«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 25 հոկտեմբերի 2011 թ. N 13-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 25 հոկտեմբերի 2011 թ. N 1180-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐ ԹԵՄԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները, Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության շրջանակներում` Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմաների ներդրման ընթացակարգի սահմանման նպատակով`
Հրամայում ենք՝
1. Հաստատել` «Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմաների ներդրման» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ |
ՀՀ կրթության և գիտության |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի |
Գործունեության ստանդարտ ընթացակարգ | |
1. Սցենար |
1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմայի ներդրում |
2. Ձեռնարկվող միջոցառումներ |
1) Առաջարկություն ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների կրթական ծրագրերում հանրային առողջապահության հարցերով նոր թեմայի ընդգրկման վերաբերյալ |
3. Մասնակիցներ |
1) ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մասնագետներ |
4. Անհրաժեշտ նյութեր |
1) Կրթական ծրագրերի չափորոշիչներ (տրամադրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից) |
5. Անհրաժեշտ գործողություններ |
1) ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես առաջարկ է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` հիմնավորելով համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերում նոր թեմայի ներդրման անհրաժեշտությունը: |
6. Առանցքային գաղափարներ |
1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերում կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնների հարցերով արդիական թեմաների ներդրում: |