1-ին կետը փոփ. 18.08.11 N 1165-Ն)
2. Սահմանել, որ «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
(2-րդ կետը փոփ. 18.08.11 N 1165-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև միացման մասին պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
3) կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը.
4) նախկին «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսանողների` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 2
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.08.2011, N 1165-Ն | 01.09.2011, N 498-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|