«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11211146
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
28 դեկտեմբերի 2010 թ. N 15-Ն |
22 դեկտեմբերի 2010 թ. N 9-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 38-Ն ՈՒ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 4-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարած աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ՝ հավելված) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչներ սյունակի 17-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել` ոստիկանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել «Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» 2009 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի թիվ 38-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՀ ոստիկանության պետի թիվ 4-Ն համատեղ հրամանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային |
ՀՀ ոստիկանության պետ
_______________ Ա. Սարգսյան |
|
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:
2. Ոստիկանության բնագավառում մարզպետի կատարած գնահատման ենթակա աշխատանքները (այսուհետ` Աշխատանքներ) ներառում են`
1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
2) հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը կազմում է 1 միավոր` գնահատման հիմնական չափորոշիչների մասով:
4. Աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ` սույն հրամանի 2-րդ կետի`
1) 1-ին ենթակետում նախատեսված աշխատանքները գնահատվում են 0.4 միավոր,
2) 2-րդ ենթակետում նախատեսված աշխատանքները` 0.6 միավոր:
5. ՀՀ մարզպետների` ոստիկանության բնագավառում կատարած աշխատանքի գնահատման համար տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:
6. Աղյուսակ 1-ով սահմանվում է մարզպետի կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքը և վիճակը բնութագրող ցուցանիշները:
7. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 1-ում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում:
8. Աղյուսակ 1-ում ներկայացված ենթաչափորոշիչներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ենթաչափորոշիչը գնահատվում է զրո:
9. Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատումը կատարվում է աղյուսակ 2-ին համապատասխան:
10. Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների ամբողջական գնահատականը կազմվում է աղյուսակ 1-ի 1-ին և 2-րդ կետերի գնահատականի գումարից:
Աղյուսակ 1
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ
N |
Չափորոշիչները |
Գնահատման առավելագույն միավորը |
Գնահատականը |
Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարվող աշխատանքների գնահատման համար հավաքագրվող ցուցանիշների անվանումներր | |||
1. |
Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում՝ |
0,4 |
|
1) |
ՀՀ ոստիկանության տարածքային մարմինների գործունեության համակարգում՝ |
0,2 |
|
2) |
Մարզի տարածքում հանցավորության վիճակի վերաբերյալ ոստիկանությունից ստացված տեղեկատվության քննարկման եւ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կառավարչական որոշումների ընդունում |
0,2 |
|
2. |
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում, այդ թվում՝ |
0,6 |
|
1) |
ժողովների, |
0,1 |
|
2) |
տարերային և տեխնածին |
0,1 |
|
3) |
ապօրինի շինարարության, ընդերքի ապօրինի օգտագործման, ապօրինի ծառահատման, հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներ, |
0,2 |
|
4) |
համայնքներում զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր կազմակերպելու ընթացքում ոստիկանության տարածքային մարմիններին օժանդակել՝ տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ համագործակցության ապահովում |
0,2 |
|
ընդամենը |
1,0 |
Աղյուսակ 2
ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ
Կատարման որակ |
Կատարված է |
Կատարված է ոչ |
Կատարված է էական թերություններով |
Կատարված |
Կատարման ժամկետ | ||||
Սահմանված ժամկետին |
100 |
90 |
75 |
0 |
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով |
95 |
85 |
75 |
0 |
Սահմանված ժամկետի էական բացթողումներով |
80 |
75 |
0 |
0 |
1. Մարզպետի աշխատանքի գնահատումը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի՝
x=y * Z |
100 |
որտեղ՝ x-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր ենթաչափորոշիչի գնահատականն է, y-ը՝ սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետում նշված համապատասխան աշխատանքի առավելագույն գնահատականն է, Z-ը՝ սույն մեթոդական ուղեցույցի աղյուսակ 2-ին համապատասխան՝ յուրաքանչյուր ենթաչափորոշիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է։